Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԼՂՀ


Հերոսները չեն մահանում

Հակոբը դարձյալ սահմանապահ է սահմանամերձ Աղաձոր գյուղում

2015 թ. մարտի 19-ին հայկական լրատվամիջոցները հայտարարեցին. «Մարտի 19—ին, ժամը 08։30—ի սահմանում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում։ Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.)։ Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ (Էդգար Մարտիրոսյան, Սարգիս Գաբրիելյան, Գոռ Դարմանյան եւ Սամվել Հակոբյան) վիրավորվել են»։ Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց եւ նույնպես դարձավ հավերժի ճամփորդ։ Ծանր վիրավորված Գոռ Դարմանյանն ապաքինվելուց հետո մի քանի անգամ այցելել է Քաշաթաղ, մասնակցել ծառատունկի, հանդիպել Հակոբի ծնողներին։
Հայ զավակների կորստի ցավը շատերիս դառնացրեց. տխրեցինք, սակայն եկավ նաեւ հպարտությունը, որ տղաներն ընկան՝ պաշտպանելով հայրենիքի սուրբ սահմանը։ Ընկան՝ դիմակայելով իրենցից մի քանի անգամ ավելի թուրքերի՝ հատուկ նշանակության ջոկատայինների, որոնց մեծ մասը Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած վարձկաններ են եղել։ Դիմակայեցին եւ ոչնչացրեցին մոտ 20 ասկյարի։ Մարտիրոսներից Հակոբ Խաչատրյանը հայոց բանակ էր զորակոչվել Քաշաթաղի շրջանից 2014 թ. ամռանը։ 2000թ. Հակոբենց ընտանիքը բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի սահմանամերձ Աղաձոր գյուղում, որը փռված է շրջանի մայր գետ Հակարիի ձախափնյա հարթության վրա՝ Բերձորից մոտ 75 կմ հարավ։ Այստեղ հասակ առավ Հակոբը, սովորեց ու բարձր առաջադիմությամբ ավարտեց գյուղի միջնակարգը եւ ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Հերոսի անունով են կոչվում հարազատ դպրոցը եւ Աղաձորի հարեւան Իշխանաձոր գյուղի դպրոցին կից բացված ինտերնետ—ակումբը։ Ցուցաբերած հերոսության համար Հակոբը 2015 թ. մարտի 19—ին ԼՂՀ նախագահի, իսկ ՀՀ անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 21—ին, ՀՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալներով։
Վերջերս Աղաձորի դպրոցում հանդիպեցի հերոսի հորը՝ Գագիկ Խաչատրյանին, ով հուզված, արցունքն աչքերին ասաց. «Թող դպրոցներն անվանակոչվեն ի պատիվ մշակույթի, գիտության, գրականության բնագավառի գործիչների։ Թող խաղաղություն տիրի աշխարհում, մեր որդիները ծառայեն խաղաղ պայմաններում, հերոսներ տանք մարզադաշտում, գիտության մեջ։ Ամեն անգամ, երբ գնում եմ Երեւան, այցելում եմ Եռաբլուր, ծաղիկներ խոնարհում 2014թ. հուլիսի 31—ին հերոսաբար մարտիրոսված Ազատ Ասոյանի շիրիմին։ Հակոբս զորակոչվել է նույն զորամաս, եւ հրամանատարության կողմից նրան են հանձնվել Ազատի անձնական իրերը»։
Հակոբի քույրը՝ Նաիրա Խաչատրյանը, այժմ տնօրինում է եղբոր անվան դպրոցը, անգլերեն է դասավանդում։ Եղբոր անունով է կոչել որդուն։ Քաջի մասին միայն կարոտով են խոսում նաեւ համագյուղացիները, հարեւան բնակավայրերի բնակիչները։ Հերոսի շիրիմը գտնվում է դպրոցի մոտակա բլրակներից մեկի վրա՝ Խուստուփ լեռան դիմաց։ Արդեն սրբատեղի է դարձել Աղաձորի հանգստարանի առաջին շիրիմը, որի մոտ հայկական երկու հանրապետությունների եռագույններն են փողփողում։ Հայրը որոշել է այստեղ մատուռ կառուցել։ Արցախյան գոյամարտի հերոսների արյան գնով ազատագրված հող հայրենին ավելի է սրբացել քաջի աճյունն ընդունելով։ Այստեղ ամփոփեց որդու աճյունը Գագիկը՝ բոլորին ասելով. «Այս տարածքները մեր հայրենիքի մի մասն են, եւ որդիս, թեկուզ մարտիրոսվել է, դարձյալ սահմանապահ է սահմանամերձ Աղաձոր գյուղում»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

21-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO