Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Երկկողմ համագործակցության բարձր մակարդակ

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ Պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Միքայել Մելքումյանը դրական է գնահատել համաձայնագրի առկայությունը եւ նշել, որ այն կարող է ավելացնել Հայաստանից Իրան արտահանման ծավալները, ինչն այսօր երեք անգամ պակաս է, քան ներմուծումը։
Համաձայնագրի քննարկման ավարտից հետո քվեարկությամբ ընդունվել են հերթական նիստերի ընթացքում քննարկված բոլոր նախագծերը։
Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի N 581—Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։
Վարչապետին ուղղվել են բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացման հեռանկարներին, իշխանություն—ընդդիմություն հարաբերություններին։
Նիստի ընթացքում հայ խորհրդարանականներին ողջույնի խոսք է հղել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի–Պասկիեն։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար։ Բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցությանը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, բարձրաձայնել այն քաղաքական խնդիրները, որոնք առնչվում են Եվրոպային։
ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ 18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին շատ կարեւոր փուլ է եղել մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, ինչպես նաեւ բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներին օժանդակության ցուցաբերման առումով։
Լիլիան Մորի–Պասկիեն բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրում իրականացված նշանակալի առաջընթացը։
Որպես խորհրդարանական՝ ԵԽԽՎ նախագահը կարեւորել է Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների բնականոն գործունեությունը՝ ընդգծելով, որ դրանք մեծ փոփոխությունների են ենթարկվել։
Բարձրաստիճան հյուրը, արժեւորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումների զարգացումը եւ ամրապնդումը. անհրաժեշտ է համարել խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միջեւ կառուցողական քաղաքական երկխոսության հաստատումը։
«Ժողովրդավարական շարժումը, որն ընթանում է ձեր երկրում, լավ հնարավորություն է՝ առաջ մղելու երկիրը եւ համապատասխան բարեփոխումներ իրականացնելու առանցքային ոլորտներում»,—ասել է Լիլիան Մորի–Պասկիեն։
Անդրադառնալով Եվրոպային առնչվող քաղաքական խնդիրներին, որոնք են խոսքի, ԶԼՄ—ների, հավաքների ազատության եւ ժողովրդավարության դեմ իրականացվող շարժումները, ազգայնականությունն ու պոպուլիզմի աճը, իրավական պետության նկատմամբ սպառնալիքը, ինչպես նաեւ Ստրասբուրգի Եվրոդատարանի իրավասության վիճարկումը, վատ վիճակի մեջ են դնում եվրոպական արժեհամակարգը, որը հիմնված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա։
Խոսելով կանանց եւ տղամարդկանց միջեւ գենդերային իրավահավասարության հարցից՝ նա նշել է, որ կանանց նկատմամբ բռնություններն ուղղակի հետեւանք են գոյություն ունեցող կարծրատիպերի եւ խտրականության։ «Միշտ չէ, որ օրենսդրական փոփոխություններն այստեղ բավարար են. անհրաժեշտ է փոխել հասարակության մտածելակերպը, վերացնել տաբուները եւ բարձրաձայնել առկա խնդիրները, խթանել սեռերի իրավահավասարությունը կրթության միջոցով»,—ասել է ԵԽԽՎ նախագահը։ Նա տեղեկացրել է, որ «Ոչ իմ խորհրդարանում» նախաձեռնության միջոցով իրենք պայքարում են կանանց նկատմամբ ոտնձգությունների եւ բռնություների դեմ ազգային խորհրդարաններում։
Լիլիան Մորի–Պասկիեի խոսքով՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կարեւոր դերակատարներից է եւ երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում են փոխայցերը։
ԵԽԽՎ նախագահի ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը եւս կարեւորում է Եվրոպայի խորհրդի եւ նրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ վճռական է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու գործում։
«Մենք ունենք այդ բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրացման մեր սեփական օրակարգը, որը վճռականորեն առաջ ենք տանելու։ Հաստատակամ ենք մեր հասարակությունից բռնությունն արմատախիլ անելու գործում, ինչպես նաեւ կարեւորում ենք ձեր մատնանշած քաղաքական երկխոսությունն ընդդիմադիր գործընկերների հետ»,—ընդգծել է խորհրդարանի ղեկավարը։
Վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
ԱԺ հերթական նիստերի աշխատանքը կշարունակվի այսօր՝ ժամը 10։00—ին։

28-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO