Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»

Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների եւ արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին եւ զորակցության խոսքեր ասել։ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ «Եռաբլուր»—ում մատուցվել է հոգեհանգստի կարգ։
Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հետեւություններ են արվել ապրիլյան պատերազմից 3 տարի անց, նշել է. «Ես ասել եմ նախկինում, եւ այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է եւ կառավարության օրակարգում է՝ մենք պետք է խորությամբ եւ լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, եւ հետեւություններ անենք»։
Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը եւ սահմանային իրավիճակին վերաբերող հարցադրման առնչությամբ երկրի վարչապետն ասել է. «Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրեր առաջ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը վերաբերող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետեւ, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետեւ ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը։ Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո»։

03-04-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO