Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Գործընթացը նոր փուլ է մտնում

Հայաստանը չի պատրաստվում դիրքերը զիջել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպումից առաջ, սակայն, սահմանին Ադրբեջանը որոշակի ակտիվություն դրսեւորեց նաեւ վերջին օրերին, ավելին՝ հայտարարեց՝ իբր Հայաստանի գործողությունների արդյունքում զոհ ունեն։ Եվ այդ հայտարարությունն արվեց երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ ու հրադադարի ռեժիմի համեմատաբար պահպանման ֆոնին։
Այդ եւ այլ հարցերի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր—Աբրահամյանի հետ։
–Պարոն Տեր—Աբրահամյան, վերջին շրջանում ադրբեջանական կողմի սահմանային լարվածությունն ու զոհի մասին հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Դա, ըստ Ձեզ, կարելի՞ է պայմանավորել երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումով։
–Տեսականորեն կարող ենք պայմանավորել, բայց եկեք դեռ չշտապենք։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում այդ համեմատաբար հանգիստ վիճակը պայմանավորված է եղել բանակցային գործընթացի որոշակի, այսպես ասած, ակտիվացմամբ, կամ՝ ակտիվացման փորձով։ Մյուս կողմից ակնհայտ է, որ միջազգային հանրության կողմից փորձ արվեց մի քիչ ավելի արագ տեմպով գործընթացն առաջ տանել, որը Հայաստանի ներկա իշխանության համար այդքան ընդունելի տարբերակ չէ։ Արագացված տարբերակին մենք պատրաստ չենք, եւ ես դա ճիշտ եմ գնահատում։ Հիմա գործընթացը նոր փուլ է մտնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթներում ցույց տվեց, որ կան դիրքեր, որոնք Հայաստանը չի պատրաստվում հեշտ զիջել, եւ բանակցային գործընթացն այնքան հեշտ չէ, ինչպես որ միջազգային հանրության շրջանակում որոշակի պատրանք կար. նոր իշխանություն է՝ հեղափոխությամբ եկած, վստահության մանդատ ունի, արագ տեմպով այս հարցը պետք է լուծվի։ Բայց իշխանությունը ցույց տվեց, որ ոչ, բանակցելու շատ հարցեր, կարեւոր սկզբունքային դիրքեր կան։
Վերջին շրջանի որոշակի սրացումը, գուցե, պայմանավորված է դրանով, բայց ես դեռ չէի շտապի։ Պետք է տեսնել՝ միտումն ո՞ւր է տանում։
–Նախատեսվող հանդիպմանը մտքեր են փոխանակվելու Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին, բայց Ադրբեջանը շարունակում է դեմ արտահայտվել դրան։ Ադրբեջանի այդ դիրքորոշումից ելնելով հանդիպման վերաբերյալ կարո՞ղ ենք կանխատեսում անել։
–Խնդիրը միայն Ադրբեջանը չէ։ Խնդիրն այն է, որ, կարծում եմ, միջնորդ կողմերը, միջազգային հանրությունը նույնպես շատ ոգեւորված եւ ուրախ չեն լինի այդ գաղափարից։ Եթե իրենք հիմա գործ ունեն երկու կողմի հետ, հետո պետք է գործ ունենան երեք կողմի հետ։ Պարզ է, որ իրենց էլ դա առանձնապես ձեռք չի տալիս։ Բայց մյուս կողմից կա Հայաստանի դիրքորոշումը, որը էլի հարցը դնում է սկզբունքորեն, եւ այդքան էլ հեշտ չի լինի այդ հարցի տակից դուրս գալ, որովհետեւ սկզբունքորեն, եթե ընդունում ենք, որ կա ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ապա պարզ է, որ այս գործընթացի սուբյեկտը հենց Ղարաբաղի ժողովուրդն է։ Եթե մենք նրան դուրս ենք հանում, պետք է կարողանանք տալ դրա պատշաճ սկզբունքային մեկնաբանությունը։ Իսկ Ղարաբաղի դուրս մնալը սկզբունքորեն հիմնավորելն այդքան հեշտ չէ։ Եվ Հայաստանի առաջադրած հարցն արագ եւ հեշտ լուծվող հարց չէ, միգուցե սա չլուծվի։ Բայց եթե սկզբունքային հարցը դնում ես, բանակցություններին տալիս ես նոր լիցք եւ քայլ ես անում, որի հակաքայլը պետք է անեն մյուս կողմերը եւ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ միջազգային հանրությունը, պետք է բացատրեն՝ ինչ սկզբունքով է Ղարաբաղը դուրս մնում բանակցություններից, եթե մենք ընդունում ենք, որ ժողովրդավարություն է եւ ժողովուրդներն են որոշում իրենց ճակատագիրը։
–Ամեն դեպքում հանդիպման հետ կապված կանխատեսում կարելի՞ է անել։
–Ես այսպես եմ գնահատում. Հայաստանն իր դիրքերը որոշակիացրել է, եւ այն պատրանքը, որ կարող է բանակցություններում արագ ճեղքում լինել, ոնց որ թե վերացել է։ Կարծում եմ՝ հիմա արդեն գնդակը Ադրբեջանի ու միջազգային հանրության դաշտում է։ Հայաստանը ցույց տվեց, որ չի պատրաստվում հանուն պատրանքային արագ լուծումների զիջել իր դիրքերը եւ հարցերը դնում է սկզբունքորեն։
–Ի վերջո, կարող է գալ մի փուլ, որ բանակցությունները փակուղի մտնեն։
–Բանակցությունները 30 տարի է՝ փակուղում են։ Եվ դա ձեւաչափի խնդիր է։ Դա նույնիսկ օրվա իշխանության խնդիր չէ։ Ձեւաչափն այնպիսին է, որ մեծ հաշվով, այո՛, փակուղային ձեւաչափ է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

29-03-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO