Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Զիջումների հարց չի քննարկվել

Ադրբեջանը իրականացնում է վստահության մթնոլորտի դեմ ուղղված գործողություններ

Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է։ Այն որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Այդ մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ—ում Հայաստանի ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Ադրբեջանից պահանջելով համապատասխան բացատրություն։ Վստահության մթնոլորտի ամրապնդմանը չի նպաստում նաեւ հայ—ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից նոր զորամասի տեղակայումը։ «Ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը վճռականություն եւ կարողություն ունեն պաշտպանվելու եւ հակահարված հասցնելու։ Այս հարցը թող որեւէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետեւ այդ վճռականությամբ է նաեւ պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,–նշեց նա։
Հրադադարի ռեժիմի խախտման գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը նույնպես չեն նպաստում ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն եւ վստահության ամրապնդմանը։ Այդ առումով Հայաստանի արտաքին գերատեսչությունը լիահույս է, որ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Դուշանբեի հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ մարտի 13—ին Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել էր ականանետ։
Նովրուզի առիթով ադրբեջանական ժողովրդին հղած ուղերձում երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, անդրադառնալով Արցախի հակամարտության լուծմանը, նշել էր, որ այն «պետք է հանգուցալուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում»։ «ՀՀ»—ի հարցին ի պատասխան, թե այդ հայտարարությունը չի՞ խաթարում արդյոք Մադրիդյան երեք սկզբունքների վրա հիմնված բանակցային գործընթացը, եւ ի՞նչ պատասխան քայլեր է իրականացնելու հայկական կողմը, ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ հայտարարության բուն բովանդակության վերաբերյալ մեկնաբանություն կանի միայն ծանոթանալուց հետո։ «Որպես ընդհանուր դիտարկում, ասվածի մեջ նորություն չկա։ Ցավոք, դրանք մեր կողմից առաջադրված հարցադրումների պատասխանը չեն համալիր առումով՝ ձեւաչափ, բովանդակություն, միջավայր, որի շրջանակներում բանակցվում է հանգուցալուծումը։ Որքան էլ գայթակղիչ լինի, լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է հիմնահարցը, եւ մենք դեռեւս սպասում ենք համարժեք պատասխանի մեր այն մոտեցմանը, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե՛ Ադրբեջանի հանրապետությունների ժողովուրդների համար»,–շեշտեց նա։
Անդրադառնալով հայ—ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նաղդալյանը նշեց, որ դրանք շարունակվում են։ «Հայկական կողմը հետեւողական է, եւ ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու մարդու իրավունքները եւ ազատությունը, ինչպես նաեւ վերադարձը հայրենիք։ Այս առումով քայլեր են ձեռնարկվում, բայց որեւէ բան չեմ կարող ասել։ Երբ դրանք արդեն մտնեն հրապարակային փուլ, հնարավոր կլինի դրանց մասին հայտնել»,–ասաց մամուլի խոսնակը։
Մեկնաբանելով այն լուրերը, որ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է Արցախի հակամարտության լուծման հարցում հայկական կողմի զիջումների մասին, Նաղդալյանը նշեց, որ պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ ԱԳՆ—ն արդեն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել հեռախոսազրույցի ժամանակ, եւ որ դրանք վերաբերում են երկկողմ եւ բազմակողմ ընթացիկ հարցերին։ «Այն բովանդակությամբ հեռախոսազրույցը, որը ներկայացրեցին որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, պարզապես իրականությանը չի համապատասխանում։ Սա թերեւս լավագույն գնահատականն է «մեր աղբյուրներով» լրատվության արժանահավատությանը»,–ասաց նա՝ հորդորելով լրատվամիջոցներին նմանատիպ բոլոր տեղեկությունների իսկությունը ստուգել իրենցից։
Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնաշերտ եւ կարեւոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարեւորություն եւ նշանակություն ունի Հայաստանի համար։ Անդրադառնալով Ղազախստանի նախագահի հրաժարականին եւ դրա ազդեցությանը երկու երկրների հարաբերություններում՝ ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ այսուհետ էլ դրանք զարգացնելու են բոլոր ուղղություններով։ Առաջնային են ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հարթակները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն մեկ բան հստակ է, որ առանց Հայաստանի համաձայնության որեւէ որոշում չի կայացվելու։ «ՀԱՊԿ ամբողջ գործունեությունը հիմնված է բոլոր կողմերի համար ընդունելի կոնսենսուսային որոշումների կայացման սկզբունքի հիման վրա։ Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարեւորություն ունի ՀԱՊԿ—ն Հայաստանի անվտանգության համակարգում։ Քայլեր ենք ձեռնարկում բոլորի հետ աշխատելու համագործակցության եւ կոնսենսուսային որոշումների հիման վրա կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Քննարկումները գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ շարունակվում են, շարունակվում են նաեւ քննարկումները, թե ինչ սկզբունքով պետք է լրացվեն այն իրավական բացերը, որոնք առկա են նման իրավիճակում։ Թե երբ կավարտվի այդ ամենը, որեւէ բան չեմ կարող ասել»,–ասաց Աննա Նաղդալյանը։
Մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին տեղեկատվությունը, ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է մեր քաղաքական օրակարգում, ինչը պայմանավորված է դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներով։ Այդ հարցին դեռեւս հոկտեմբերին անդրադարձել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում։ «Սա շարունակական գործընթաց է, եւ դրա զարգացումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կարգով տեղյակ կպահվի։ Իսրայելի հետ ունենք օրակարգ, որի բաղկացուցիչ մասն են կազմում փոխադարձ այցելությունները։ Երբ հստակեցումներ լինեն այցելությունների օրակարգի շուրջ, համաձայնեցված կարգով այդ մասին հայտարարություն կարվի»,–ասաց Նաղդալյանը։
Թուրք—իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին ցեղասպանության հարցի շահարկման վերաբերյալ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանի համար անընդունելի է նման շահարկումը։ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, եւ դրա ճանաչումն ու դատապարտումը նախ եւ առաջ բարոյական պատասխանատվություն է եւ հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին։ «Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայություն է, մարդու իրավունքների վերահաստատումն է՝ ուղղված նման հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ կրկնության բացառմանը, եւ դրանք պետք է զերծ լինեն որեւէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից,–ասաց նա, ապա շարունակեց.–Մենք մշտապես ընդգծել ենք, որ պետք չէ երկկողմ ընթացակարգ փնտրել այնտեղ, որտեղ չկա։ Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում այն տեսլականով, որ որեւէ ժողովուրդ չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ։ Մենք մշտապես աշխատելու ենք այդ ուղղությամբ, քանի որ դա մեր գերակայությունն է, եւ մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»։
Ի դեպ, ապրիլի 2—ից մեկնարկելու է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը աֆրիկյան տարածաշրջան, մասնավորապես Եթովպիա եւ Ռուանդա։ Ռուանդայում ապրիլի 7—ին նախարարը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25—րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Հայաստանը եւ Ռուանդան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում համագործակցում են ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

21-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO