Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՅԼՔ...


ՊՎԾ պետը կվիճարկի հանձնաժողովի որոշումը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված էթիկայի կանոնը, եւ որ Սանասարյանի դրսեւորած վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձեւավորման համար, քանզի ՊՎԾ կողմից ԵՊՀ—ում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա հրապարակային հայտարարությունները եւ գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել ու մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսեւորում եւ «ուժի ցուցադրում»։
Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները որոշ պարզաբանումներ ցանկացան ստանալ ՊՎԾ պետից։
Նա նախ հայտնեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր ղեկավարած կառույցի իրավաբանները էթիկայի հանձնաժողովի որոշման հետ համաձայն չեն։ Հետո էլ հավելեց, թե ամեն դեպքում ուրախ է, որ «նոր Հայաստանում հանձնաժողովը կարողանում է լիազորություններն իրականացնել»։ Միաժամանակ էլ հավելեց, թե ամեն կերպ կնպաստի, որ ոչ միայն հանձնաժողովը, այլեւ բոլոր կառույցներն իրենց իրավասությունների շրջանակում գործեն։
Ի դեպ, սա չի նշանակում, որ Սանասարյանը չի պատասխանելու։ Քանզի պատրաստվում է դատական կարգով վիճարկելու հանձնաժողովի որոշումը։
Գուցե բանախոսը այս ամենից հետեւություն անի, որ իր գլխին «սեւ ամպեր» են կուտակվում։ «Իմ գլխին արդեն 11 տարի սեւ ամպեր են կուտակվում, եւ այդ սեւ ամպերն ինձ չեն անհանգստացնում»,—հնչեց նրա պատասխանը։
Այնուամենայնիվ, եթե դատարանը որոշի անփոփոխ թողնել հանձնաժողովի որոշումը, ի՞նչ հետեւություններ կանի ՊՎԾ պետը։ «Այնուամենայնիվ մենք հիմնավորում ունենք,–ի պատասխան շեշտեց Սանասարյանը,–որ վարույթը չպետք է հարուցվեր»։ Ու նկատեց՝ վարչապետ Փաշինյանի հետ խոսակցություն չի ունեցել, չի կարծում, թե կուլիսներում իր դեմ պայքար կա։ Նույն այդ պահին էլ երկրորդեց, թե այս ամենը նորմալ է համարում՝ ողջունելով այն հանգամանքը, որ պետական պաշտոնյաներին վերահսկելի դաշտ են տանում։
Գործընկերներիցս մեկը հարցրեց, թե այս ամենից հետո իր հայտարարություններում ավելի զգույշ լինելու մտքին չի՞ գա։ «Ես երբեւէ պետական պաշտոնյա չեմ եղել, հնարավոր է՝ ժամանակին թույլ եմ տվել արտահայտություններ, որոնք որպես ընդդիմադիր գործիչ կարող էի ասել… Ներկայումս էլ ինձ համար համոզիչ բաներ կան, որոնք չեմ ասում, քանի որ պրոցեսներն այլ տեղ կտանեն»,—ասաց նա՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ դատարանն էլ որոշի, որ էթիկայի խախտում է արել, ինքը, իհարկե, հետեւություն կանի։ Բայց իր համար ամենակարեւորն այն է, որ բովանդակային առումով լուրջ գործեր են արվում, ու դրանք իրավական գնահատական պետք է ստանան։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-03-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO