Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Չարչրկված հռետորաբանությունը շարունակվում է

Ալիեւի հայտարարությունները հաստատում են, որ իրենք են եղել ապրիլյան պատերազմի սանձազերծողը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։ Երեկ Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ նա հայտարարել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված։ Ալիեւն ասել է նաեւ, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ բանակցությունների նպատակը համարել է, իր ձեւակերպմամբ, ադրբեջանական տարածքների ազատագրումը։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։
–Պարո՛ն Մինասյան, փաստորեն, ադրբեջանական կողմը պատերազմի նոր փուլերի՞ է պատրաստվում։ Ի՞նչ է նշանակում «առաջին փուլն է ավարտված» ձեւակերպումը։
–Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները դեռեւս չեն հրաժարվել հակամարտության ռազմական լուծման տարբերակից, ինչը պետք է արձանագրել։ Նման հայտարարությունների վրա, կարծում եմ, պետք է մեծ ուշադրություն դարձնեն նաեւ համանախագահները, ովքեր խոսում են հանրություններին խաղաղության նախապատրաստելու կարեւորության մասին։ Տվյալ դեպքում տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնորդվում են այլ տրամաբանությամբ ու այլ գերակայություններով, եւ Ալիեւի հայտարարությունները, ըստ էության, եւս մեկ անգամ հաստատում են, որ հենց Ադրբեջանն է եղել ապրիլյան պատերազմի սանձազերծող եւ ագրեսոր կողմը։ Ըստ էության նաեւ դա է հաստատվում, ինչի վրա եւս պետք է ուշադրություն դարձնեն։ Ադրբեջանի իշխանությունը փորձում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել սեփական քարոզչական նպատակներով, այդ թվում ամրապնդելով սեփական դիրքերը։ Իհարկե, հայկական կողմը հստակ ցույց տվեց, մասնավորապես Դավիթ Տոնոյանի հայտարարությամբ, եւ քայլեր է ձեռնարկում ցույց տալու միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Ադրբեջանին, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելն ուղղակի անիմաստ է։
–Այս անգամ էլ, փաստորեն, Ադրբեջանի նախագահը հակամարտության լուծման երեք սկզբունքներից առանձնացրեց այն, ինչն իրեն է ձեռնտու՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Խնդրեմ Ձեր մեկնաբանությունը։
–Բնականաբար, երեք սկզբունքներն ու վեց տարրերը ընտրողաբար մեկնաբանելն Ադրբեջանի ավանդական մոտեցումներից է, եւ, իհարկե, դա որոշակիորեն աղավաղում եւ խեղաթյուրում է հակամարտության գործընթացում առաջ քաշված սկզբունքներն ու տարրերը, թերեւս դրանով է նաեւ պայմանավորված, որ ՀՀ վարչապետը եւս առաջ քաշեց գաղափարը, որ անհրաժեշտ է միանման մեկնաբանել երեք սկզբունքներն ու վեց տարրերը։ Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է միակողմանիորեն եւ սեփական շահերից ելնելով որոշակի մեկնաբանություններով հանդես գալ։ Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ բանակցությունների շրջանակում Ադրբեջանը խոսում է այլ լեզվով, սակայն վերադառնալով Բաքու, այդ երկրի իշխանությունները հանդես են գալիս այլ մեկնաբանություններով, եւ նախօրեին Փաշինյանի՝ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում նման ակնարկներ կային։ Կարելի է ենթադրել, որ Վիեննայում Ալիեւի բառակազմը էապես տարբերվել է հետո արված հայտարարություններից։ Իհարկե, նման պրակտիկան պատիվ չի բերում եւ խոսում է անսկզբունքայնության մասին։ Այդպիսի պրակտիկան պետք է դադարեցնել, որովհետեւ պատճառաբանելը, թե ներքին լսարանի համար են արվում մեկնաբանությունները, հիմնավոր չեն։ Այսօր ցանկացած նմանօրինակ հայտարարություն կարող է վնասել բանակցային գործընթացին։
–Ալիեւը Փաշինյանի հետ հանդիպումը կարեւորել է «այդ թվում՝ բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի հաստատման տեսանկյունից»։
–Կարեւոր արձանագրում պետք է լինի, բանակցային ձեւաչափի վերաբերյալ քննարկում եղել է, ըստ էության պետք է դրանով հաստատենք, որ հայկական կողմի առաջ քաշած հարցը մտել է օրակարգ։ Ադրբեջանը, եթե մինչ այդ անգամ չէր ուզում լսել այդ մասին, որովհետեւ ամեն կերպ մերժում էր, այդուհանդերձ, հայկական կողմը կարողացավ Վիեննայի հանդիպման օրակարգ մտցնել այդ հարցը։ Դա բավականին կարեւոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Երկրորդ արձանագրումը հետեւյալն է՝ հայկական կողմը տվյալ հարցը բարձրաձայնելիս այնքան միամիտ չէր, որ մտածեր՝ Արցախը մեկ օրում կամ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր է՝ վերադառնա բանակցային սեղանի շուրջ, իհարկե՝ ոչ։ Դա միայն հայկական կողմից կախված չէ։ Երկարատեւ գործընթաց է, եւ անհրաժեշտ են հետեւողական ջանքեր, որպեսզի ինչ—որ պահ համանախագահների, նաեւ Ադրբեջանի մոտ ամրապնդվի ընկալումը, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության հնարավոր չէ առաջ շարժվել բանակցային գործընթացում, հնարավոր չէ ունենալ արդյունավետ բանակցություններ։ Հայկական կողմը, իհարկե, այդ ուղղությամբ քայլեր իրականացրել է եւ իրականացնում է։ Եվ հնչում են նաեւ մեկնաբանություններ, թե տեսեք՝ Վիեննայի հանդիպմանը ներկա չէր Արցախի Հանրապետության ներկայացուցիչը, հետեւաբար, ադրբեջանական կողմին հաջողվեց հաղթել։ Իհարկե, դա միամտություն եւ պարզունակ մոտեցում է տվյալ խնդրին։
–Բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին մեր կողմից խոսք չկա։ Այս պարագայում ի՞նչ հաստատման մասին է Ալիեւի խոսքը։
–Ադրբեջանը քարոզչական աշխատանք է տանում, որպեսզի ցույց տա, թե իբր հայկական կողմը փորձում է փոխել ձեւաչափը։ Ալիեւի կողմից որոշակի մանիպուլյացիաներ են արվում։ Օրակարգում ձեւաչափի փոփոխության հարց չկա եւ, իհարկե, չի էլ կարող լինել։ Ընդհակառակը, հայկական կողմը միշտ հանդես է եկել ձեւաչափի պահպանման ուղղությամբ։ Մինչդեռ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է եւ այսօր էլ փորձում է որոշակի փոփոխությունների ենթարկել միջնորդական ձեւաչափը։ Գաղտնիք չէ, որ ամեն կերպ փորձում են համանախագահ դարձնել նաեւ Թուրքիային, փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխել միջազգային այլ հարթակներ։ Իսկ հայկական կողմը ոչ միայն պնդում է, որ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այլեւ պնդում է, որ արդյունավետ բանակցությունների համար պետք է վերականգնել դրա լիարժեքությունը։ Ինչպե՞ս կարելի է բանակցել մի խնդրի վերաբերյալ, որի հիմնական կողմը չի մասնակցում այդ բանակցություններին։ Դա տրամաբանական չէ։ Խոսքը լեգիտիմության եւ մանդատի սկզբունքների մասին է։ Տվյալ պարագայում արցախի ժողովուրդը վստահության քվեն տվել է իր իշխանությանը, եւ, հետեւաբար, նա պետք է ներկայացնի Արցախի ձայնը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

03-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO