Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Նոր հարկային օրենսդրության թնջուկը

Առաջարկում են եկամտահարկի փոփոխության այլընտրանքային տարբերակ

Առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի կառավարության կողմից մշակված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանցում տեղ գտած որոշ կետեր լայն արձագանք են ստացել հանրության շրջանում՝ դառնալով քննադատությունների եւ տարակարծությունների առարկա։ Այս թեմայով «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ պատգամավորների հետ։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Արտակ Մանուկյանի խոսքով, առաջինը պետք է դիտարկենք, թե առաջակվող փոփոխություններով ինչպիսի երկարաժամկետ ուղերձ է տրվում հարկային օրենսդրությունը։ «Ուղղակի հարկատեսակների մասով նախատեսվում է հարկային բեռի թեթեւացում։ Դրա հիմքում դրված է որոշակի տեսլական, որ 2023 թվականին ունենալու ենք 20 տոկոս համահարթ դրույքաչափ՝ ինչպես շահութահարկի, այնպես էլ եկամտահարկի մասով։ Երկարաժամկետ առումով դա կհանգեցնի այն բանին, որ ցանկացած մարդ, որը զբաղված է, իր եկամուտների վրա անվանական առումով մեծացում զգալու է։ Քանակապես մեծ այն խումբը, որը ստանում է 150 հազար դրամ, թերեւս առաջին տարվա ընթացքում էական փոփոխություն կարող է չզգալ, բայց մինչեւ 2023 թվականը այդ նույն խումբը, որը հիմա 23 տոկոս է հարկվում, կհարկվի 20 տոկոս։ Որոշ քննարկումներում միգուցե այս հանգամանքը միտումնավոր կամ ոչ այնքան կարեւորելով՝ մոռացության են մատնում»,–ասաց նա։
Այս մոտեցումը իրականացվում է՝ ելնելով այն նկատառումներից, որ հարկային օրենսգրքի պարզեցումը նպաստի արտահանումների աճին։ Մանուկյանի դիտարկմամբ, քանի որ Հայաստանը ձգտում է զարգացնել գիտելիքահենք, տեխնոլոգիական նորամուծությունների կամ ինովացիաների վրա հիմնված տնտեսություն, ինչի մասին բազմիցս նշել է նաեւ ՀՀ վարչապետը, ապա դա ենթադրում է, որ ինովացիան երկրի ներսում կիրառելուց բացի, պետք է նաեւ արտահանել։ «Այդ ինովացիաների շարժիչ ուժը հենց հարկատեսակներն են, եւ մեր տնտեսական մոդելում առավել կարեւորվելու է արտահանման կողմնորոշում ունենալը։ Սա եւս այլ հավասար պայմաններում կնպաստի, որ մենք արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսությանը դրական ազդակներ հաղորդենք, իսկ դրա համար առաջին կարեւոր գործոնը հարկային համակարգի պարզեցումն է, որն էլ համալիր առումով կբերի մրցունակության աճ»,–մեկնաբանեց պատգամավորը։
Արտահանմանը նպաստող գործոններից է հարկային դաշտի պարզեցումը՝ որպես գաղափարախոսություն, եւ աշխատանքի քաջալերումը՝ որպես դրա ազդակներից մեկը։ Այս երկուսի համատեքստում ակնհայտ է, որ համահարթ մոտեցումը բյուջե լցնելու գործիք չէ։ Քանի որ պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարությունը որդեգրել է հարկաբյուջետային քաղաքականության չեզոքության սկզբունքը, ուրեմն եթե մի տեղից չեն ստանում, ապա հետեւանքները պետք է մեղմվեն այլ աղյբյուրներից։ Այդ համատեքստում փոփոխություններ են նախատեսվում այլ օրենքներում, որտեղ Ա. Մանուկյանը մեծ տեղ է հատկացնում խորհրդարանին։
Եթե եկամտահարկի համահարթ դրույքաչափի մասով պատգամավորը տեսնում է, որ ունենք տեսլական, ապա գրավատների եւ փոխանակման կետերի մասով այն չի տեսնում։ «Այդ սուբյեկտները պետք է իմանան, թե ինչ է սպասվում իրենց եւ իրենց բիզնեսին։ Արդյոք պե՞տք է սպասեն պետական տուրքի փոփոխությունների մինչեւ ինչ—որ ժամանակաշրջան, լինի դա 2023 թվականը կամ 2025—ը թե 2030—ը։ Հասկանալի է, որ այս տարի որոշակի շրջանառության ծավալների նվազում կլինի՝ պայմանավորված նաեւ այլ գործոններով, օրինակ՝ բանկերի հետ մրցակցությամբ, բայց նրանք, այնուամենայնիվ, պետք է ունենան երկարաժամկետ տեսլական։
Բոլորս միակարծիք ենք, որ պետական տուրքի չափը պետք է բարձրացվի, բայց ինչ չափով եւ որ դեպքում ինչպես՝ դա պետք է քննարկվի։ Փորձելու ենք ապահովել տարածքային համաչափ զարգացումը, քանի որ ակտիվությունը Երեւանում եւ մարզերում համադրելի չեն»,–ընդգծեց զրուցակիցս։
Հարկային օրենսդրության նոր փաթեթի վերաբերյալ Մանուկյանն ունի առաջարկներ եւ գաղափարներ, որոնց մասին կբարձրաձայնի, երբ փաթեթը ներկայացվի խորհրդարան։ Փոփոխությունների անհրաժեշտության մասով, ըստ նրա, պետք է տարանջատել երկու խումբ գործոններ՝ օրենսդրական եւ գործնական։ «Մշտապես Հայաստանի համար աքիլեսյան գարշապարը եղել է ոչ միայն օրենսդրական, այլ հատկապես իրավակիրառ գործունեությունը։ Երբ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ փոփոխություններից, ապա պետք է նկատի ունենանք, որ օրենսդրությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, քանի որ դրան համահունչ պետք է փոխվի նաեւ մտածելակերպը, այսինքն՝ բիզնեսը չպետք է դիտարկվի որպես փողի քսակ, այլ գործընկեր՝ կարեւորելով նրա շարունակականությունն ու կենսունակությունը»,–ասաց պատգամավորը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը համահարթ հարկումը դիտարկում է որպես սոցիալական արդարությունն ապահովելու միջոց։ Հարկային բեռը բիզնեսի եւ աշխատողի վրայից հանելով այն տեղափոխվում է գույքահարկի վրա, այսինքն՝ եթե մարդը որոշակի գումար է աշխատում, օրինակ՝ մեկ միլիոն դրամ, որի մի մասը ծախսում է կենսական նշանակության ապրանքների վրա, իսկ մնացածը՝ նորից բիզնեսի մեջ է ներդնում, նոր արժեք է ստեղծում, ապա լրացուցիչ հարկ չի վճարի, իսկ եթե այդ գումարով շքեղ մեքենա գնի, ապա կհարկվի։ Դրանով փաստորեն խրախուսվում է ստեղծագործ աշխատանքը։ «Մարդուն իրականում ինչ—որ գումարից ավելի գումարը հաստատ պետք չէ»,– շեշտեց նա։ Բիզնեսի համար շահութահարկի իջեցմամբ կորչում է նաեւ ստվեր ունենալու մեխանիզմների անհրաժեշտությունը։
Ներկայումս աշխատանքներ են տարվում գույքը ճիշտ գնահատելու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։ Պատգամավորը նշեց, որ մասնագետները գտել են անշարժ գույքի գնահատման բանաձեւը, որպեսզի, օրինակ, Մոնումենտում միլիոնանոց դղյակները եւ դրա կողքին տասը հարկանի շենքի բնակարանը միատեսակ չհարկվեն։
Գեւորգյանը այս փոփոխությունների հետեւանքով ռիսկեր չի տեսնում, քանի որ համահարթ հարկումը պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած, այլ համակարգային մոտեցմամբ, երբ դրա հետ միաժամանակ մտցվում է մինչեւ 24 մլն շրջանառության շեմը, 115 մլն—ի շեմը, գույքահարկի ռեֆորմը։ «Այս կոնտեքստից միայն համահարթը վերցնել եւ ասել, որ խնդիրներ կան, ճիշտ չէ։ Համահարթ հարկման դեպքում թեեւ մեկ տարում 13 մլն—ից պակաս գումար կհավաքագրվի, բայց հաշվապահական մոտեցումը սխալ է, քանի որ այս փոփոխությունների հետեւանքով բիզնեսի վրայից հարկային բեռը կթեթեւացնի, եւ այն ավելի կաշխուժանա։ Այսօր մենք փողի խնդիր չունենք, այլ ունենք այդ փողը արդյունավետ ծախսելու խնդիր»,–ասաց նա։
Իսկ թե ինչով կարող են պայմանավորված լինել հանրության շրջանում դժգոհությունները եւ քննադատությունները, պատգամավորը նշեց մի քանի պատճառ. կա մարդկանց խումբ, որն իսկապես այդպես է մտածում եւ չի ցանկանում համահարթ հարկումը։ Գեւորգյանը նորմալ է գնահատում, երբ քննարկումների մեջ են մտնում, քննադատում են, սակայն կա նաեւ մարդկանց մի փոքր զանգված, որն այդ տրամադրություններից օգտվելով՝ փորձում է զարգացնել այդ դժգոհությունները՝ ինչ—ինչ դիվիդենտներ շահելու նպատակով։ Կա նաեւ տեղեկացված չլինելու խնդիրը, երբ մարդիկ իրազեկ չեն մանրամասներից, քանի որ քննարկումները դեռ չեն սկսվել, եւ նախագծի զանգվածային մեկնաբանությունները չկան։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել էր թեմային՝ ներկայացնելով եկամտային հարկի փոփոխության այլընտրանքային տարբերակ՝ կառավարության կողմից առաջարկվող համահարթ դրույքաչափի տարբերակը։ «Հատուկ ընդգծեմ՝ սա գաղափար է, որն օրենսդրական նախաձեռնություն դարձնելու ուղղությամբ դեռ որեւէ քայլ չի կատարվել։ Գաղափարը քննարկվել է ՀՀ մեծ թվով տնտեսագետների հետ եւ բոլորի կողմից ընդունվել է։ Ակնկալում եմ ակտիվ մասնագիտական քննարկում՝ առայժմ մեկնաբանությունների տեսքով։
Առաջարկում ենք եկամտային հարկի այլընտրանքային տարբերակ, որը բոլոր վարձու աշխատողներին 23 տոկոսով հարկվելու հնարավորություն տալով հանդերձ՝ միաժամանակ կապահովի այլ էական լրացուցիչ առավելություններ»,–գրել էր պատգամավորը։ Մասնավորապես որպես այլընտրանք առաջարկվում է, որ այն մարդիկ, որոնց եկամուտներն ընկնում են 28 եւ 36 տոկոս հարկման ռեժիմի տակ, ապագայում կամավոր հայտարարագիր ներկայացնելու դեպքում կարողանան նվազեցումներ կատարել եկամտային հարկից ընդհուպ այն չափով, որ հարկման փաստացի դրույքաչափը կազմի 23 տոկոս։ Այսինքն՝ եթե հարկվողը ծախսեր է հայտարարագրել պետության կողմից գերակա ճանաչվող ուղղություններով՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, եւ հիպոթեքային վարկի մարման գծով, ապա ետ կստանա վճարված եկամտային հարկի մի մասը, այն է՝ հայտարարագրված ծախսերի չափով։
Նման տարբերակի առավելությունները, ըստ Թունյանի, այն են, որ, խրախուսելով բարձր աշխատավարձը եւ հարկելով 23 տոկոս, փոխարենն ավելանում է թափանցիկությունը։ Մյուս կողմից, այլ ոլորտներում կրճատվում է ստվերը, քանի որ աշխատավարձ ստացողը շահագրգռված է լինում փաստաթղթեր ստանալ իր կատարած ծախսերի դիմաց, ինչպես նաեւ նվազեցնում է պետբյուջեի կորուստը եւ այլն։ Տնտեսագետ—պատգամավորը նկատում է, որ այս տարբերակը կարող է լինել միջանկյալ լուծում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

29-03-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO