Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Օրինագծերը հավանության են արժանացել

Շարունակվել է կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի N 581—Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասինե» զեկույցի շրջանակներում պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնք վերաբերել են հանքարդյունաբերության, բնապահպանության եւ ջրային ոլորտների խնդիրներին, ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը, էներգետիկ համակարգին, նոր հարկային օրենսգիրք ընդունելու անհրաժեշտությանն ու պարզեցմանը, գյուղմթերքների իրացմանը, խոզաբուծությանը եւ գյուղացիների կրած վնասների փոխհատուցման հնարավորությանը, ուսանողների կրթաթոշակների բարձրացման կարեւորությանը, Երեւանի՝ իրացման գոտու բնակիչների հետ վարչապետի հանդիպմանը եւ այլն։
Ծրագրի կատարողականի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ապա տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները։
Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել քննարկումների համար, պատասխանել ելույթներում հնչած հարցադրումներին։
Նշենք, որ զեկույցն ընդունվում է ի գիտություն։
Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցողն էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշել է, որ նախաձեռնության ընդունումը կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը եւ կանոնակարգմանը, ինչպես նաեւ օտարերկրյա ընկերությունների կողմից մեր երկրում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման կիրառմանը։
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հանձնաժողովը քննարկումների արդյունքում դրական եզրակացություն է ներկայացրել։ Նա առաջարկել է վիճահարույց հարցերը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։
Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները։
«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Համաձայնագրով կարգավորվում է ԵԱՏՄ անդամ երկրներում հեղինակային եւ հարակից իրավունքի կոլեկտիվ կառավարման միասնական կարգը։ Փաստաթուղթը վավերացրել են Ռուսաստանը, Ղրղըզստանը եւ Բելառուսը։ Սահմանվում են իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների գործունեության հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության սկզբունքների վերաբերյալ համապատասխան դրույթները, ինչպես նաեւ պատասխանատվություն պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 14—ին, Երեւանում։ Փաստաթղթով սահմանված են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները, այն հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա ստեղծել կայուն, արդարացի, բարենպաստ եւ թափանցիկ պայմաններ երկու երկրների ներդրողների համար։ Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն, ինչպես նաեւ արդար եւ հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Քվեարկության արդյունքում օրենսդիրներն ընդունել են օրվա ընթացքում քննարկված նախագծերը։
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։

29-03-2019





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO