Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԵՐԵՎԱՆ


Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը

Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան շաբաթօրյակը սոցիալական փորձ անցկացվեց. համացանցում տարածված տեսահոլովակում երեւում էր, որ Երեւանում անցորդները փողոց նետված աղբը չէին շրջանցում։ Քաղաքացիների հիմնական մասն այն գցում էր աղբարկղը։ Համապետական շաբաթօրյակից առաջ սա խոստումնալից էր։ Հույսը մեծ էր, որ բնակչությունն ակտիվորեն կմասնակցի մաքրման աշխատանքներին։
Համապետական շաբաթօրյակն անցկացվեց, ինչպես նախատեսված էր, մարտի 23—ին եւ հանրապետության ամբողջ տարածքում։ Առաջինն օրինակ ծառայեցին երկրի ղեկավար անձինք՝ իրենց ընտանիքների հետ։
Երեւանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երեւան—Աբովյան ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հույս հայտնելով, որ ոչ մի քաղաքացի շաբաթօրյակից անմասն չի մնա՝ բարձրաձայնել է. «Մեծ խնդիր է. ամբողջ երկիրը աղբի տակ է»։ Իսկ արդեն աշխատանքների ավարտին նշեց. «Սիրելի՛  հայրենակիցներ, մեր հայրենիքի մաքրության գործը բոլորիս գործն է։ Իհարկե ամենակարեւորն այն է, որ ոչ միայն մաքրենք, այլեւ չաղտոտենք։ Ի վերջո, այս աղբն ինչպե՞ս է հայտնվել այստեղ, մեր համատեղ ուժերով է հավաքվել»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին միացել է Բաղրամյան 26—ում։ Աշխատանքներն անձամբ է համակարգել։ «Սրանից լավ զբաղմունք, երեւի թե չկա՝ մեր քաղաքը մաքրելուց, մեր գյուղը մաքրելուց, մեր տունը մաքրելուց... Ես կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումներ պետք է հաճախ անենք՝ բոլորս միասին, ազգովի»,–ասել է նախագահ Սարգսյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նկատում է, որ երկրում մաքրությունը պահպանելու համար պետք է քաղաքացիների մոտ նման գիտակցություն արթնացնել, քարոզչական աշխատանք տանել. «Երեխաներին պետք է բացատրել, որ թղթի կտորի կամ աղբի տեղը աղբարկղն է»։
Արարատ Միրզոյանի խոսքով, խնդրի լուծման համար իրավական կարգավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա։ Համոզված է, որ պատժի մեխանիզմից բացի, ցանկալի արդյունքի կարելի է հասնել խրախուսման ճանապարհով։ «Արդյո՞ք քաղաքային իշխանությունները կարող են մաքրության առումով հասնել 100 տոկոս արդյունքի, եթե քաղաքացիների մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու գիտակցությունը բարձր չլինի»,—նա կարծում է, որ համալիր, համակողմանի աշխատանք է պետք տանել։
Երեւանում շաբաթօրյակին Երեւանի քաղաքապետը մասնակցել է ընտանիքի հետ։ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ—ծառատունկին միացած բոլոր բնակիչներին եւ ընդգծել, որ մաքուր քաղաք ունենալու համար կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը։
«Բավականին ակտիվ է բնակչությունը, ինչն իսկապես ոգեւորիչ է։ Այն բնակիչը, որը երբեւիցե մասնակցել է մի շաբաթօրյակի, իրեն երբեք թույլ չի տա ավել բան գցել աղբամանից դուրս։ Մենք գիտակցում ենք եւ սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, եւ եթե մենք ինքներս մաքուր չպահենք մեր քաղաքը, ապա աշխարհում չկա այդպիսի մի ընկերություն, որը կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք։ Շաբաթօրյակը նաեւ լավ առիթ է շփվելու ընտանիքի հետ, ինչպես, օրինակ, ես՝ առիթն օգտագործում եմ։ Երեխաներիցս մեկն իր դասընկերների հետ է շաբաթօրյակի, մյուսն էլ դասի է, կվերջացնի եւ կմիանա մեզ»,–նշել է քաղաքապետը։
Հանրապետության մարզերում եւս մաքրման պարագաներն «անգործ» չմնացին։ Բայց, օրինակ, Գեղարքունիքում աշխատանքները դեռեւս ավարտված չեն համարվում։ Դրանք կշարունակվեն նաեւ ապրիլին։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի պնդմամբ, առավել շատ մաքրման ենթակա տարածքները ճանապարհամերձ հատվածներն են, որոնք աղտոտվում են հիմնականում ավտոմեքենաներից նետված թափոններով։ «Ես կոչ եմ անում բնակչությանը՝ պահպանել սանիտարական կանոնները եւ չաղտոտել շրջապատը։ Հերթական շաբաթօրյակը մենք նախատեսում ենք իրականացնել ապրիլ ամսվա ընթացքում, երբ եղանակային պայմաններն արդեն լիարժեք թույլ կտան»,—նկատեց մարզպետը։ Նա էլ Լճաշեն համայնքում է մասնակցել համապետական շաբաթօրյակի աշխատանքներին։
Այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ այս օրերին Հայաստանն իսկապես մաքուր է։ Իսկ թե մինչեւ ե՞րբ՝ ժամանակը ցույց կտա։ Տեւողությունը պայմանավորված է մեր գիտակցությամբ։ Առաջին հերթին մենք՝ բնակիչներս, պետք է գիտակցության մեջ ամրապնդենք, որ մեր տարածքից դուրս տարածքը եւս մերն է, ու նաեւ մեծ տարածքում չերեւացող, օրինակ, փոքրիկ մաստակն էլ ի վերջո կվերածվի մեծ աղբակույտի, եթե բոլորս նույն գիտակցությամբ չառաջնորդվենք։
Ասվածից ավելի մեծ հետեւություն պետք է անեն հատկապես ծխողները, մասնավորապես, տղամարդիկ։ Ինչո՞ւ տղամարդիկ, որովհետեւ կանայք հասարակական վայրերում քիչ են ծխում։ Հետեւաբար, այս ու այն կողմ նետված գլանակների մնացորդները, կարելի է ասել, տղամարդկանց ձեռքի գործն է։
Շաբաթօրյակի մասնակիցներից ոմանք ծխախոտի մնացորդները հավաքում էին մեկ առ մեկ՝ ձեռքով։ Հետաքրքիր է՝ նրանց ու առհասարակ մասնակիցների մեջ կայի՞ն միջավայր աղտոտողներ, որովհետեւ, ըստ տրամաբանության, եթե պետք է աղբը դես ու դեն նետես ու ինչ—որ ժամանակ հետո հավաքես՝ ի՞նչ իմաստ ունի այդ փնթիությունը, որովհետեւ աղբի համար աղբաման ու աղբավայր կա, որոնք մեկանգամյա գործողություն են պահանջում։ Իսկ եթե անգամ միջավայրի աղտոտվածության «հեղինակներ» էլ էին մասնակցում, ուրեմն՝ կարելի է հույս փայփայել, որ հաջորդ անգամ ավելի փոքր խնդիր կլուծենք։ Դարձյալ, ըստ տրամաբանության, հազիվ թե գիտակից մարդն իր գործը ջուրը գցի։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

26-03-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO