Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԼՂՀ


Սերտելով Վուրգի հերոսության դասերը

Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի կենտրոնն է հավանաբար եղել ժամանակին ներկայիս Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղը, որը գտնվում է Բերձորից մոտ 40 կմ հյուսիս՝ ընկած Շալուա գետի ձախակողմյան բարձրադիր հարթության վրա։
Այս բնակավայրի ազատագրումը 1993 թվականի մարտի վերջին կայացավ մեծ զոհողության գնով։ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հրամանով Լաչինի կողմից հարձակման համար նախատեսվել էր Վուրգ Ոսկանյանի վաշտը։ Մարտի 29—ին, համաձայն Քարվաճարի ռազմագործողության պլանի, վաշտը՝ 54 մարտիկներ, Վուրգի հրամանատարությամբ մեկնեց Լաչինի միջանցք եւ ներկայանալով այդ ուղղության հրամանատար Հարոյանին՝ ստացավ մարտական խնդիր՝ շարժվել դեպի հյուսիս։ Բերձոր (Լաչին)—Քարվաճառ գլխավոր ճանապարհից թեքվելով աջ, շարժվում են Վակունիս (Բիչանիս) գյուղ, որը, ըստ տեղեկությունների, պետք է ազատագրված լիներ։ Այստեղով ճանապարհը շարունակվում է դեպի աջ՝ Չորման, ուղիղ՝ դեպի Խաչինտափ։ Զինվորական «Ուրալ» մեքենան բաց դաշտով շարժվում էր առաջ՝ դեպի գյուղ։
Մնացել էր 200—300 մետր ճանապարհ, որ մտնեին գյուղ, եւ հանկարծ աշխատում է թշնամու հրետանին, ճարճատում են ինքնաձիգները։ Զինվորներն իջնում են մեքենայից եւ պատսպարվում դրա տակ։ Սակայն տանկից արձակված արկը վառում է մեքենան, զոհվում են տղաներից։ Մարտը տեւում է մի քանի ժամ, մինչեւ մութն ընկնելը։ Դաշտի աջ կողմում անտառապատ ձորն է, որով եւ կարողանում են նահանջել ողջ մնացած ու վիրավոր տղաները։ Անհավասար ու անսպասելի մարտում նահատակվում են հրամանատար Վուրգ Ոսկանյանը, Վոլոդյա Կարապետյանը, Հրայր Եղիազարյանը, Վարդան Բաբայանը, Զոհրակ Գեւորգյանը, Ալբերտ Ազարյանը, Գեւորգ Ավետիսյանը, Վալերիկ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Մելսիկ Աթանեսյանը, Վահան Սիմոնյանը։
Քաջերի սուրբ արյամբ ազատագրված Վակունիսը, որ հայաթափ էր եղել 18—րդ դարի երկրորդ կեսից, վերստին հայացավ 1995 թվականին։ Այստեղ սկսեց գործել դպրոցը, որը 18 տարի է, ինչ կոչվում է Վուրգ Ոսկանյանի անունով։ Սիսական ջոկատի «Ուրալ» վառված մեքենան հուշարձան է դարձել։ Այստեղ կանգուն է նաեւ խաչքար՝ նահատակ տղաների անուններով։ Ամեն տարի հերոսամարտի օրը կամ ապրիլ ամսին Վակունիսի դպրոցում տեղի է ունենում հերոսներին նվիրված հուշ—ցերեկույթ, ելույթ են ունենում դպրոցի սաները՝ հավաստելով, որ տեր են մնալու հայ քաջորդիների սուրբ արյամբ ազատագրված եւ վերստին հայացած հող հայրենիին։
Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցի զինղեկը։ Նրա անվամբ են կոչվում Սիսիանի թիվ 4 միջն. դպրոցը, Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղը։ 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)։ Մարտի 31—ին Վուրգի եւ նրա ջոկատի նահատակ մարտիկներին նվիրված՝ «Հրամանատար Վուրգ» խորագրով, 2 մասից բաղկացած հուշ—երեկո կայացավ Երեւանում՝ «Նարեկացի» մշակութային կենտրոնում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

03-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO