Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԵՐԵՎԱՆ


Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը

Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ինչպես ասում են՝ ժպիտով է ու ժետոնով։ Մշտական ուղեւորները կռահեցին, որ խոսքը մետրոյի մասին է։ Բայց ոչ բոլորը կկռահեն՝ ինչ է կատարվում մետրոյի «կուլիսներում»։
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում հսկայածավալ աշխատանքների մի մասը, որոնց մասին ուղեւորներն անգամ հնարավոր է՝ գաղափար չունեն, կատարվում է «Կողմնակի անձանց մուտքն արգելվում է» գրությամբ դռների հետեւում։ Այդպիսի նախազգուշացում է փակցված նաեւ գնացքային կարգավար Աղավնի Մարտիրոսյանի եւ ավագ կարգավար Մանուշակ Մարտիրոսյանի աշխատասենյակի դռան վրա։
«Ամբողջ ղեկավարումը կատարվում է այստեղ։ Սա կոչվում է կարգավարական կենտրոնացած կետ։ Հերթափոխի ընթացքում առանց գնացքային կարգավարի թույլտվության ոչ մի աշխատանք չի կատարվում։ Ասում են՝ այստեղ է մետրոյի ե՛ւ ուղեղը, ե՛ւ սիրտը»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ներկայացրեց տիկին Աղավնին։ Իսկ ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար օրինակ բերեց՝ եթե անգամ ճակատից կրակես, առանց իրենց թույլտվության գնդակը տեղ չի հասնի։
Նրա խոսքերով, մենք՝ ուղեւորներս, տեսնում ենք միայն այն, ինչ տեսնում ենք։ Գիշերվա աշխատանքները ոչ ոք չի տեսնում։ «Մինչդեռ գիշերն աշխատանքները եռում են, տնտեսական գնացքներով գալիս են աշխատողները, որոնք ռելսերը, հոսանքներն են փոխում ու համապատասխան մյուս աշխատանքներն են իրականացնում»,–պատմում է մեր զրուցակիցը։ Այդպիսով մետրոն նախապատրաստում են ապահով ուղեւորափոխադրման, իսկ ուղեւորը գնում է ժետոնն ու անվտանգ ուղեւորվում՝ պատկերացում չունենալով այդ հսկայական աշխատանքների մասին։ Աշխատակիցների խոսքերով, այն պահից, երբ քաղաքացին ձեռքն է վերցնում ժետոնը, մետրոպոլիտենի ամբողջ աշխատակազմը պատասխանատու է դառնում նրա անվտանգ երթեւեկության համար։ «Մետրոպոլիտենը կենդանի օրգանիզմ է»,–այսպես է բնութագրում գնացքային կարգավարը՝ հիշելով, որ ժամանակին ասում էին՝ ուղեծիր գնացող արբանյակի կառուցվածքն ավելի պարզ է, քան մետրոպոլիտենինը։
Տիկին Աղավնին Երեւանի մետրոպոլիտենում է բացման օրվանից։ Պատմում է, որ բացման օրը՝ 38 տարի առաջ, մարտի 7—ին 1 մլն ուղեւոր են ունեցել. «Պետք է տեսնեիք՝ ինչպես էինք վերաբերում մետրոյին։ Մեզ համար դա թանգարան էր։ Մեկը համարձակվեր մի գիծ քաշել սալիկի վրա… Այնպե՜ս էինք հպարտանում մետրոյով։ Իսկ գիշերն անգամ օգնում էինք մեր մաքրուհիներին, որպեսզի այն փայլի»։ Տիկին Աղավնին այսօր էլ մետրոյի նվիրյալներից է ու վերաբերմունքն էլ նույնն է։ Հիմա էլ, երբ հարցնում են՝ ի՞նչ է իր համար մետրոպոլիտենը, նույն պատասխանն է տալիս. «Մետրոն իմ կյանքն է։ Ես այնքան երիտասարդ եմ եկել այստեղ, որ, այո՛, այն իմ կյանքն է։ Ինձ երբեմն նաեւ հարցնում են՝ եթե նորից աշխարհ գայիր, ի՞նչ կընտրեիր։ Կա՛մ աշխարհահռչակ պարուհի կդառնայի, կա՛մ նորից կարգավար»։ Երազում է, որ հետագայում կառուցվելիք գծերը լինեն ոչ թե 4, այլ 8 վագոնի համար, եւ որ օրական միլիոն ուղեւոր փոխադրեն։
Ավագ կարգավար Մանուշակ Մարտիրոսյանը քաջատեղյակ է գործընկերուհու երազանքի մասին։ Նա եւս մետրոպոլիտենի նվիրյալներից է։ Ճի՛շտ, է մետրոպոլիտենը 38 տարեկան է, բայց ինքն այդտեղ է արդեն 39 տարի ու պատրաստվում է աշխատել միչեւ առաջին թոշակը ստանալը։ Մեզ հետ զրույցում նա ի թիվս բազմաթիվ հետաքրքիր պատմությունների՝ հիշեց նաեւ Մարշալ Բաղրամյանի այցը «Սարալանջ» կայարան, որը հետո կոչվեց մարշալի անունով։ «Այդ ամենը մենք ապրել ենք, զգացել ենք»,—բարձրաձայնում է մետրոպոլիտենի վետերանը՝ հավատալով, որ իրենց փոխարինելու են գալու լավագույնները։
«Արգելված» սենյակից հետո, «Բարեկամություն» կայարանից մեքենավար Վարդան Մարտիրոսյանի հետ ուղեւորվում ենք «Սասունցի Դավիթ» կայարան՝ զրուցելու մեքենավար հրահանգիչ Զուլումաթ Բարսեղյանի հետ։ Մեքենավարի խցից թունելը, որի վերջում անպայմանորեն լույսն է, ամբողջ երկարությամբ ու ողջ «մթությամբ» է երեւում։ Մեքենավար Վարդանից հետաքրքրվում եմ՝ չի՞ վախենում այդ մթությունից։ Պատասխանը միանշանակ բացասական էր։ Կեսկատակ—կեսլուրջ ասում է՝ ոնց որ կինոյում լինի, կինոյի պես է։
Նրա հետ զրույցում պարզեցինք, որ պատահում է՝ գնացքը ձեռքով են կանգնեցնում։ «Երիտասարդական խաղեր են»,—ըմբռնումով ու ծիծաղելով նկատում է նա։ Հաջորդ հարցին եւս հումորի ժանրից է պատասխաններ տալիս՝ մեքենավարի համար նախատեսված կայարանի հայելու մեջ, աղջիկներից բացի տղանե՞րն էլ են նայում. «Ո՞ւմ համար է դրված, ովքե՞ր են նայում»։ Մեր զրուցակիցները չեն մոռանում նաեւ ամենափոքրիկ նվիրյալի մասին։ Փոքրիկ տղան մայրիկի ուղեկցությամբ ամեն օր գնում է կայարան՝ տեսնելու կապույտ վագոնները, իսկ եթե այդ գնացքը չի հանդիպում իր այցի ժամին՝ լացում է։
Մետրոպոլիտենի աշխատակիցները մի զավեշտալի պատմություն էլ հիշեցին՝ արդեն իրենց գործընկերոջ մասին։ Ցածրահասակ մեքենավար են ունեցել, որը վարելիս ցածր նստարան է նախընտրել։ Իսկ կայարանի անտեղյակ աշխատակցուհին անմիջապես ահազանգել է, թե գնացքն անցավ, բայց «առանց» մեքենավար։ Եվ երբ կապ են հաստատել մեքենավարի հետ, ստուգելու՝ տեղու՞մ է, թե՞ ոչ, պատասխանել է. «Եթե տեղում չեմ՝ ո՞վ է պատասխանում»։
Մետրոպոլիտենցիները կարոտով են հիշում անցած 38 տարիները։ Զուլումաթ Բարսեղյանի աշխատանքային փորձը եւս հավասար է Երեւանի մետրոպոլիտենի տարիքին։ Թիֆլիսում 9 ամիս սովորելուց հետո, սկսել է օգնականի աշխատանքից, հետո դարձել մեքենավար, ապա հրահանգիչ, դեպոյի պետի տեղակալ՝ շահագործման գծով, հիմա էլ մեքենավար հրահանգիչ է։ «Մետրոպոլիտենը մեր երկրորդ տունն է դարձել»,—անկեղծանում է, որ արձակուրդում իրար անգամ կարոտում են։
Նա եւս մետրոպոլիտենում աշխատանքը չափազանց պատասխանատու է համարում։ Բայց միեւնույն ժամանակ նկատում է, որ պատասխանատվությունը զուգորդվում է ներքին բավականությամբ՝ գնացք ես վարում, քեզ վստահված է հանրապետության անփոխարինելի տրանսպորտային միջոցի աշխատանքը. «Դուք նստում եք գնացք, ուղեւորվում, բայց չգիտեք, որ այն 6, 8 ժամը մեկ պետք է ամբողջությամբ ստուգվի, վերանորոգվի։ Ուղեւորը դա չի տեսնում, չգիտի, բայց ապահով ու անվտանգ երթեւեկում է։ Բոլորիս աշխատանքի ուղնուծուծը մեր հայրենակիցներին ու հյուրերին անվտանգ տեղափոխելն է»։
Մի բան էլ՝ երեւի քչերը գիտեն, որ այն պահին, երբ շարժասանդուղքով վերուվար ենք անում, շարժասանդուղքի տակ մի ամբողջ թիմ է աշխատում՝ դարձյալ անվտանգ երթեւեկություն ապահովելու համար։
Երեւանի մետրոպոլիտենի փոխտնօրեն, «Երթեւեկություն» մասնաճյուղի պետ Գեւորգ Ավետիսյանն ընդգծում է. «Մեզ մոտ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են բարձր մակարդակի վրա, աշխատակիցների հետ ժամանակ առ ժամանակ անց ենք կացնում հրահանգավորումներ, իսկ կայարաններում ունենք պաշտպանիչ ու հրդեհաշիջման բոլոր միջոցները։ Մինչ օրս լուրջ միջադեպեր չեն եղել»։ Նա Երեւանի մետրոպոլիտենն այդ առումով ամենաանվտանգն է համարում։
Փոխտնօրենը նաեւ հիշեցնում է, որ մութ ու ցուրտ տարիներին միակ փոխադրամիջոցը մետրոպոլիտենն էր, եւ ուղեւորների թիվը հսկայական է եղել. «Այդ պայմաններում մետրոպոլիտենը կատարում էր իր առջեւ դրված խնդիրները»։ Իսկ նոր կայարանների բացումը, Գ. Ավետիսյանի խոսքերով, աշխատատեղերից զատ, նաեւ ուղեւորափոխադրման առումով մեծ խնդիր կլուծի։ «Այսօր բոլորս ենք տեսնում վերգետնյա տրանսպորտի վիճակը։ Նոր կայարանների բացումը օրհասական խնդիր է դարձել»,—նկատում է նա ու ավելացնում, որ այսօր շուրջ 1000 աշխատող ունեն։ Վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, գծում 16 շարժակազմ կա։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

23-03-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO