Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Օրենսդրական փաթեթն ընդունվել է

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքները։ Երկրորդ ընթերցումով քննարկվել է նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հաղորդմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կառավարությունը որեւէ առաջարկություն նախագծերի փաթեթի վերաբերյալ չի ներկայացրել։ Նա, նշելով, որ հասարակության մեջ մտահոգությունը «նոր թեկնածու» եզրույթի շուրջ է, հստակեցրել է բովանդակությունը։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ նախագծի մեջ նշվում է, որ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։ Պարզաբանելով, հիմնական զեկուցողն ասել է՝ «նորը» վերաբերում է ոչ թե անձին, այլ՝ գործընթացին. այսինքն՝ նույն սուբյեկտը կարող է ներկայացնել նույն անձին։
ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել։
Նախագծերի փաթեթի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ խմբակցությունը շահագրգռված է, որ օրենքի նորմը լինի հստակ ընկալելի, տարընթերցումների, տարընկալման տեղիք չտա, եւ կիրարկման դեպքում ի հայտ չգան իրարամերժ ու հակասական դրույթներ։
Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով «նոր թեկնածու» եզրույթին, պարզաբանել է, որ չի կարելի որեւէ եղանակով սահմանափակել այս կամ այն պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտի սահմանադրական լիազորությունները։
ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ քվեարկության դրվող օրենքների նախագծերը սահմանադրական են, եւ օրենսդրական փաթեթը կընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի դեպքում։
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» դաշինքը, լսելով բոլոր կարծիքները, որոշել է «կողմ» քվեարկել քննարկվող օրենսդրական նախաձեռնությանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւս հայտարարել են, որ խմբակցությունները «կողմ» են քվեարկելու քննարկվող օրենսդրական փաթեթին։
Խորհրդարանը քվեարկության արդյունքում 83 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը։
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը։

30-03-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO