Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Առողջ սերունդ եւ ամուր թիկունք

Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ պատերազմական դրության մեջ հայտնված պետություններում, ինչպիսին Հայաստանն է, որպես կանոն ժամանակի թելադրանքով փոփոխություններ են կատարվում ֆիզիկական դաստիարակության համակարգում, գտնում են աշխատանքների կազմակերպման այնպիսի մեթոդներ, որոնք նպատակաուղղվում են պատանիների եւ երիտասարդների ռազմամարզական կրթությանը, զարգացնում են ուժը, դիմացկունությունը, կամային հատկանիշները եւ այլն։
Այդ գործում վճռական դեր կարող են ունենալ հանրակրթական դպրոցները եւ մարզադպրոցները։ Շահախնդիր կազմակերպությունները պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն ֆիզիկական դաստիարակության ազգային համակարգ ստեղծելու եւ բարեփոխումներ կատարելու համար։ Հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների առջեւ դրված խնդիրները սերտորեն շաղկապված են, եւ չի հիմնավորվում այն տեսակետը, թե դրանք կարող են գործել միասնական համակարգից դուրս։ Առավել եւս, որ մարզադպրոցները հիմնականում գործել են հանրակրթական դպրոցների մարզաբազաներում, իսկ մարզիչների մեծ մասը նույն կրթահաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչներն էին։
Հանրակրթական դպրոցներում նախատեսվում էր աշակերտների ընդգրկվածությունը արտադասարանական մարզական խմբակներում հասցնել դպրոցում սովորողների թվի 30—35 տոկոսին։ Այդ աշխատանքները ղեկավարելու համար սահմանված էր լրացուցիչ վարձատրություն։
Հանրապետության դպրոցականների ֆիզիկական դաստիարակության համակարգը մեծ կորուստներ է կրել։ Դպրոցների շատ տնօրեններ ֆիզկուլտուրայի առարկայի դրվածքի բարելավման ուղղությամբ գրեթե ոչինչ չեն անում, անտեսվում են ֆիզկուլտուրայի դասերը, հոգ չեն տանում, որ դպրոցն ունենա առարկայի պետական ծրագրի ու նրա բաժինների համար պահանջվող մարզագույք։ Ուսուցիչը ստիպված պարապում է այն, ինչը նպատակահարմար է (զբաղեցնում է)։ Մայրաքաղաքի դպրոցներում ֆիզկուլտուրայի բացօթյա պարապմունքները վաղուց վերացել են։ Պետական ուսումնական ծրագրով նախատեսված ատլետիկայի եւ մարմնամարզության բաժնի ուսումնական նյութը անտեսվում է, դուրս է մնում ուսուցումից։ 20 եւ ավելի դասարան ունեցող դպրոցներում միաժամանակ մարզադահլիճ են մտնում 2—3 դասարան։ Հնարավո՞ր է արդյոք խոսել դասերը բավարար մակարդակով անցկացնելու եւ ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու մասին։
Ավելի մտահոգիչ է ֆիզկուլտուրայի առարկայի դրվածքը ավագ դպրոցներում։ Ինչպե՞ս կարող են երկարատեւ բացակայած եւ ծրագրային նյութը չյուրացրած աշակերտները հանձնել 12—րդ դասարանների ավարտական քննությունները եւ ստանալ դրական գնահատականներ։
Հանրակրթական դպրոցներում նախատեսվում է ունենալ արտադասարանական առարկայական խմբակներ։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչներն իրենց դպրոցների տնօրեններին բազմիցս խնդրել են, որ խմբակների համար նախատեսված դրույքներից 1/4 կամ 1/2—ը հատկացնեն իրենց արտադասարանական մարզական աշխատանքները կազմակերպելու, աշակերտներին լրացուցիչ մարզական կրթության գործընթացին ներգրավելու համար։
Մանկապատանեկան մարզադպրոցների օրինակելի կանոնադրությամբ, ուսումնամարզական գործընթացը կառուցվում է առանձին մարզաձեւերի ուսումնական ծրագրերի պահանջների հիման վրա։ Մարզադպրոցները չեն կարողանում ուսումնամարզական գործընթացը բավարար կազմակերպել, որովհետեւ չկան մարզաձեւերի ուսումնական պետական ծրագրեր ու չափորոշիչներ, գործածության ենթակա ուսումնական, նորմատիվ—իրավական եւ դպրոցավարությանը վերաբերող փաստաթղթեր։ Մարզադպրոցներին արգելված է առանց վարձակալության օգտվելու հանրակրթական մարզաբազաներից։ Արդյունքում ունենք վիճակագրական մի տխուր պատկեր՝ ՀՀ—ում գործող 175 մարզադպրոցներում պարապողների թիվը կազմում է դպրոցականների ընդհանուր թվի 9–10 տոկոսը, մինչդեռ Ռուսաստանում այն 32—35 տոկոս է։ Ձեւավորվել է մարզադպրոցների գործունեությանը խոչընդոտող մի արատավոր գործընթաց։
Մարզադպրոցների հիմնադիրների նպատակը մեկն է եղել՝ խնայել ֆինանսական միջոցները եւ մարզադպրոցների ուսումնական խմբերի թիվը հնարավորինս պահել նվազագույն շեմին՝ 14, առավելագույնը՝ 20—25 խումբ։ Խախտվել է մարզադպրոցների կանոնադրությամբ սահմանված՝ ըստ մարզման փուլերի, ուսումնական խմբերի բնականոն շարժի ընթացակարգը։ Ուստարվա ավարտին չեն կազմակերպվում խմբից խումբ փոխադրման ատեստավորման քննություններ։ Մարզադպրոցների գործառույթների պահանջները բավարարելու դեպքում սաների թիվը տարեցտարի կավելանար, ուսումնական խմբերի թիվը կկրկնապատկվեր, բնականաբար, սաների թիվը կարող էր հասնել աշակերտների ընդհանուր թվի 30–35 տոկոսի։
Մարզադպրոցների տնօրենները բազմիցս փորձել են հանրակրթական դպրոցները ներգրավել եւ մասնակից դարձնել ուսումնամարզական աշխատանքների կազմակերպման գործընթացին, դպրոցներում հավաքագրել երեխաների, կազմավորել ուսումնական խմբեր, այդ աշխատանքներում ընդգրկել նաեւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին։ Սակայն գործող օրենսդրական դաշտի բացակայության պատճառով՝ առ այսօր այդ կարեւոր հարցը լուծում չի գտել։
Ինչպիսի՞ ֆիզպատրաստությամբ եւ ինչպիսի՞ բարոյակամային որակներով է հայկական բանակ մեկնում հայ պատանին։ Ամենօրյա հագեցած պարապմունքների ծանրաբեռնվածությունը սկսնակ զինվորին անակնկալի է բերում։ Բանակ մեկնած զինվորը պատրաստ չլինելով 6—ամսյա ուսումնառության բեռնվածությունը հաղթահարելուն՝ հայտնվում է մի հոգեվիճակում, որը թողնում է ծանր հետեւանքներ։ Պարզից պարզ է, թե որտեղից է սկսվում ապագա զինվոր պատրաստելու գործընթացը։ Դպրոցականների ֆիզիկական պատրաստվածության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներում բազմաթիվ բացթողումներ կան ու ամենակարեւորը՝ անտարբերություն այդ կարեւոր գործի նկատմամբ։ Պետության ու ազգային անվտանգության շահերից ելնելով՝ հարկավոր է իրագործել առողջ մատաղ սերունդ դաստիարակելու եւ ռազմական ամուր թիկունք ունենալու ծրագիր։
Կառավարման վերադաս մարմինների եւ շահախնդիր կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում այս գերակա խնդրի լուծմանը՝
—մշակել հանրակրթական դպրոցների ու մանկապատանեկան մարզադպրոցների, մարզադահլիճների, խաղահրապարակների, ՆԶՊ համալիր եւ ատլետիկական հատվածների վերանորոգման ու պահանջվող գույքի ձեռքբերման ազգային ծրագիր։
—Հանրակրթական դպրոցների մարզադահլիճները, խաղահրապարակները առաջին հերթին անհատույց հատկացնել մարզադպրոցներին՝ երեխաների մարզական լրացուցիչ կրթության գործընթացը կազմակերպելու համար։
—Հանրակրթական դպրոցների արտադասարանական առարկայական խմբակների համար նախատեսված դրույքներից՝ ելնելով դպրոցների դասարանների քանակից՝ համամասնորեն 1/4, 1/2, 1,0 դրույք հատկացնել ֆիզկուլտուրայի ուսուցիչներին արտադասարանական մարզական աշխատանքները կազմակերպելու համար։
—ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը վերադարձնել մարզային—համայնքային ենթակայության բոլոր դպրոցները, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անուշադրության, ապահովված չի եղել ուսումնամարզական գործընթացի կազմակերպման նվազագույն պահանջները։
—Նկատի ունենալով, որ ՀՀ—ում գործող մարզադպրոցների մի մասը ֆինանսավորվում է պետբյուջեից, մի մասն էլ՝ համայնքայինից, եւ կա դրույքաչափի զգալի տարբերություն (120 եւ 85 հազար դրամ), պահանջի հրամայական է դարձել բոլոր մարզադպրոցների մարզիչ—մանկավարժների համար սահմանել աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգ։
—ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պետք է նոր ռազմավարություն մշակի, ամեն ինչ անի ավագ դպրոցներում ֆիզկուլտուրա եւ ՆԶՊ առարկաների դրվածքը բարելավելու ուղղությամբ։
—Գործնական ծրագրեր պետք է մշակվեն եւ հետեւողական աշխատանքներ տարվեն, որպեսզի ավագ դպրոցներում սովորողները հնարավորինս ընգրկվեն արտադասարանական մարզական խմբակներում եւ մանկապատանեկան մարզադպրոցներում՝ մարզական լրացուցիչ կրթություն ստանալու համար։
—Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզպետարանների կրթության վարչություններում անհրաժեշտ է ունենալ ֆիզիկական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաեւ ՆԶՊ առարկայի աշխատանքները համակարգող մասնագիտական փորձառություն եւ գիտելիքներ ունեցող մասնագետներ։ Նրանց տալ դպրոցներում եւ մարզադպրոցներում մասնագիտական ներդպրոցական վերահսկողություն իրականացնելու լիազորություններ։
Դպրոցականների ֆիզիկական դաստիարակությամբ տարվող աշխատանքները համակարգային եւ ինստիտուցիոնալ լուծում են պահանջում։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ մտահոգվելու առիթ ունի այս կարեւոր հարցի լուծման գործիքներն ապահովելու համար։ Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիային, որն ունի մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ է տալ լիազորություններ իր գործառույթների շրջանակներում համակարգելու եւ իրականացնելու այն բոլոր աշխատանքները, որոնք պետական կառավարման մարմինների կողմից մատնված են եղել անուշադրության եւ դուրս են մնացել վերահսկողությունից։
Պողոս ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ վաստակավոր մարզիչ

23-03-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO