Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՄԱԿ-ը կոչ է անում միանալ Երկրի ժամին

Ամբողջ աշխարհում մարտի 30—ին տեղական ժամանակով երեկոյան 8.30—ին նշվելու է Երկրի ժամը։ ՄԱԿ—ը կոչ է անում միանալ այս համաշխարհային շարժմանը՝ դիմակայելու Երկրի առաջ ծառացած կլիմայական փոփոխության մարտահրավերներին եւ պաշտպանելու մեր մոլորակը կործանման վտանգից։
«Կլիմայի փոփոխությունը շատ ավելի արագ է առաջ շարժվում, քան մենք։ Ամբողջ աշխարի ռեսուրսներն ու էկոհամակարգերը հարձակման տակ են։ Երկրի ժամը հնարավորություն է ցույց տալու մեր վճռականությունը։ Անջատելով լույսերը՝ միացնում ենք առողջ մոլորակի լույսը»,–Երկրի ժամվա կապակցությամբ նշել է ՄԱԿ—ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Երկրի ժամի» 2019 թ. «#Միացեք հանուն Երկրի» քարոզարշավի նպատակն է զանգվածային ձեւով իրազեկել այն մասին, թե ինչու է բնությունը կարեւոր եւ ստեղծել շարունակական շարժում հանուն բնության, այնպես, ինչպես աշխարհը համախմբվեց պայքարելու կլիմայի փոփոխության դեմ։
Երկրի ժամը համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։ Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին,ընկերություններին եւ տնային տնտեսություններին մարտի վերջին որեւէ հատուկ օր մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը 8։ 30—ից մինչեւ 9։ 30—ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ վկայում է ավելի լավ մոլորակի հանդեպ մեր նվիրվածության մասին։
Նախաձեռնությունն սկսվել է 2007 թվականին Սիդնեյում (Ավստրալիա)՝ որպես «լույսերի անջատում» միջոցառում։ Այդ ժամանակից ի վեր միջոցառմանը միացել են ավելի քան 7000 քաղաք եւ 172 երկիր։

30-03-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO