Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Առաջին հանդիպումը չէր կարող հեղափոխական լինել

Հայկական կողմի մոտեցումները մշտապես եղել են կառուցողական

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների երեկվա ճեպազրույցների թեմաները վերաբերում էին մարտի 29—ին Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արված հայտարարությանը եւ այլն։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի կարծիքով, Փաշինյան–Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպման արդյունքում բանակցային գործընթացում բեկում չի արձանագրվել։ «Ինչպես հայտնի է դառնում թե՛ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած եզրույթներից, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ գլխավոր շեշտադրումը դրվել է փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների կայացման վրա։ Դա ենթադրում է թե՛ դիպուկահարների ետքաշման, թե՛ սահմանային լարվածության թոթափման մասով տարվող աշխատանքներ»,–նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ակնկալում էին, որ առաջին բանակցության ընթացքում տեսակետներ կհնչեն Արցախը բանակցային գործընթաց ներգրավելու վերաբերյալ, մինչդեռ առնվազն պաշտոնական հաղորդագրության մեջ նման հարց չի ընդգրկվել։ Տոնոյանը նկատեց, որ որեւէ մեկը չի կարող ասել, թե մոտ երեքուկես ժամ տեւած հանդիպման ընթացքում ինչ թեմաներ են քննարկվել։ Ըստ նրա, անհրաժեշտություն կա, որ գոնե խորհրդարանական խմբակցությունները հավելյալ տեղեկատվություն ստանան երկրի վարչապետից։
«Մենք ասել ենք, որ մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայտարարության մեջ ընդհանրապես անդրադարձ չկար Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններին։ Մեզ համար խնդրի կարգավորումը դիտարկվում է այս համամասնության մեջ։ Եվ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր եւս մեկ անգամ վերահաստատում ենք այն հանգամանքը, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հետ կապված որեւէ հարցի լուծում կամ կանխորոշում մեզ համար անթույլատրելի է»,–ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, Փաշինյան—Ալիեւ հանդիպումը կարեւոր էր այն առումով, որ վերջին ամիսներին Հայաստանի կողմից հնչեցվել են թարմ գաղափարներ, տրամաբանական մոտեցումներ եւ այդ համատեքստում էր, որ կայացավ հանդիպումը։ «Սկզբունքների եւ տարրերի մեկնաբանությունների մասով պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ եւ պետք չէ ու տրամաբանական չէ ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում այդ մեկնաբանությունները հստակեցվելու են։ Սա շարունակական գործընթաց է, բայց շատ կարեւոր է, որ այդ գործընթացը սկսվել է»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ մեկ հանդիպումից պետք չէր դարակազմիկ առաջընթաց սպասել այդ հարցում։
Ռուբինյանը նշեց, որ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, ինչը տրամաբանական է, որովհետեւ բանակցություններում այս պահին չկա ինչ—որ հստակ բովանդակային փուլ։ Ինչպես բազմիցս նշվել է՝ կողմերը խոսում են բանակցությունների պատմությունից, միմյանց ընկալումներից եւ այլն։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ նշված հումանիտար միջոցառումների վերաբերյալ պատգամավորը շեշտեց, որ դրանք պետք է լինեն հավասարաչափ, երկկողմանի հումանիտար միջոցառումներ՝ միտված փոխվստահության մակարդակի բարձրացմանը։
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը «տարածքներ նոր տարածքների դիմաց» վերաձեւակերպելուն, պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես ունեցել է այն դիրքորոշումը, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ։ «Մենք երբեք չենք ուզեցել եւ չենք ուզում պատերազմ։ Մեր դիրքորոշումները, հայտարարությունները եւ գործողությունները մշտապես եղել են կառուցողական եւ միտված խաղաղությանը»,–ասաց նա։
«Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ եթե դիտարկենք հակամարտության առաջացման պատմությունը, ապա կնկատենք, որ մենք հասել ենք զինադադարի կնքմանը՝ խաղաղություն պարտադրելով, այսինքն՝ խաղաղության կոնցեպցիան մշտապես եղել է մեր պաշտպանական ռազմավարության հիմքում։ «Մեր բանակի ստեղծման օրվանից մենք լուծել ենք խաղաղության խնդիր, եւ այսօր գոյություն ունեցող մեր անվտանգության համակարգը, անվտանգության գոտին պարզապես կրակակետերը լռեցնելու համար է եղել։ Մեր խնդիրը այդ խաղաղությունը պահելն է եւ վերջնական արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացները մոտեցնելը այն իրողություններին, որոնց պետք է հասնել բանակցային գործընթացներում»,–մեկնաբանեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, հայկական օրակարգի մասին, այսինքն՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի մեկնաբանությունների շուրջ իրենք ունեն հարցեր, որոնց պատասխանները դեռ հրապարակային տրված չեն։ «Դա ենք ուզում հասկանալ։ Մնացած մասով դրական արձագանքներ կան, եւ մենք նույնպես գտնում ենք, որ դրական է այն, որ բանակցությունները կշարունակվեն,–ասաց Մարուքյանը՝ չբացառելով, որ իրենց հուզող հարցերի մասին պատգամավորները կփորձեն տեղեկություններ ստանալ գաղտնիության ռեժիմով.–Կարծում եմ, որ նոր Հայաստանում գոնե խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը պետք է տեղյակ լինեն ընթացող պրոցեսներից»։
Պատգամավորը նշեց, որ ինքը տեղյակ չէ նույնիսկ, թե ինչ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները, միայն գիտի, որ նոր փաստաթուղթ չկա, կա բանակցությունների նախապատմություն, բայց չկա տեղեկություն, թե որ սկզբունքների ու տարրերի շուրջ են այսօր բանակցում կողմերը։ Նրա գնահատմամբ, հայկական կողմը պետք է ընթանա նոր սկզբունքների, նոր տարրերի մշակման, նոր մեկնաբանությունների արձանագրման ուղղությամբ՝ չմոռանալով, որ այդ սկզբունքները պետք է հիմնված լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ «Ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում։ Այդ առումով մեկնաբանությունների հարց է։ Դուք տեսնում եք, որ աշխարհը զարգանում է, եւ տարբեր սկզբունքները տարբեր կերպ են մեկնաբանվում, բնականաբար՝ ուժի համատեքստում։ Ով ուժեղ է, մեկնաբանում է ի շահ իրենց եւ իր խնդիրներն է լուծում։
Հայաստանի նոր իշխանությունը նոր մոտեցումներ պետք է բերի, ինչն էլ անում է։ Բնականաբար հեշտ չի լինելու։ Գործընթացն ըստ էության նորացվում է։ Նոր մոտեցումներից մեկն այն է, որ միջազգային հանրությունից պահանջում ենք մեկնաբանել սկզբունքներն ու տարրերը, ինչպես նաեւ սկզբունքային պնդումը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հետ կապված»,– ասաց Մարուքյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

02-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO