Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԵՐԵՎԱՆ


Առաջնահերթ է զարգացած ենթակառուցվածքներ ունենալը

Հարցազրույց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ

Հայաստանի քաղաքաշինությունը պետք է ունենա ընդհանուր զարգացման կոնցեպտ։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ներկայացնելով ոլորտի առաջխաղացման իր տեսլականը։
–Պարոն Վերմիշյան, ինչպե՞ս եղավ այս պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, արդյո՞ք այն անակնկալ էր Ձեզ համար։
–Անկեղծ ասած՝ անակնկալ էր, իսկապես չէի սպասում։ Ես արդեն մեկուկես տարի է Հայաստանում եմ։ Առաջին մի քանի ամիսը հանգստանում էի, ընտանիքով շրջագայում էինք, եղանք տարբեր մարզերում։ Հետո որոշ ժամանակ աշխատեցի որպես Երեւանի քաղաքապետի խորհրդական՝ ճարտարապետության ու քաղաքաշինության գծով։ Մի քանի ամիս աշխատեցի եւ այն ժամանակ քաղաքապետի հրաժարականից հետո ես աշխատանքից ազատման դիմում գրեցի։ Զբաղվում էի իմ մասնագիտությամբ՝ հետաքրքիր նախագծեր, մրցույթներ։ Կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը եղավ երեք շաբաթ առաջ, անսպասելի զանգ հնչեց։ Իմ թեկնածության հետ կապված խոսվում է, թե ես իբր ինչ—որ մեկի կողմից եմ առաջադրվել։ Նման բան չկա, ես ոչ մեկի կողմից չեմ առաջադրվել։ Վարչապետի հետ հանդիպեցինք, ներկայացրեցի իմ տեսլականը, եւ դրանից հետո եղավ այս աշխատանքի առաջարկը։
–Դուք ծնունդով Ստեփանավանից եք, այնտեղ մի որոշ ժամանակ աշխատել եք որպես գլխավոր ճարտարապետ, հետո տեղափոխվել Ռուսաստան։ Ի՞նչը պատճառ դարձավ, որ մեկնեցիք։
–Իմ ծրագրերի մեջ չկար Հայաստանից դուրս գալը, նույնիսկ Ստեփանավանից դուրս ինձ չէի պատկերացնում։ Իմ կուրսային աշխատանքների հիմնական մասը նվիրված էր Ստեփանավանին, կարծես, ես ինքս ինձ պատրաստում էի, որ մնամ այդտեղ։ Ցավոք, ինստիտուտն ավարտելուն անմիջապես հաջորդեց երկրաշարժը… աշխատել եմ քաղաքի գլխավոր հատակագծի վրա։ Աշխատանքի բերումով 1991 թվականին մեկնել եմ Ռուսաստան՝ Մոսկվա։ Պարբերաբար մտքիս այն էր, որ շուտով՝ մեկ ամսից հետ եմ գնալու, սակայն չէր ստացվում։ Եվ 1992 թվականին որոշեցի արդեն ընտանիքով տեղափոխվել Մոսկվա։ Այդ ընթացքում մեկ անգամ եկա Ստեփանավան եւ տեսա, որ վերամբարձ կռունկներն ինչպես թողել էի, այդպես էլ մնացել էին, շինհրապարակները լքված էին։ Ինձ համար լքված շինհրապարակը նույնն է, ինչ վատառողջ մարդը։
Մոսկվայում մի որոշ ժամանակ ապրելուց հետո որոշեցի որպես բնակության վայր ընտրել Սանկտ Պետերբուրգը։ Այն Մոսկվայի նման չէ, Սանկտ Պետերբուրգում բոլորովին այլ մթնոլորտ է։ Ի դեպ, այդ տեսանկյունից Երեւանին եմ նմանեցնում։ Երեւանը պետք է վայելես, այն աշխատանքային քաղաք չէ, այն, իսկապես, վայելելու համար է։
–Պարոն Վերմիշյան, գրեթե 30 տարի աշխատեցիք դրսում, բազմաթիվ նախագծեր ունեք աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Որո՞նք կառանձնացնեք։
–Մինչ նախագծերը ներկայացնելը, նախ կցանկանայի նշել, որ դրանք բոլորը թիմային աշխատանքի արդյունք են։ Ինչ վերաբերում է նախագծերին, ապա 250—ից ավելի են, ընդհանուր 5 մլն 800 հազար քմ—ից ավելի նախագծեր կան արված։ Դրանց թվում է «Դոմոդեդովո» օդանավակայանի առաջին, երկրորդ տերմինալների վերակառուցումը, երրորդ տերմինալը եւ ընդհանուր ենթակառուցվածքային նախագիծը։ Դրանից բացի, Սոչիի ծովային նավահանգիստն ամբողջությամբ՝ իր ենթակառուցվածքներով, աշխատանքը տեխնոլոգիապես բավական բարդ էր, որովհետեւ ծովից 3.6 հա տարածք ենք օգտագործել։ Իմիջիայլոց, հին նավահանգստի նախագիծն արվել է Կարո Հալաբյանի կողմից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկատեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել, որ նավահանգիստները հայերն են նախագծում։
Հաջորդ աշխատանքը, որի մասին կուզեի խոսել, Սուդանի հյուսիսային գավառում նոր քաղաքի կոնցեպտի մշակումն է։ Նախագծով այն քաղաք է 14 կմ ծովային ափով՝ նախատեսված 7 մլն բնակչի համար։ Անունը դրեցինք Ջինեյնա, ինչն արաբերեն նշանակում է դրախտային պարտեզ։ Ի դեպ, աղջիկս է այս անունն առաջարկել։ Քաղաքի կառուցումը սկսվել էր, հետո պատերազմի պատճառով աշխատանքը դանդաղեց։ Այդ նախագծով հաշվի են առնվել բոլոր այն թերությունները, որոնք ունեն Դուբայն ու Աբու Դաբին։ Ի դեպ, նախագծեր ունեմ Էմիրություններում, նոր նախագծով մրցույթի ենք մասնակցում Կատարում եւ այլն։
–Մի շարք վայրեր թվարկեցիք, քաղաքներ նշեցիք, Հայաստանում, կարծես, Ձեր աշխատանքներից միայն կրկեսի շենքն է։
–Այո, Հայաստանում կրկեսի ընդհանուր կոնցեպտը մշակեցի։ Այստեղ մի շատ կարեւոր բան կուզեի նշել, այս պաշտոնը ստանձնելուց հետո ես դադարեցնում եմ նախագծային գործունեությունը Հայաստանում։
–Այժմ անդրադառնանք Ձեր պաշտոնից բխող գործունեությանը։ Ի՞նչ տեսլական ունեք Հայաստանի քաղաքաշինության հետ կապված։
–Մենք պետք է ընդհանուր զարգացման հայեցակարգ ունենանք։ Այն պետք է ունենա հետեւյալ փիլիսոփայությունը՝ մատնանշի ընդհանուր տարածաշրջանում Հայաստանի դերը։ Իրականում, որպեսզի Հայաստանը դառնա Լյուքսեմբուրգի նման երկիր, շատ մեծ գումար պետք չէ։ Եթե ամեն ինչ արվի այնպես, ինչպես ես մտածում եմ, ապա 5—6 տարի հետո Հայաստանը կարող է դառնալ Լյուքսեմբուրգի նման երկիր։
–Մի քանի կետ կնշե՞ք, դա ինչպե՞ս եք պատկերացնում։
–Առաջին հերթին ենթակառուցվածքների նախագծեր։ Ոչ թե շենքեր, շինություններ, դրանք, իհարկե, կլինեն, բայց առաջնահերթ է զարգացած ենթակառուցվածքներ ունենալը։ Եթե ուզում ենք, որ բիզնեսը գա Հայաստան, մենք պետք է պայմաններ ստեղծենք դրա համար։ Մասնավորապես, կարեւորում եմ ավտոճանապարհների ցանցի կառուցումը, էներգետիկ ենթակառուցվածքները, ջրային պաշարների ճիշտ, արդյունավետ կառավարմանն ուղղված նախագծերը։ Եվ ամենակարեւորը՝ ավիացիոն տրանսպորտի զարգացման համար ենթակառուցվածքների կառուցումը։ Այսօր «Զվարթնոց» օդանավակայանը զարգացման լուրջ ներուժ ունի, ինչի արդյունքում զգալի կավելանան ուղեւորահոսքերը։ Գիտեք, աշխարհում ավիացիոն ոլորտում մի նոր բում է սկսվել։ Օրինակ, Հնդկաստանում միանգամից 100—ից ավելի օդանավակայան է կառուցվում, ԱՄՆ—ում մի քանի տասնյակ օդանավակայան է կառուցվում։ Ժամանակի ընթացքում ավիացիան լինելու է թիվ 1 տրանսպորտային միջոցը։ Մենք էլ պետք է այս ուղղությամբ աշխատենք։
–Պարոն Վերմիշյան, Ձեր մասնագիտական կարծիքը կուզենայի լսել Երեւանի վերաբերյալ։ Տեսակետներ կան, որ քաղաքի դեմքն աղճատված է։ Դուք ի՞նչ կասեք։
–Համաձայն չեմ, թե քաղաքի դեմքն աղճատված է։ Իհարկե, փորձեր արել են, բայց… գիտեք ինչ, բավական է մի որոշ ժամանակ Երեւանում չլինեք, հետո հետ գաք, կզգաք, որ այն նույնն է։ Շատ բարդ է Երեւանի դեմքը փոխելը, այն ունի իր կոլորիտը, «առնական» ճարտարապետությունը։
Ի պաշտոնե պարտավոր եմ անել ամեն ինչ, որ դեպի Երեւան կենտրոնաձիգ ուժը տեղափոխվի այլ մարզեր։ Մեր շրջաններն է պետք զարգացնել։ Ամբողջ ուշադրությունը Երեւանի վրա է։ Ագահի նման հարձակվել են՝ ցանկանալով կենտրոնից մի կտոր պոկել, քանի վաղը չի եկել։ Ասում եմ, որ վաղն արդեն եկել է, այդ հնարավորությունն այլեւս չկա։ Երեւանի կենտրոնում որեւէ նոր շինարարություն, նոր ծավալներ չպետք է լինեն։ Միայն բարելավում։
–Ձեր պատկերացմամբ, քաղաքաշինության կոմիտեն ինչպիսի՞ կառույց պետք է լինի։
–Այն քաղաքաշինության կոմիտեն, որը կար ժամանակին եւ ներկա կառույցը, լրիվ տարբեր են՝ անատամ, մի քիչ կաղ ու հիվանդ օրգանիզմ է, որին շատ շտապ վերակենդանացում է պետք։ Մենք այսօր չունենք նորմատիվային լուրջ բազա, որը համաշխարհային նորմատիվներին համահունչ կլինի։ Ցավոք, ժամանակակից լաբորատորիաներ չունենք։ Մենք պետք է ունենանք մեր լաբորատորիաները, հատուկ փորձաքննություն, որով կանցնեն 3—րդ, 4—րդ կատեգորիայի շենքերի նախագծերը։ Այսօր նախագծերի փորձաքննության ոլորտում խայտառակ վիճակ է։
Հրաշալի կոլեկտիվ ունենք, պրոֆեսիոնալ մարդիկ են, ուղղակի պետք է տրվեն ճիշտ հանձնարարականներ։ Իմ խնդիրն է, այդ ամեն ինչը վերականգնել, այս կառույցը ստանա իր ճիշտ կարգավիճակը։ Այն կարողանա ամբողջ ոլորտը ճիշտ կառավարել, վերահսկել։ Խորհրդային տարիներին Հայաստանը ճարտարապետության, շինարարության ոլորտում եղել է առաջամարտիկ, սակայն այսօր հետ ենք ընկել։ Այնպես որ, զգալի աշխատանք կա կատարելու։
Հարցազրույցը՝
Աննա ԳԶԻՐՅԱՆԻ

29-03-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO