Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ջուր ունենալով ջրի խնդիր պիտի չունենանք

Սահմանամերձ վայրերում վարկերը՝ զրո տոկոս տոկոսադրույքով

Ոռոգման արդիական համակարգերի համաֆինանսավորման ծրագրի (նպատակից ու անհրաժեշտությունից նախորդիվ խոսել ենք,—Ա.Մ.) համաձայն՝ աջակցությունը լինելու է պետական բյուջեից եւ ներառելու է մեր երկրի ամբողջ տարածքը։ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում մանրամասները ներկայացնելիս՝ շեշտեց, որ ծրագիրը կներդրվի գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված տարածքներում, բայց խոսքը ջերմատներին ու ջերմոցային տնտեսություններին չի վերաբերի։
Գեղամ Գեւորգյանին խնդրեցինք պարզաբանումներ ներկայացնել այն մասին, թե կաթիլային ոռոգման ու անձրեւացման եղանակներով համակարգերի ներդրումն ինչ ձեւով է համաֆինանսավորվելու, ովքեր կարող են լինել ծրագրի շահառուները, քանի տոկոսով կլինեն վարկերը եւ այլն։
Ըստ այդմ, ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն ուղղված վարկերի տոկոսադրույքներն այնպիսի չափաքանակով կֆինանսավորվեն, որպեսզի վարկերը տրամադրվեն միայն 2 տոկոսով։ Իսկ սահմանամերձ վայրերում 0 տոկոս կլինի տոկոսադրույքը։ Կփոխհատուցվի նաեւ տնտեսավարողի կապիտալ ծախսերի (սխեմայի կազմում, ներդրման աշխատանքներ) 16 տոկոսը։ «Իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին՝ 18 տոկոսով կփոխհատուցվի, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են մասնագիտացված կազմակերպության կողմից»,–ասաց Գեղամ Գեւորգյանը։
Հարց է ծագում՝ կանխատեսվե՞լ են ծախսերը, պետությանն ինչքա՞ն է արժենալու տնտեսավարողներին տրվող այս աջակցությունը։ Բանախոսը հաստատում է՝ համաֆինանսավորման հաշվարկներն, իհարկե, արվել են ծրագրային բյուջեն ձեւավորելու համար։ Եվ կանխատեսվող գումարներն էլ փոփոխական են՝ կախված համակարգերի փաստացի (նախահաշվային) արժեքից։ Այս ամենը հաշվի առնված է, մոտավոր հաշվարկները կան։
Ըստ այդմ, ի՞նչ կարժենա ասենք 1 հա հողատարածքում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելը։
Դարձյալ ըստ բանախոսի՝ դրա առավելագույն արժեքը 2.2 մլն դրամ է, իսկ անձրեւացման եղանակով համակարգ ներդնելը՝ 2.7 մլն դրամ։ Վարկերը տրամադրվելու են 3 տարի մարման ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով, սուբսիդավորվելու է տոկոսադրույքների 10 տոկոսային կետը՝ 1200 հա—ի համար։
Ծրագրի իրականացման համար այս տարի կպահանջվի 312 մլն դրամ, 2020թ.՝ 552 մլն, 2021թ.՝ 681 մլն, 2022թ.՝ 714 մլն, 2023թ.՝ 1 մլրդ 360 մլն դրամ։ Նկատենք, որ 5—րդ տարում սուբսիդավորման եւ փոխհատուցման համար անհրաժեշտ գումարը կազմում է 714 մլն դրամ, մնացած 646 մլն դրամը 5—րդ տարում վերցված վարկերի հաջորդող երեք տարիների սուբսիդավորման գումարն է։ Այդ թվում՝ 6—րդ տարվա սուբսիդավորման գումարը կազմում է արդեն 429 մլն դրամ, 7—րդ տարվանը՝ 178 մլն դրամ, իսկ 8—րդ տարվանը՝ 37 մլն դրամ։
Տեղեկացնենք նաեւ, որ վերոնշյալ՝ 1 հա—ի հաշվարկով 2.2 եւ 2.7 մլն դրամը հաշվարկված է, եթե աշխատանքներն անում է կապալառուն։ Իսկ առանց կապալառուի աշխատանքների իրականացման դեպքում 1 հա—ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումն անկախ մշակաբույսից կազմում է 1.6 մլն դրամ՝ կաթիլային ոռոգման համակարգի համար եւ 1.9 մլն դրամ՝ անձրեւացման համակարգի համար։
Վարկերը կտրամադրվեն միայն դրամով եւ վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ եւ այլն) չեն գանձվի։
Ֆինանսական կառույցը շահառուին գումարը կտա անկանխիկ՝ փուլ առ փուլ կամ միանվագ։ Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվելու վարկ ստանալու համար։
Եթե ոռոգման արդիական համակարգերը ներդրվելու են կապալառուի միջոցով, ապա պետք է լինի տնտեսությունում արված նախնական դիտարկման արձանագրությունը, շահառուի եւ կապալառուի պայմանագիրը։ Իսկ եթե համակարգը ներդրվելու է առանց կապալառուի, ապա դարձյալ պետք է լինեն տնտեսությունում նախնական դիտարկման արձանագրությունը, վճարումներն ու գնումները հավաստող փաստաթղթերը։ Վարկի մայր գումարի համար էլ կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը տարեկան 6 ամիս։
Մեր տնտեսավարողներին հարկ է ասել, որ տույժերն ու տուգանքները չեն սուբսիդավորվելու։ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն էլ կդադարեցվի, եթե վարկն օգտագործվի ոչ նպատակային։
Գանք այն հարցին, թե ծախսերը (հիմնական միջոցների եւ ներդրման աշխատանքների) ինչ կարգով են փոխհատուցվելու։ Թյուրիմացության տեղիք չտալու համար հստակեցնենք։ Կապալառուի միջոցով ոռոգման արդիական համակարգեր ներդնելու պարագայում փոխհատուցման գումարը մեկ շահառուի համար (բացառությամբ կոոպերատիվների) չի կարող գերազանցել 10 մլն դրամը, կոոպերատիվների կողմից համակարգի ներդրման դեպքում՝ 27 մլն դրամը։ Իսկ առանց կապալառուի գործն անելու դեպքում փոխհատուցվող գումարը մեկ շահառուի համար (բացառությամբ կոոպերատիվների) չի կարող գերազանցել 8 մլն դրամը, կոոպերատիվների կողմից համակարգի ներդրման դեպքում՝ 20 մլն դրամը։
Ի դեպ, ոռոգման համակարգերի ներդրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմումը պետք է ներկայացնի ԳՖԿ (վարչապետի աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց)։ ԳՖԿ—ն էլ 10 օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարը կփոխանցի շահառուի հաշվին։
Մնում է հավելել, որ հաշվարկված են նաեւ ծրագրից ակնկալիքները՝ թե՛ քանակական եւ թե՛ որակական։
Մասնավորապես, ակնկալվում է՝ արդիական համակարգերով ոռոգվող հողատարածքների աճ 9000 հա—ով, ջրային պաշարների էական խնայողություն (շուրջ 80 մլն խմ՝ առաջիկա 5 տարիների կտրվածքով), բերքատվության աճ՝ շուրջ 10 մլրդ դրամ հավելյալ եկամուտ (դարձյալ առաջիկա 5 տարիների հանրագումարով)։ Ակնկալիքը նաեւ պետբյուջեի մուտքերի ավելացումն է՝ տարեկան ներդրվող գումարի (առնվազն 2.5 մլրդ դրամ) շուրջ 17 տոկոսի չափով՝ ավելացված արժեքի եւ շրջանառության հարկերի տեսքով, ինչպես նաեւ, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ՝ եկամտահարկի տեսքով (տարեկան՝ ավելի քան 400 մլն դրամ)։
Որակական ակնկալիքն արդեն վերաբերում է ջրային, էներգետիկ եւ հողային պաշարների առավել արդյունավետ գործածմանը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմացմանը, մշակովի հողատարածքների ընդլայնմանը։
Ամբողջ ծրագրի ընթացքը գյուղնախարարությունն է դիտարկելու։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

03-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO