Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը

ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար վաղուց սպառնալիք համարվող արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ դեռահաս աղջիկների պատվաստման ծրագիրը, ինչպես եւ սպասվում էր, հանրության մի հատվածի կողմից խիստ քննադատության ենթարկվեց եւ արժանահավատություն չներշնչեց քաղցկեղի կանխարգելման հարցում իր արդյունավետությամբ։
Անվստահության ալիքի ներքո կարծիքներ էին հնչում, որ պատվաստանյութը լի է ռիսկային գործոններով, որոնցից ամենաշրջանառվողը անպտղության առաջացումն է։ Այդուհանդերձ 2007թ.—ից Հայաստանում ներդրվեց եւ սկսեց կիրառվել «գարդասիլ» քառավալենտ վակցինան։ Ընդ որում՝ առաջին պատվաստվողների թվում հենց բուժաշխատողների երեխաներն էին։ Այն առաջինը մեկնարկեց «Վարդանանք» բուժկենտրոնում, այնուհետեւ մտավ պատվաստումների օրակարգ։ Այսօր արդեն բոլոր առաջնային բուժհիմնարկներում է իրականացվում պատվաստում, սակայն պատվաստումների ցուցանիշներից ԱՆ բժշկական օգնության քաղաքականության իրականացման բաժնի պետ Դավիթ Մելիք–Նուբարյանը գոհ չէ։ Ինչպիսի՞ն է այդուհանդերձ վիճակագրությունը, պարզաբանում խնդրեցինք ԱՆ—ից։
Ընդհանուր պատվաստման ենթակա կանանց հաշվով, պատվաստումների թիվը չի գերազանցում 10 տոկոսը։ Նա հերքում է տարատեսակ վարկածներն այն մասին, որ պատվաստանյութը կարող է անպտղություն կամ այլ բացասական երեւույթներ առաջացնել։ Այն ցուցված է ոչ միայն 9—13 տարեկան աղջիկների, այլեւ միջին տարիքի կանանց համար։
«Ցավոք, ակտիվ, կենսուրախ տարիքի կանայք այսօր մահանում են արգանդի քաղցկեղից։ Յուրաքանչյուր տարի մինչեւ 60 տարեկան 200 մահ է արձանագրվում։ Իսկ մեզ համար յուրաքանչյուր մարդու կյանք թանկ է։ Ուստի մինչեւ 45 տարեկան կանայք կարող են իրենց տարածքային ամբուլատորիաներում պատվաստվել պապիլոմա վիրուսի դեմ, որն իր հերթին ոչ միայն արգանդի, այլ մի քանի տեսակ քաղցկեղների հիմնական պատճառն է։ Պատվաստումների այս ցածր ցուցանիշը անթույլատրելի է, տխուր ու մտահոգիչ են թվերը։ Պատճառը ոչ կոմպետենտ մարդկանց կողմից չհիմնավորված սուտ լուրերն են, որոնք թյուր կարծիք են առաջացնում։ Որոշ լրատվամիջոցներ էլ այդ խայծը կուլ են տալիս եւ բնակչության շրջանում առաջացնում անհիմն կասկածներ»,–նշեց Դավիթ Մելիք–Նուբարյանը։
Իսկ ժամանակին շրջանառվող լուրերը, թե ՀՀ ԱՆ—ն մեծ գումարներ է ծախսել պատվաստման գործընթացը Հայաստանում ներդնելու համար եւ չի կարող ծրագիրը չեղարկել, պաշտոնյան հերքում է, ավելին՝ այն համարում հերյուրանք՝ փաստելով, որ պատվաստանյութը Հայաստանը ձեռք է բերել անվճար, բավական դժվարությամբ, երկարատեւ բանակցություններից հետո։
Այո, առաջին պատվաստվողների թվում եղել են բուժաշխատողների երեխաները, այդ թվում նաեւ իր դուստրը։ ԱՆ ներկայացուցիչը փաստեց, որ այդ պրոցեսը նույնիսկ նկարահանվել է, այո, ինքը կողմ է, որ մանկահասակ աղջիկները պատվաստվեն, քանի որ խոսքը վերաբերում է մի հիվանդության, որ անվելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։
Գարդասիլը որպես պատվաստանյութ կիրառվում է աշխարհի ավելի քան 7 տասնյակ երկրում, որոնցից 30—ը՝ եվրոպական երկրներում, այդ թվում նաեւ սկանդինավյան։ Ըստ ԱՀԿ—ի ամենամյա վերլուծության՝ պատվաստամիջոցը զերծ է կողմնակի ազդեցություններից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը համարում է արդյունավետ, որն ապացուցված է հետազոտություններով, պատվաստումը՝ ցանկալի։ Նաեւ ճշգրտում է, որ պատվաստումը կանխարգելիչ միջոց է, ոչ թե բուժիչ եւ չի փոխարինում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագրերին։
Ամեն տարի Հայաստանում գրանցվում է արգանդի քաղցկեղի 250—300 նոր դեպք, որոնցից մեծ մասի դեպքում՝ հիվանդության վերջին փուլերում։
Ըստ Դավիթ Մելիք—Նուբարյանի, թեպետ այն քացկեղով չհիվանդանալու 100 տոկոսանոց երաշխիք չէ, սակայն իմունիտետի շնորհիվ ի զորու է պաշտպանել օրգանիզմը բազմաթիվ վիրուսներից՝ մասնավորապես մարդու պապիլոմա վիրուսից։ Այն կարող է նվազեցնել նաեւ սեռական կանդիլոմաները, որոնք առաջանում են այդ վիրուսի պատճառով։
Միաժամանակ, ամբողջ աշխարհում ամեն տարի գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 470000 դեպք, որից 233000—ը մահվան ելքով։ Մահերի 80 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում։ Ամեն օր աշխարհում գրանցվում է 340 մահվան դեպք։
Այսպիսով, ՄՊՎ—ով պայմանավորված ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշն անհամեմատ բարձր է պատվաստումներից հետո առաջացած բարդությունների թվից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

23-03-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO