Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՍՈՑԻՈՒՄ


Արտագնա աշխատանքի իմ ոդիսականը

Ողջ ճշմարտությունը՝ այս երեւույթի ոչ միայն դրական, այլեւ բացասական կողմերի մասին

Արտագնա աշխատանքի, դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունների, հրապարակումների ու քննարկումների քիչ կարելի է հանդիպել զանգվածային լրատվամիջոցներում։ Միայն երբեմն հաղորդվում է, թե Ռուսաստան որքան արտագնա աշխատանքի մեկնածներ կան, կամ որքան գումար է տրանսֆերների տեսքով «մտնում» Հայաստան, եւ ինչ օգուտ է տալիս այն մեր տնտեսությանը, պետբյուջեին եւ այլն։ Ի՞նչ կարգավիճակում է հայ մարդն արտերկրում, կոնկրետ՝ Ռուսաստանում, ինչպե՞ս է աշխատում, ինչպիսի՞ պայմաններում, ի՞նչ խնդիրների է բախվում, եւ այսպես շարունակ։ Այս եւ բազմաթիվ այլ հարցեր կան, որոնք, կարծում եմ, հասարակության լայն շրջանակներում պետք է դառնան համակողմանի քննարկման առարկա, ինչը եւ կօգնի մեզ գտնելու տվյալ հիմնախնդրին առնչվող բազմապիսի հարցադրումների պատասխանները։
…2018—ի ամռանն առաջին (եւ, հուսով եմ, վերջին) անգամ ինչ—ինչ հանգամանքների բերումով հայտնվեցի Մոսկվայում՝ ժամանակավոր վարձու աշխատողի կարգավիճակում։ Դիմանալով մինչեւ տարեվերջ եւ վերադառնալուց հետո հանգիստ պայմաններում ի մի բերելով այդ ամիսներին գլխովս անցածը, կփորձեմ ներկայացնել Ռուսաստանի մայրաքաղաքում իմ աշխատանքային գործունեության որոշ մանրամասներ։ Հույս ունեմ, որ իմ ոդիսականը որոշակի մտորումների, եզրահանգումների տեղիք կտա շատերի, հատկապես՝ նրանց, ովքեր անմիջականորեն առնչվում են տվյալ իրավիճակի հետ կամ, առավել եւս, արտագնա աշխատանքի մեկնել—չմեկնելու խնդրի առաջ են կանգնած։
61 տարեկան եմ, եւ դա, կարելի է ասել, արտագնա ծանր ֆիզիկական աշխատանքի համար առաջացած, հետեւաբար, այնքան էլ ոչ նպատակահարմար տարիք է՝ նկատի առնելով թեկուզ այն, որ այդ աշխատանքը սկսվում էր առավոտյան ժամը 7—ից, եւ հայտնի չէր, թե երբ կավարտվեր։ Գործատերը եւ նրա բարեկամ մեր բրիգադավարը Վրաստանում ծնված եւ հետագայում Մոսկվա մշտական բնակություն հաստատած, ֆիզիկական աշխատանքի բովով անցած աշխատասեր հայեր էին, որոնք ինձ վրա, ընդհանուր առմամբ, լավ տպավորություն թողեցին։ Կարելի է ասել, չափից ավելի աշխատասեր էին եւ նույնը, բնականաբար, պահանջում էին իրենց աշխատողներից։ Գործատերը (որոշ նկատառումներից ելնելով՝ կոնկրետ անուններ չեմ նշում) ինձ 50 հազար ռուսական ռուբլի աշխատավարձ խոստացավ, ինչն իմ սրտով էր։ Առաջ անցնելով ասեմ, որ նա ինձ ժամանակին, ինչը Մոսկվայում քիչ է պատահում, ամսեամիս վճարեց։ Դրանից կարելի է ենթադրել, որ ես ոչ միայն դիմացել եմ աշխատանքային այդ ծանր փորձությանը, այլեւ իմ աշխատանքը առավելագույնս գնահատվել է։
Ինչեւէ։ Հինգ ամսվա ընթացքում ես աշխատեցի շուրջ 250 հազար ռուբլի։ Փորձենք վերլուծել, թե հինգ ամիս հետո ինչ կմնա այդ գումարից։ Միայն գրանցման ու սննդի վ ր ա ծախսել եմ 50 հազար, իսկ եթե, ասենք, ծխող լինեի, ապա գնալ—գալու ծախսերն էլ միասին կկազմեին մոտ 100 հազար ռուբլի։ Եթե քեզ էլ որոշակի «շռայլություններ» թույլ տաս, ապա, ինչպես ասում են, տակը բան չի մնա… Սա՝ այն դեպքում, երբ 50 հազար ռուբլի ես ստանում, իսկ շատ արտագնա աշխատողներ այդքանն էլ չէին ստանում։
Եթե Հայաստանում աշխատողն ամսական մոտ 150 հազար դրամ աշխատավարձ ստանա, ապա դա, իմ համոզմամբ, շատ ավելի նախընտրելի է, քան, ասենք, Ռուսաստանում աշխատած 50 հազար ռուբլին։ Մեզ հետ աշխատող ստեփանավանցի տղաներ կային, որ 5—6 ամսվա աշխատանքից հետո համարյա դատարկաձեռն վերադարձան տուն։ Իսկ այդպիսի դեպքեր շատ կային։ Ամբողջ այդ ամիսների ընթացքում ես հայ տղաներին հորդորում էի այսուհետեւ աշխատանք գտնել սեփական տանը՝ հայրենիքում, եւ ոչ թե օտար ափերում։ Հուսով եմ, որ ոմանց կարողացա համոզել…
Մոսկվայում անցկացրած այդ 6 ամիսների ընթացքում ես ինձ հուսադրում էի, որ քիչ մնաց, շուտով կավարտվի այս ամենը։ Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո զինծառայողի նման հաշվում էի անցած օրերը, սպասում, թե երբ է այս մղձավանջը վերջանալու, եւ այդպես՝ շուրջ 160 օր։ Ինչո՞ւ… Որովհետեւ այդպիսի աշխատանքը քեզ մաշում է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։ Մոսկվայում ամեն քայլափոխի հանդիպում էի տարաբնույթ ֆիզիկական ծանր աշխատանք կատարող իմ հայրենակիցների, եւ ինձ միշտ տանջում էր հարցը՝ ինչո՞ւ մենք, այս կարգավիճակում, այսքան շատ, «թափված» Մոսկվայի փողոցներում, կայարաններում, ամենուր…
Իմ առաջին ամենախոր հիասթափությունն այն էր, որ արտագնա աշխատանքի վերաբերյալ մեր պատկերացումները եւ իրականությունը ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ մենք շատ հաճախ ճշմարտությունը չգիտենք, որովհետեւ շատերը Հայաստանում կա՛մ խաբում են, կա՛մ գոնե ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը՝ կենցաղը, ապրելու պայմանները, ֆինանսական վեճերը, իրար «գցելը» եւ այլն, եւ այլն։
Այստեղ՝ Հայաստանում, ծնողին սպասող երեխան կամ երեխային սպասող ծնողը, քույրը, եղբայրը, ամուսնուն սպասող կինն իրական պատկերացում չունեն, թե ինչպես կամ ինչ պայմաններում են ձեռք բերվում այն միջոցները, ինչով պետք է ընտանիք պահել, սոցիալական խնդիրներ լուծել։ Իսկ այդ պայմանները հաճախ անմարդկային են, եւ միայն զարմանալ կարելի է, թե 21—րդ դարում ինչպես կարելի է աշխատել ու ապրել այս ձեւով, թեկուզ եւ՝ ժամանակավորապես։ Անվերջ աշխատանքային օրեր՝ 12—14 ժամ տեւողությամբ, իբր թե շաբաթը մեկ օր կարող ես հանգստանալ, բայց երբ ընկերներդ աշխատում են, ապա չես կարող դու էլ հանգստանալ եւ, ուզած թե չուզած, շարունակում ես աշխատել առանց հանգստի։
Դրան գումարած՝ նաեւ չկանոնակարգված սնունդը։ Առավոտյան միայն թեյ կամ սուրճ, կեսօրին, աշխատավայրում՝ ինչ պատահի, իսկ երեկոյան՝ նույնպես կիսատ—պռատ։ Սարսափելի էին սանիտարահիգիենիկ պայմանները եւ հատկապես զուգարանների վիճակը։ Այսպես կոչված՝ շարժական բիոզուգարաններն անտանելի էին, հատկապես՝ ամռան ամիսներին, երբ ներս մտնելուց հետո, ճանճերի գրոհի տակ, խցանի նման դուրս էիր թռչում՝ անիծելով այն պահը, երբ նորից, ուզած թե չուզած, պետք է հայտնվեիր այնտեղ։ Լողանալու հարցը գոնե մեզ մոտ լուծված չէր։ Բավական է նշեմ միայն, որ հինգ ամսվա ընթացքում լողացել եմ ընդամենը երեք անգամ, այն էլ՝ կիսատ—պռատ։ Ապրում էինք «վագոնչիկ» կոչված տնակում, հինգ հոգով՝ 10—12 քմ տարածքում։ Առնետներն անպակաս էին, իսկ ցերեկները՝ մեր բացակայության ժամանակ, տարածքի լիիրավ տերն ու տիրականը։ Խմելու ջուրը, որն ավտոմեքենայով էին բերում, շատ անորակ էր։ Բայց դե, ճարներս ինչ, ստիպված էինք օգտվել, հաճախ էլ՝ խանութից էինք գնում։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ուզում եմ անպայման փաստել, որ այս ամենի համար ավելի շատ եւ ավելի շուտ մեղավոր էին մեր հայրենակից գործարարները։ Այսպես, մեզ հետ նույն ընկերության այլ բրիգադում հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ էին աշխատում, նույն գործն էին անում, բայց ավելի կազմակերպված, հանգստյան օրերի հստակ գրաֆիկով, սանիտարահիգիենիկ տանելի պայմաններով եւ այլն։
Չեմ ուզում, անշուշտ, այնպիսի տպավորություն առաջացնել, թե Ռուսաստանում բոլոր հայերն էլ նման պայմաններում են աշխատում։ Բնականաբար, մեր շատ հայրենակիցներ, որ իրենց առանձին գործն ունեն՝ խանութ, կրպակ, արհեստանոց, վերանորոգման սրահ եւ այլն, անհամեմատ լավ սոցիալ—կենցաղային պայմաններում են ապրում։ Բայց շատերի, այդ թվում՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող հայերի հետ մեր զրույցներից այն եզրահանգման եկանք, որ Ռուսաստանում աշխատող մեր շուրջ 400 հազար հայրենակիցներ աշխատում եւ ապրում են նման կամ մոտավորապես նման պայմաններում։
Արտագնա աշխատանքին, դրա բարոյական, իրավական, սոցիալ—մշակութային կողմերին, ազգամիջյան փոխհարաբերություններին վերաբերող, ինչպես նաեւ ժողովրդագրական եւ այլ խնդիրների մասին շատ կարելի է գրել։ Սակայն այսօր առավել արդիական ու կարեւոր է վեր հանել այդ երեւույթին առնչվող բոլոր էական խնդիրները եւ դրանք լուրջ քննարկումների առարկա դարձնել։ Այդ ամենն ի ցույց դնելով հասարակությանը, համապատասխան լուծումներ առաջարկել՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով արտագնա աշխատանքի մեկնողների, ավելի շուտ, թերեւս, խաբվածների թիվը։ Պետք է, ի վերջո, այդ կործանարար երեւույթի դեմն առնել կամ գոնե որոշակիորեն կանոնակարգել տվյալ գործընթացը։ Դա է պահանջում ոչ միայն մեր համազգային շահը, այլեւ համազգային արժանապատվության հստակ գիտակցումը։
Հայկ ՍԻՍԱԿՅԱՆ

30-03-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO