Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԵՐԵՎԱՆ


Մաքրությունը բոլորիս պարտականությունն է

Համապետական շաբաթօրյակի ընթացքում կվերացվեն 6 աղբանոց եւ 447 աղբակույտ

Մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին կմասնակցի 125-150 հազար քաղաքացի, ներգրավված կլինի շուրջ 1700 միավոր տեխնիկա։ Շաբաթօրյակի ընթացքում, մասնավորապես, կվերացվեն 6 աղբանոց եւ 447 աղբակույտ։
Մարտի 20—ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ դա լինելու է այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը եւ շարունակական բնույթ է կրելու։
«Ինչու եմ ասում առաջինը, որովհետեւ այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանը աղբից, իսկ դա անել մեկ օրում, մեկ շաբաթօրյակի միջոցով, իհարկե, հնարավոր չէ, եւ այս գործընթացը լինելու է շարունակական։ Ամեն ամիս մենք ունենալու ենք մեկ օր, որը լինելու է համապետական մաքրության օր, եւ մեր քաղաքացիները այդ օրը մաքրելու են իրենց բակերը եւ այգիները... Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գիտակցենք. մեր տնից դուրս նույնպես մեր հոգածության ներքո տարածք գոյություն ունի»,–ասել է Պապիկյանը։
Նախարարի կարծիքով՝ դա բխում է զբոսաշրջության շահերից, ինչպես նաեւ դա երկրի պետական դիմագիծն է։
«Այսինքն՝ մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին, մեր բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերը այլ է։ Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մեր քաղաքացու համար մի բան է մաքրությունը շքամուտքում, մի այլ բան՝ իրենց բնակարանում»,–նշել է Պապիկյանը։
Նախարարի խոսքով, Հայաստանում բրիտանական մի ընկերություն ուսումնասիրելու է աղբի «մորֆոլոգիական» կառուցվածքը եւ հաշվարկելու է աղբի քանակը։ Նա նշել է, որ Հայաստանում առկա է 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։
«Այդ աղբանոցները հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ։ Մենք պետք է այս ամենը բերենք ստանդարտացման եւ ունենանք փակ աղբավայրեր։ Իհարկե, սա շատ ավելի երկար գործընթաց է, քանի որ դեռեւս չենք տիրապետում աղբի թե՛ «մորֆոլոգիական» կառուցվածքին եւ թե՛ քանակին»,–ասել է Պապիկյանը։
Ըստ նախարարի՝ դրա արդյունքում կառավարությունը աղբահանության ոլորտում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործընկերներին կարող է ներկայացնել իրական պատկերը։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան։
«Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը»,—նշել է նա։
Կ. Խ.

21-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO