Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Օրենսդրությունը խորքային փոփոխությունների կարիք ունի

Միայն այդ պարագայում կարելի է տնտեսական հեղափոխության հիմքեր ապահովել

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Դրանք, ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի, միտված են Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, այդ թվում՝ բաժնետիրական ընկերությունների հաշվետվողականության բարձրացմանը, որոշումների ընդունման թափանցիկությանը, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նախատեսվում է, որ օրենսդրական այս կարգավորումները կնպաստեն նաեւ արժեթղթերի շուկայի զարգացման նախադրյալների ընդլայնմանը եւ մասնավոր հատվածում ներդրումների իրականացման համար պայմանների բարելավմանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, կարեւորելով հանդերձ բաժնետիրական ընկերությունների օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությունները, նկատեց, որ դրանք վերաբերում են ոլորտի շահառուների միայն մի փոքր խմբին, այն է՝ փոքր բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի շահերի պաշտպանությանը, մինչդեռ այս օրենսդրությունը շատ ավելի ընդհանրական վերանայման կարիք ունի։ Պատճառն այն է, որ գործող օրենսդրության մեջ Հայաստանում առկա իրողությունները հաշվառված չեն։ Պատգամավորի կարծիքով, ամենակարեւոր հարցադրումն այն է, թե ինչու բաժնետիրական ընկերությունները Հայաստանում չեն կայանում, ինչու մարդիկ չեն վստահում միմյանց համատեղ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար՝ առաջարկելով մեխանիզմներ ստեղծել, որոնք հնարավորություն կտան մարդկանց համատեղ գումարներ ներդնելու եւ համատեղ կառավարելու իրենց գործունեությունը։
«Ամենակարեւոր հարցը մասնավոր հատվածի ֆինանսավորումն է։ Հայաստանում ունենք միլիարդավոր դոլարների խնայողություններ, որոնք գնում են բանկային համակարգ կամ չեն գնում։ Մյուս կողմից ունենք մասնավոր հատված՝ ձեռնարկություններ, որոնք աշխատում են, եւ նրանց այդ փողը պետք է։ Մի տարբերակով՝ այդ գումարը բանկերի միջոցով է գնում ձեռնարկություններին, բայց դրանից ձեռնարկությունները դժգոհ են, քանի որ բանկերը մեծ տոկոսներ են ավելացնում։ Մյուս տարբերակն այն է, որ ստեղծվեն մեխանիզմներ, որով ժողովուրդը կկարողանա ուղիղ ֆինանսավորում ապահովել այդ ձեռնարկությունների համար։ Ուղիղ ֆինասնավորման տարբերակը հենց բաժնետիրական ընկերություններն են։ Այսպիսով, մեր վերջնանպատակը պետք է լինի իրավիճակի այնպիսի պարզեցումը, որը վստահություն կստեղծի ժողովրդի եւ ձեռնարկությունների միջեւ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով նոր օրենսդրություն մշակելու տեսլականին։ Ուղիղ ֆինանսավորման օրինակներ արդեն իսկ կան, երբ մարդիկ հայտարարում եւ ներկայացնում են բիզնես ստեղծելու իրենց գաղափարները, եւ տարբեր մարդիկ արձագանքում են՝ գումար տրամադրելով։ Կարապետյանն այստեղ կարեւորում է հասարակության եւ ձեռնարկությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը, որը կնպաստի ուղիղ ֆինանսավորման իրականացմանը։ Ոլորտի զարգացման եւ կայացման հարցում բացի իրավական կարգավորումից պատգամավորը տեսնում է նաեւ սոցիալ—հոգեբանական բաղադրիչի դերը։ «Այս գործընթացով, որով անցնում է Հայաստանը, առաջին հերթին մենք գտնում ենք կորսված վստահությունը եւ փոքր օջախները, որոնք ֆինանսավորվում են հարյուրավոր մարդկանց կողմից, դրա վկայությունն են։ Պարզապես պետք է այս դեպքերը ինստիտուցիոնալիզացնենք եւ այնպիսի օրենսդրություն մշակենք, որ այս գործընթացը դյուրին լինի, եւ մարդիկ կարողանան ավելի հեշտությամբ ֆինանսավորել ձեռնարկություններին»,–մանրամասնեց զրուցակիցս։
Կարապետյանի խոսքով, եթե դիտարկում ենք օրենքը, ապա թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց իրականության մեջ այն չի աշխատում։ Խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլերից պետք է լինի իրավիճակի անաչառ ուսումնասիրությունը, որպեսզի օրենքը համապատասխանեցվի իրականությանը։ «Կան փոքր գումար ունեցող մարդիկ, որոնք հարյուր հազարներ են, եւ մի քանի տասնյակ ձեռնարկություններ, երբ սկսում է շատանալ այդ մարդկանց եւ ձեռնարկությունների թիվը, պարզվում է՝ մեզ ինստիտուտներ են պետք։ Այստեղ անհատական մոտեցումները չեն աշխատի։ Այդ ինստիտուտները կապող օղակ կհանդիսանան ժողովրդի եւ ձեռնարկությունների միջեւ եւ այդ ինստիտուտները բանկերը չեն»,–ասաց պատգամավորը։
Մինչ այդ նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորն առաջարկել էր ստեղծել հարթակ օրենսդիր եւ գործադիր մարմինների, ի դեմս՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, որտեղ կքննարկվեն, թե ինչպես պետք է ձեւափոխվի կամ նոր օրենսդրական հիմքեր ստեղծվի, որպեսզի մարդիկ աշխատեն։ «Սա առանցքային խնդիր է Հայաստանի տնտեսության զարգացման համար եւ գործող օրենսդրության մեջ, որն ըստ էության չի գործում, փոքր դետալները փոխելով մենք մեծ արդյունք չենք ունենա»,–ասել էր նա՝ առաջարկելով սկսել մեծ գործընթաց ձեռնարկությունների ֆինանսավորման նոր մեխանիզմներն օրենսդրորեն կարգավորելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

27-03-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO