Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրքիայի հայ համայնքի կյանքը՝ առանց նկատելի փոփոխությունների

Իսկ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բնա կանոն հունով է ընթանում

Թուրքիայում իրավիճակը ՏԻՄ ընտրություններից առաջ եւ հետո նույնը չէ. «ավանդույթը», որ իշխող կուսակցությունը պետք է հաղթի, հարեւան երկրում արդեն խախտված է։ Երկրի մի քանի խոշոր քաղաքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիրքերը զիջելու նշանակության եւ հետեւանքների մասին «ՀՀ»–ն զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։
—Պարո՛ն Խուդավերդյան, խոշոր քաղաքներում իշխող կուսակցության պարտությունն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ։ Եվ այդ իրավիճակից ելնելով, նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններում հնարավոր շրջադարձային իրավիճակի մասին կանխատեսում կարելի՞ է անել։
—«Արդարություն եւ զարգացում» կուսակցության դիրքերը խորհրդարանում բավականին ամրապնդված են։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի տնտեսությունում առկա ճգնաժամային փուլերը՝ կարող ենք ասել՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ բավականին խաթարվում են կուսակցության դիրքերը հենց Թուրքիայի ներքին շրջապատում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ վտանգավոր իրավիճակ է ստեղծված, որովհետեւ, նորից եմ ասում՝ խորհրդարանում այդ կուսակցության դիրքերը բավականին ուժեղ են։ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ կոալիցիոն կապի մեջ մտնելը եւս ամրապնդեց նրա դիրքերը։
Այս ընտրությունները նման էին Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի «այո» եւ «ոչ»—ին, երբ իշխանությունների համար ոչ ձեռնտու տարբերակները խոշոր քաղաքներում կրկին հաղթանակներ տարան։ Սա խոսում է այն մասին, որ, ամեն դեպքում, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը եթե ներքին քաղաքական կյանքում չի կիսում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայացքները, ապա արտաքին քաղաքական առումով նրանք բավականին միասնական են։ Իսկ ինչ վերաբերում է Քրդական դեմոկրատական կուսակցությանը, ապա այն հաջողություններ գրանցեց հիմնականում քրդաբնակ շրջաններում։
Այդքանով հանդերձ, կարող ենք ասել, որ, անկախ ամեն ինչից, թուրքական իշխանական կուսակցության դիրքերը շարունակում են ամուր մնալ։
Իսկ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով կարծում եմ, որ կանխատեսումներ անելը դեռեւս վաղ է։
—Ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կազդեն Թուրքիայի հայկական համայնքի վրա։ Եվ ընտրություններին համայնքի մասնակցության առումով ի՞նչ տվյալներ կան։
—Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն, հայ համայնքը տարբեր միտումներ ունի, մասնավորապես, արեւելյան նահանգների հայ համայնքը գերադասել է ձայնը տալ քրդական դեմոկրատական կուսակցությանը։ Սակայն կարող ենք ասել, որ այս ընտրությունները վերջին հաշվով հայ համայնքի համար էական բան չեն որոշում, քանզի «Արդարություն եւ զարգացում» ու Ժողովրդահանրապետական կուսակցությունները միասնական դիրքորոշում ունեն. քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, հայ—թուրքական սահմանի բացման մասին խոսելը դեռ վաղ է։ Հայ համայնքի կյանքում, կարծում եմ, նկատելի փոփոխություններ տեղի չեն ունենա։
—Շուտով Հայոց ցեղասպանության տարելիցն է։ Ինչ որ նոր միտումներ տեսնո՞ւմ եք հետհեղափոխական Հայաստանում այս հարցի հետ կապված։
—Միջազգային առումով Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվում է։ Ամերիկայի Ալաբամա նահանգը վերջերս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ընդամենը մեկ–երկու նահանգ է մնացել, որ դեռ չի ճանաչել։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը շարունակում է նույն քաղաքականությունը բանեցնել Հայոց ցեղասպանության հարցում, ինչ նախկին իշխանությունները, հետեւաբար, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բնականոն հունով է ընթանում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

04-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO