Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արտոնություններ տնտեսավարողներին

Նպատակը ամբողջական հարկային օրենսդրություն ունենալն է

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը երեկ գումարել էր անդրանիկ նիստը։ Շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային օրենսդրությունում ՓՄՁ—ներին առնչվող խնդրահարույց դրույթներն ու ոլորտի հրատապ լուծում պահանջող խնդիրները։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում կարեւորեց նման ձեւաչափով քննարկումների անցկացումը, որովհետեւ որպես շահագրգիռ կողմ կառավարությունը ցանկանում է լսել իրենց նախաձեռնության վերաբերյալ պատգամավորների, նաեւ մասնագիտական, հասարակական հանրության արձագանքը։ Հնչեցրած բոլոր առաջարկները, որոնց հիմնական մասը արդեն իսկ ստացել են տարբեր խողովակներով, տարբեր շփումների արդյունքում, բայց այդուհանդերձ նույնպես կդառնան քննարկման առարկա։ Փոխնախարարը չբացառեց, որ այդ քննարկումների արդյունքում նախագծում կարող են լինել որոշակի լրացումներ։ «Մեր նպատակն է նման քննարկումների արդյունքում նախագիծը դարձնել ավելի ամբողջական։ Սա աշխատանքային գործընթաց է»,–շեշտեց նա։
Պողոսյանը նշեց, որ այս փուլում որոշել են ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքները ակցիզային հարկով հարկելու նախաձեռնությունից՝ հաշվի առնելով ոլորտի տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հիմնավորումները եւ լրացուցիչ քննարկելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները։ Գրավատների եւ փոխանակման կետերի տուրքի բարձրացման հետ կապված նույնպես մի քանի հանդիպումներ են կազմակերպվել ոլորտի ներկայացուցիչների հետ։ Գործադիրն առաջարկել է որոշակի փոխզիջումային տարբերակ այն առումով, որ միգուցե քննարկման արդյունքում առաջարկվող պետական տուրքի դրույքաչափը նվազեցվի։
Այդ փոփոխություններից ներկա փուլում ձեռնպահ մնալը ֆինանսների փոխախարարը համարում է ոչ թե ճնշման եւ դրա ազդեցութամբ կառավարության կողմից զիջումների գնալու հանգամանք, այլ նորմալ, առողջ քննարկումների եւ երկխոսության կայացում, որի հնարավորությունը կառավարությունը տվել է բոլոր ոլորտների ներկայացուցիչներին։ «Բնականաբար քննարկումներն ինքնանպատակ չեն, դրանցից ծնվում են որոշումներ։ Օրենսդրական նախաձեռնության գործընթացը կազմակերպվում է որոշակի հերթականությամբ եւ տրամաբանությամբ. սկզբում գեներացվում են մտքեր, գաղափարներ, այնուհետեւ ուսումնասիրվում է այդ համատեքստում միջազգային փորձը, գնահատվում է՝ արդյո՞ք լուծում է այդ նախաձեռնությունը մեր առջեւ դրված խնդիրը, եթե այո, ապա նախագծվում եւ շրջանառվում է որոշակի տարբերակ։ Եթե այս քայլերը չկատարվեն, ինչպես են ոլորտի առանձին ներկայացուցիչներն իմանալու այդ նախաձեռնության մասին։ Շատ նորմալ է, երբ նախագիծը ներկայացվում է հանրային քննարկման, այդ թվում հենց դրա համար նախատեսված հարթակներում, ինչպիսին e—draft—ը, որտեղ տեղի ունեցած քննարկումից հետո էլ այս երկխոսությունը կազմակերպվեց»,–ընդգծեց Պողոսյանը։։
Անդրադառնալով այն հարցին, թե կատարվող փոփոխությունների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունի փոքր բիզնեսը, կառավարության ներկայացուցիչը նշեց, որ դժգոհություն չեն նկատել, ինչը շատ տրամաբանական է, քանի որ աննախադեպ նախաձեռնություն է հենց փոքր բիզնեսի, տվյալ դեպքում՝ միկրոձեռնարկատիրության համար։ Մանրամասնելով ասվածը Պողոսյանը թվարկեց այն առաջարկները, որ արվում են այս ոլորտի շահառուների համար, մասնավորապես, ներդրվում է արտոնյալ հարկման համակարգ՝ ներկայումս գործող ինքնազբաղված անձանց հարկման համակարգի եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգերի փոխարեն։ Արդյունքում ընդլայնվում է այդ երկու հարկման համակարգերի շրջանակը։ «Եթե ներկայումս իրացման շրջանառության առավելագույն շեմը ինքնազբաղված անձանց պարագայում 9 մլն է, ընտանեկան ձեռնակատիրության դեպքում 18 մլն դրամ, ապա մենք առաջարկում ենք 24 մլն դրամ, որպեսզի հնարավորություն տրվի այս ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտներին աշխատողներ ներգրավել ոչ միայն ընտանիքի անդամներից, այլեւ ցանկացած անձի։ Հնարավորություն է ընձեռվում ձեռնրակատիրական գործունեությունը կազմակերպել ոչ թե մեկ վայրում, այլ՝ մեկից ավելի, նաեւ առեւտրական գործունեությունը, բացի Երեւանի վարչական սահմաններում իրականացվողից, նույնպես գործել այս հարկման համակարգում, իսկ ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողները կամ ներմուծողները, որոնք ներկայումս չեն կարող լինել ինչպես ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգում, այնպես էլ շրջանառության հարկման համակարգում, այսուհետ կկարողանան գործել երկու համակարգերում էլ, այսինքն՝ բոլոր հնարավոր ուղղություններով այս նախաձեռնությունը ենթադրում է ազատականացում, եւ հետեւաբար այստեղ պետք է խոսել միայն գոհունակության մասին»,–մեկնաբանեց փոխնախարարը։
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում տնտեսավարող սուբյեկտներն ազատվում են բոլոր հիմնական հարկերից (ԱԱՀ, շրջանառության հարկ, շահութահարկ)։ Անգամ վարձու աշխատողները կհարկվեն իրենց աշխատավարձերի ոչ թե ստանդարտ սանդղակով՝ եկամտահարկի կամ համահարթ դրույքաչափով, այլ ընդամենը 5 հազար դրամ ամրագրված դրույքաչափով, անկախ աշխատավարձի մեծությունից։ Նախագծով պահպանված է նաեւ եկամտահարկի համահարթեցված դրույքաչափը՝ 23 տոկոս, որը հաջորդ տարիներին համապատասխանաբար կնվազեցվի մինչեւ 20 տոկոս։
Ինչ վերաբերում է հաշվապահական եւ փաստաբանական ընկերությունները ԱԱՀ—ով հարկելուն, ապա Պողոսյանը հիշեցրեց, որ այդ կետը վաղուց է հանվել է նախագծից այս տեսակ քննարկումների արդյունքում։ Թեեւ ներկա փուլում որոշվել է ձեռնպահ մնալ այդ փոփոխությունից, սակայն կառավարությունը հարցը պահում է օրակարգում, որովհետեւ իրենց ընկալմամբ՝ հարկային համակարգերի միջեւ հարկային բեռի տարբերությունները չպետք է լինեն ընդգծված այն չձեւախեղելու եւ հարկման արդարության սկզբունքը պահպանելու նկատառումից ելնելով։ Այս առումով շարունակելու են հարկային համակարգի գնահատման դիտարկումները, եւ չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նոր առաջարկություններ։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը «ՀՀ»–ի հետ զրույցում նշեց, որ մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցողներին չհարկելը այս պահին միկրոբիզնեսի զարգացման համար շոշափելի խրախուսում է ենթադրում, քանի որ բազմաթիվ ընտանիքներ են փոքր բիզնեսով զբաղված եւ հաճախ խնդիրներ էին ունենում ստուգող մարմինների հետ, այդ թվում՝ թղթաբանության մասով, եւ այս փոփոխությունը կազատի նրանց նաեւ այդ հոգսից։ Պատգամավորին սակայն անհագստացնում է շրջանառության մինչեւ 115 մլն դրամի հարկման շեմը, ինչը կապված է հարկման ՀԴՄ կտրոնը ծախս չհամարելու հետ։ «ՀԴՄ—ով վերցված ծախսը պետք է անպայման հաշվառել այն պարզ պատճառով, որ մարդու բարեխղճությունը պետք է խրախուսել։ Ի վերջո մենք պետական քաղաքականություն ենք վարում, որ անպայման ՀԴՄ—ները պահանջենք։ Դրա համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ՀԴՄ—ներ պահանջելը մոտիվացված լինի»,–ասաց Բագրատյանը։ Նրա համոզմամբ, կարելի է մեխանիզմներ մշակել նաեւ այն մտավախության մասով, թե տնտեսավարողը կարող է ուրիշի վերցրած ՀԴՄ կտրոնը ձեւակերպել որպես իրենը։
Պատգամավորի մյուս մտահոգությունը պայմանավորված էր նրանով, որ թեեւ մի կողմից փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, սակայն մյուս կողմից՝ լուծարվում է ՓՄՁ ԶԱԳ—ը, այսինքն՝ այն կառույցը, որը կոչված է տեղաբաշխելու միջոցները, նաեւ լուծելու որոշակի վարկավորման խնդիրներ գյուղացիության հետ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

02-04-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO