Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄԱՐԶԵՐ


Գյումրին՝ նաեւ համի մշակույթի կենտրոն

Նախագահ Սարգսյանը հերթական անգամ այցելել է Գյումրի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ այցելել է Գյումրի։ Նախագահի այցը, ավանդույթի համաձայն, կրկին ոչ պաշտոնական է եղել, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Գյումրիի փողոցներով քայլող հանրապետության նախագահին հանդիպած լրագրողի հարցմանը, թե ինչով է պայմանավորված նրա այցը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար Գյումրին տուն է, ես տուն եմ եկել, եւ դրա համար որեւէ հատուկ պայմանավորվածություն պետք չէ»։
Հանրապետության նախագահը շրջել է Գյումրիի պատմական կենտրոնով, զրուցել իրեն հանդիպած քաղաքացիների հետ, ծանոթացել փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Գյումրիի Աբովյան փողոցում նախագահ Սարգսյանը պատահաբար ականատես է դարձել նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին։ Նախագահը հետաքրքրվել է ֆիլմի պատմությամբ, նրան հատկապես շատ են դուր եկել ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվող փոքրիկ Անին ու Մանվելը։ Նախագահը մոտեցել է երեխաներին եւ զրուցել նրանց ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանի առաջարկությամբ, զրույցը շարունակվել է նկարահանման հրապարակի հարեւանությամբ գտնվող «Արեգակ» ներառական փուռ—սրճարանում։ Սա Գյումրիում Արմեն Սարգսյանի սիրած վայրերից է, ուր նախագահը գրեթե միշտ այցելում է քաղաքում գտնվելիս։
Թեյի եւ հենց սրճարանում պատրաստվող խմորեղենի սեղանի շուրջ հանրապետության նախագահը զրուցել է ֆիլմում նկարահանվող փոքրիկ դերասանների՝ Անիի եւ Մանվելի հետ, ծանոթացել նրանց մարմնավորած հերոսների եւ նրանց իրական կյանքի պատմությանը։ Նախագահը հետաքրքրվել է երեխաների նախասիրություններով, հարց ու փորձ արել նրանց ընտանիքների, ընկերների մասին։ Երեխաների եւ նախագահի անկեղծ ու ջերմ զրույցը հաճախ է ընմիջվել հումորով ու պատմություններով։ Զրույցին մասնակցող ֆիլմի ռեժիսորը նախագահին է ներկայացրել ֆիլմի սցենարը եւ նախապատմությունը, տեղեկացրել նկարահանման ընթացքի, փոքրիկ դերակատարների մասին։ Նախագահը ողջունել է Գյումրիի մասին ֆիլմի նկարահանումը եւ ընդհանրապես ցանկացած անդրադարձ Գյումրիի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին՝ եւս մեկ անգամ կարեւորելով Գյումրիի վերածնունդը։
Այնուհետեւ Արմեն Սարգսյանը շարունակել է շրջայցը Գյումրիի փողոցներով, հետեւել մասնավորապես Աբովյան, Շիրազի, Ղորղանյան փողոցներում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահը նշել է, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին ունի Գյումրին, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։ Նախագահն ասել է, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է, որ Գյումրիի պատմական կենտրոնը պահպանվի։ «Ես փորձում եմ այնպես անել, որ Գյումրին նաեւ միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի, որովհետեւ աշխարհում շատ այսպիսի գեղեցիկ քաղաքներ չկան։ Դա երկար գործընթաց է, բայց այդ ճանապարհը պետք է անցնենք»,–ասել է Արմեն Սարգսյանը եւ ավելացրել, որ իր հիմնական նպատակներից մեկն այն է, որ նախեւառաջ Գյումրին ճանաչեն մեր հայրենիքում, մարդիկ սկսեն Գյումրի գալ։ «Բոլորս անելիք ունենք՝ ե՛ւ գործարարները, ե՛ւ մտավորականները, ե՛ւ արվեստագետները։ Գյումրին պետք է գրավիչ դառնա՝ որպես մշակույթի, արվեստի, արհեստների, պատմության քաղաք։ Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է»,–ասել է նախագահ Սարգսյանը եւ ավելացրել, որ միայն բնակարան կառուցելը բավարար չէ, Գյումրիում կյանքի որակը պետք է լավացնել։
Հանրապետության նախագահը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է պատարագի եւ իր մոմը վառել եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ։
Արմեն Սարգսյանը մասնակցել է նաեւ «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված՝ աշխարհում ավանդական ընթրիքին։
Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում պետական գործիչների, դիվանագետների, արվեստի, մշակույթի գործիչների, գործարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկայացվել է ֆրանսիական գաստրոնոմիան, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական ժառանգության մասը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ հրավերն ընդունելու եւ իր ներկայությամբ ընթրիքը պատվելու համար։ Նա նշել է, որ, ավանդական միջոցառում լինելով, ընթրիքն այս անգամ Գյումրիի վերածննդի մասին է, իսկ նախագահ Սարգսյանն այդ վերածննդի ակտիվ մասնակիցներից ու ջատագովներից է։ Այդ թեմայով հանրապետության նախագահն առիթ է ունեցել խոսելու նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր քարտուղարի հետ։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում ողջունել է նման ձեռնարկի անցկացումը Գյումրիում, նշելով, որ Գյումրին ճիշտ տեղն է նման միջոցառման եւ նոր ավանդույթի մեկնարկի համար։ «Կարծում եմ՝ մենք սկիզբ ենք դրել ֆանտաստիկ ավանդույթի, քանի որ ուտելիքն ու համը մշակույթի կարեւոր մաս են, իսկ ֆրանսիական մշակույթն ամենահիասքանչներից մեկն է։ Ուստի շատ ուրախ եմ, որ ուտելիքի եւ մշակույթի համը Հայաստանում սկսվում է Ֆրանսիայից եւ սկսվում է Գյումրիում»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս մասնակցել նման հավաքույթի՝ առաջարկելով հանդիպմանը ներկա՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ կազմակերպել իրենց երկրների խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող նման միջոցառում. «Եթե իմ դիվանագետ ընկերները շարունակեն ավանդույթը եւ հաջորդ համի օրը եւս կազմակերպեն այստեղ՝ Գյումրիում, եւ դա լինի Լիբանանի, Հունաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ—ի օր, ես շատ ուրախ կլինեմ։ Վստահեցնում եմ, որ ներկա կգտնվեմ այդ հիասքանչ ընթրիքին»։
Միաժամանակ, նախագահ Սարգսյանն առաջադրել է երեք նախապայման այդպիսի միջոցառման համար՝ այն պետք է կրկին անցկացվի Գյումրիում, պետք է ներկայացվի որեւէ երկրի համը եւ մշակույթը, եւ երրորդ՝ պետք է հրավիրվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրում անել Գյումրիում՝ մշակույթի, կրթության, բիզնեսի եւ այլ ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը առաջարկել է նաեւ ամեն տարի, սեպտեմբերի 21—ից սկսած, մեկ ամսվա ընթացքում, անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ «Հայաստանի համը» խորագրի ներքո, Հայաստանի համը՝ խոհանոցն ու մշակույթը, տարածելով ամբողջ աշխարհում։
Միջոցառումն ուղեկցվել է «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների համերգային կատարումներով։

26-03-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO