Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի ռազմական ու ռազմավարական ձախողումն ակնհայտ էր

«Կայծակնային պատերազմով» ԼՂ խնդիրը լուծելու ծրագիրը տապալվեց հայկական ուժերի մարտունակության շնորհիվ

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ձեռնարկեց հարձակողական գործողություններ՝ կիրառելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ։ Ադրբեջանը նպատակ ուներ «կայծակնային հարձակողական գործողությունների» միջոցով լուծել ռազմավարական խնդիրներ։ Չնայած Արցախի հյուսիսային եւ հարավային ուղղություններով Ադրբեջանի բանակին հաջողվեց գրավել մի քանի մարտական դիրք, սակայն այն չկարողացավ կատարել իր առջեւ դրված ռազմավարական խնդիրը։ Ապրիլի 5—ին, ժամը 12։00–ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջեւ ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, սակայն դրանից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակեց խախտել հրադադարի պայմանավորվածությունը։ Մասնավորապես ապրիլի 14—ին Ադրբեջանի զինուժը ձեռնարկեց դիվերսիայի փորձ, ապրիլի վերջին այդ երկրի զինուժը հրետակոծեց հայկական դիրքերը եւ Արցախի որոշ բնակավայրեր։
Արցախի ՊՆ կայքը 2016թ. ապրիլի 2—ին՝ ժամը 8։18—ին, հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով Ադրբեջանի բանակը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ։ Մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ—ն տարբեր տրամաչափի եւ նշանակության զենքերից գնդակոծեց եւ հրետակոծեց ոչ միայն Արցախի ՊԲ զորամասերը, դիրքերը, ռազմական նշանակության օբյեկտները, այլեւ բնակավայրերը։ Հատկանշական է, որ հենց մարտական գործողությունների առաջին օրը Մարտունու 2—րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ՝ Ներքին Ճարտարում, հրետակոծության արդյունքում զոհվեց Մարտունու շրջանի Հերհեր գյուղից 12—ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։
Ադրբեջանի ԶՈւ—ն, հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հարձակվելով, ըստ էության, փորձում էր շեղել հայկական ուժերին՝ կարծելով, որ կենտրոնական շրջաններից Արցախի ՊԲ ուժերը կտեղափոխվեն հյուսիս եւ հարավ՝ դրանով իսկ թուլացնելով կենտրոնական ուղղությունների պաշտպանունակությունը։ Իսկ հավանական ծրագրի հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը, համալրվելով ավելի մեծ ուժերով, սրընթաց կշարժվեին Ասկերան—Ստեփանակերտ ուղղությամբ։
Նույն օրը՝ ապրիլի 2—ին, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի եւ ՊՆ Զ. Հասանովի գլխավորությամբ անցկացվել է նախագահին կից անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Զ. Հասանովը, զեկուցելով իրավիճակը, մասնավորապես նշել է. «….Ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական խմբերը երեք ուղղությամբ պլանավորված միջոցառումներ են իրականացրել։ Օպերատիվ իրավիճակը հաշվի առնելով՝ մարտական գործողություններով գրավել են Թալիշ եւ Սեյսուլան գյուղերը եւ Հորադիզի ուղղությամբ գտնվող բարձունքները»։ Զեկույցի ընթացքում հաստատելով Ադրբեջանի ԶՈւ—ի նախահարձակ գործողություններ սկսելու փաստը՝ Զ. Հասանովը սխալ զեկույց է ներկայացրել՝ նշելով, որ Թալիշ եւ Սեյսուլան գյուղերը գրավված են։ Նույն տեղեկությունը օրվա երկրորդ կեսին տարածել էին նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով Նոր Սեյսուլանի լուսանկար։ Ճիշտ է՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերին հաջողվել է թափանցել Թալիշ գյուղ, սակայն գյուղը գրավել եւ այնտեղ ամրանալ չի հաջողվել։ Ավելին՝ հայկական ստորաբաժանումներին հաջողվել է Թալիշի ուղղությամբ ճնշել հակառակորդին, մեծ կորուստներ պատճառել եւ գյուղի մոտակայքում կորցրած դիրքերի մի մասի վրա հսկողություն սահմանել։ Ինչ վերաբերում է Մարտակերտի ուղղությամբ Սեյսուլանին, ապա այն լքված տարածք է, իսկ Նոր Սեյսուլանը, որը հայկական բնակելի գյուղ է, գտնվում է հայկական մարտական դիրքերի թիկունքում եւ հեռու է առաջնագծից։ Հայկական կողմի հրապարակած տեսանյութում Սեյսուլանի ուղղությամբ ցուցադրվում են մեծ թվով ադրբեջանցի զինծառայողների դիակներ, որոնք սպանվել էին գրոհի ժամանակ։ Այսպիսով, ապրիլի 2—ի երկրորդ կեսին, երբ նշված տեղեկությունը տարածվում էր, ո՛չ Թալիշը, ո՛չ Սեյսուլանը ադրբեջանական ուժերը չէին վերահսկում։ Սա եւս խոսում է այն մասին, որ գործողությունների նման ընթացքը, ինչպես նաեւ «տեղեկատվական ապահովումը» նախապես ծրագրված էին։
Հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել որոշ մարտական դիրքեր եւ Վարազաթումբ բարձունքը («Լելե Թեփե»), սակայն առնվազն գումարտակի խորությամբ խորանալու փորձերը ձախողվել են։
Այսպիսով, մարտական գործողությունների առաջին օրը ադրբեջանական բանակը չկարողացավ կատարել խնդիրը՝ ճեղքումով խորանալ եւ շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Դրա մասին է խոսում նաեւ ապրիլի 3—ին «մարդասիրական նկատառումներից ելնելով» եւ «անսալով միջազգային հանրության հորդորներին, կոչերին», «գործողությունները միակողմանի դադարեցնելու» մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը։ Սակայն սա իրականում վերախմբավորման եւ նոր հարձակման անցնելու նպատակով իրականացված քարոզչական գործողություն էր, ինչի մասին վկայում են Արցախի ՊԲ հրետանու պետ գնդապետ Գենադի Բաղդասարյանի խոսքերը։ Ապրիլի 4—ին Ադրբեջանի բանակը, կիրառելով ՏՕՍ—1 տիպի ծանր հրանետային համակարգեր, ԲՄ—21 «Գրադ» ՀԿՌՀ—ներ, հարվածային ԱԹՍ—ներ եւ տարբեր նշանակության զինատեսակներ, նախնական պլանի անհաջողությունից հետո փորձել է հրետակոծության հետեւանքով հայկական զորքերի շրջանում մեծ վնասներ առաջացնել եւ կատարել խնդիրը։ Սակայն այս անգամ եւս անհաջողության է մատնվել։ Հայկական ստորաբաժանումների ճշգրիտ հարվածների հետեւանքով խափանվել է հակառակորդի բանակի՝ կենտրոնական ուղղություններով հարձակմամբ հայկական պաշտպանական գծերի ճեղքումով Ստեփանակերտի ուղղությամբ շարժվելու փորձը։ Ադրբեջանի բանակը, կրելով մարդկային եւ տեխնիկայի մեծ կորուստներ, հրաժարվել է հետագա մարտական գործողություններից, եւ Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5–ին, ժամը 12։00—ին ձեռք է բերվել կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն։
Արամ ԿՈՍՏԱՆՅԱՆ

04-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO