Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Առանց որդեգրողի թույլտվության

Որդեգրվածը այսուհետ կարող է տեղեկանալ կենսաբանական ծնողի մասին

Այսուհետ որդեգրված երեխան կարող է իր կենսաբանական ծնողների մասին տեղեկություններ ստանալ։ Ինչը չէր կարող անել նախկինում։ Ինչու է տեղեկության տրամադրման կարգը փոխվել եւ դրանով ինչ նպատակ է հետապնդվում։
Ըստ արդարադատության նախարարության, կառավարության որոշմամբ փոխված այս կարգի համաձայն, 18 տարին լրացած որդեգրված անձը կարող է տեղեկություններ ստանալ իր որդեգրման փաստի, ծննդավայրի եւ ժամանակի, նաեւ իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ։
Թեմային չառնչվածներին տեղեկացնենք ընթացիկ վիճակը՝ հասկանալի դարձնելու համար, թե ինչն է փոխվել որդեգրվածների համար։ Բանն այն է, որ մեր երկրի օրենսդրության («Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենք) համաձայն՝ որդեգրված չափահաս անձը իրավունք ունի իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ միայն երկու դեպքում. 1. եթե որդեգրողը մահացել է, 2. որդեգրողի համաձայնության բացակայության դեպքում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։
Արդարադատության նախարարությունը համոզված է, որ դա միայն պաշտպանում էր որդեգրողների շահերը, բայց անտեսում էր ե՛ւ որդեգրվածի, ե՛ւ կենսաբանական ծնողի շահը։
Այնուամենայնիվ, իսկ ի՞նչ է ցույց տալիս փորձը, ինչի՞ հիմամբ որոշեցին կենսաբանական ծնողի շահը պաշտպանել։
Դարձյալ ըստ պատկան մարմնի, «փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածը ցանկություն է հայտնում տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին։ Որոշ դեպքերում նույնիսկ որդեգրողներն են իրենց նախաձեռնությամբ փորձում կապ հաստատել իրենց որդեգրած երեխայի կենսաբանական ծնողների հետ, տեղեկություններ ստանալ վերջիններիս մասին, աջակցել երեխային այս հարցերում»։ Դեպքեր կան, երբ որդեգրողը երեխայի բնակության վայրի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում գրություն է թողնում՝ իր տվյալներով, որպեսզի եթե կենսաբանական ծնողը ցանկանա, կարողանա գտնել երեխային (բայց նման դեպքերն առավել տարածված են օտարերկրյա որդեգրման ոլորտում)։ Շատ դեպքերում որդեգրված անձը ցանկանում է տեղեկություններ ստանալ իր կենսագրական տվյալների՝ ծննդավայրի, ծննդյան ժամանակի, ծնողական իրավունքներից հրաժարվելու պատճառների եւ այլ տվյալների մասին՝ առանց ծնողների նույնականացման, որը նույնպես սահմանափակվում է որդեգրողի կամքով։ Որդեգրված չափահաս անձի կենսաբանական ծնողների վերաբերյալ տեղեկությունները ստանալու անհրաժեշտությունը ծագում է նաեւ որդեգրվածի՝ հետագայում առաջացող առողջական խնդիրները պարզելու համար։
Մի խոսքով՝ մանավանդ մեր դարում, երբ ինչ—ինչ հարցերը պարզելը ավելի դյուրին է դարձել, սահմանափակումների կարիք այլեւս չկա. կյանքն է հանգեցրել դրան։ Այսուհետ 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները տեղեկություններ կտան։ Տեղեկություն որդեգրման փաստի մասին։ Այլ կերպ՝ որդեգրվածի՝ մինչեւ որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաեւ կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների, կրթության, դավանանքի, մասնագիտության մասին տեղեկատվություն։
Ի դեպ, որդեգրվածը կարող է ցանկանալ իմանալ տվյալներ, բայց առանց ծնողների նույնականացման։ Ասենք՝ ոչ թե ովքեր են իր կենսաբանական ծնողները, այլ՝ թե ինչ հիվանդություններ ունեն, ինչ ազգության են, որ երկրի քաղաքացիություն ունեն եւն։ Կամ՝ ճիշտ հակառակը՝ ովքեր են։ Մի խոսքով, տեղեկանքների ձեւերն ու ժամկետները սահմանված են։
Տեղեկացնենք, որ այդ տեղեկանքները տրամադրելու են լիազորված պետական մարմինը, կենտրոնական մարմինը, ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները։ Լիազորված մարմինը սոցապ ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմինն է։ Կենտրոնական մարմինը կոնվենցիայով (երեխաների պաշտպանության Հաագայի կոնվենցիայով) ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ լիազորված՝ արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմինն է։ Լիազորված մարմինը տեղեկանքները տալիս է այն որդեգրված անձին, որը որպես երեխա հաշվառվել եւ որդեգրվել է Հայաստանում։ Իսկ կենտրոնական մարմինը տալիս է այն որդեգրվածին, որը հաշվառվել է Հայաստանում, բայց ում որդեգրման շրջանակը կոնվենցիայի շրջանակներում է արվել։
Հետաքրքրիր է, իսկ որդեգրվածը կարո՞ղ է իր ուզած տվյալները ստանալ՝ առանց իր ձեռքով դիմում գրելու։ Պարզվում է՝ կարող է՝ միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով վավերացված լիազորագրի առկայության դեպքում։
Ցանկացանք իմանալ նաեւ, թե այդ տեղեկությունները ինչ ժամկետում են տրվելու եւ ինչ կարգի գումարի դիմաց։ Ըստ արդարադատության նախարարության, տեղեկանքները տրվելու են հայերեն եւ անվճար ու դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկանքը կտրվի էլեկտրոնային կամ փոստային ծառայության միջոցով, եթե երեխան որդեգրվել է կոնվենցիայի շրջանակներում։ Այս դեպքում տեղեկանքը կտրվի ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուներով։
Կարգը սահմանում է նաեւ, որ եթե հարցվող տեղեկություններն անհնարին է տալ, ապա պետք է նշվեն պատճառները։ Օրինակ՝ որդեգրվածը ընկեցիկ է եղել, եւ տեղեկությունները բացակայում են։ Ասվում է նաեւ, որ որդեգրված անձին կենսաբանական ծնողի տվյալները ապանձնավորված են տալիս, եթե որդեգրվածի անձնական գործում ծնողի համաձայնությունը չկա այն մասին, որ իր տվյալները կարող են տրամադրել երեխային։ Եթե 3 աշխատանքային օրում չեն հասցնում պատասխանել որդեգրվածին, ապա պատճառների մասին էլ են տեղյակ պահում։
Այս ամենն արվում է որդեգրված երեխայի շահը պաշտպանելու համար։ Գանք կենսաբանական ծնողի շահին։ Նա համաձայն է իր տվյալները տալ, թե ոչ, դա ձեւակերպվում է ճիշտ այն պահին, երբ նա հրաժարվում է ծնողական իրավունքներից եւ այդ մասին դիմում է գրում։ Եվ հենց այդ ժամանակ էլ նա հստակ պետք է նշի այն տվյալները, որոնք ուզում է կամ չի ուզում, որ հետո հայտնեն իրենից ծնվածին։ Սա, իհարկե, այսպես ասած վերջնագիր չէ կենսաբանական ծնողի համար. նա ցանկացած ժամանակ կարող է դիմել պատկան մարմնին՝ նախկինում արած հայտարարության բովանդակությունը փոխելու համար։
Եվ վերջին հանգամանքը, որ մարդկային առումով ընդհանրապես կարեւոր չէ, բայց ֆինանսական առումով ճշգրտելիք գործոն է. ի՞նչ սա կարժենա մեր բյուջեին, թեկուզ մոտավոր կանխատեսումային հաշվարկներ կա՞ն։ Գործադիրը նկատում է, որ սրանով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում չի լինի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-03-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO