Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլ Հայաստանի հաջողությունն է

Ի՞նչ կտա ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացումը Հայաստանին

ՀՀ Ազգային ժողովն օրեր առաջ ընդունել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն մի փաստաթուղթ է, որի վավերացմամբ շահագրգռված է գործարար աշխարհը։ Համաձայնագիր, որը հնարավորություն կտա պարզեցնելու որոշ ընթացակարգեր եւ վերացնելու իրանական շուկա հայկական արտադրանք արտահանելու բոլոր արհեստական խոչընդոտները։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրել են 2018 թ. մայիսի 17—ին Աստանայում տեղի ունեցած տնտեսական համաժողովում։ Դա Իրանի եւ ԵԱՏՄ—ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է եւ կնքվել է 3 տարի ժամկետով՝ սահմանելով ԵԱՏՄ—Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները։ Փորձագետներն արդեն հասցրել են գնահատական տալ համաձայնագրի ստորագրմանը։
Ի՞նչ է շահելու Հայաստանը, եւ գործարարության ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հայ գործարարների համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ՀՀ»–ի հետ զրույցում ընդգծեց համաձայնագրի կարեւորությունը։
«Նման համաձայնագրի ընդունումը պետք է միանշանակ դրական գնահատել, քանի որ տնտեսական բաղադրիչից զատ, կարեւոր է այդ համաձայնագրի կքնման գործում Հայաստանի դերակատարումը նաեւ քաղաքական տիրույթում։ Ոչ բոլորը գիտեն, թե Հայաստանը ինչ մեծ դերակատարում ունի ԵԱՏՄ—ի եւ Իրանի միջեւ նման համաձայնագրի կնքման գործում, եւ սա որոշակիորեն ոչ միայն ԵԱՏՄ—ի հաջողությունն է, այլեւ Հայաստանի, հաշվի առնելով, որ ցանկացած տնտեսական գործարք ունի նաեւ որոշակի քաղաքական բաղադրիչ։ Եվ այս համատեքստում Հայաստանի դերակատարման բարձրացումը քաղաքական եւ տնտեսական հարթություններում միանշանակ բխում է պետության շահերից»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է համաձայնագրի դրույթներին, ապա ըստ իրանագետի, բարենպաստ պայմաններ կստեղծվեն հայկական ապրանքների ներկայությունն իրանական շուկայում ապահովելու համար, քանի որ դեպի ՌԴ արտահանվող ապրանքները իրանական շուկայում չեն կարող տեղ գտնել, այդ թվում նաեւ ալկոհոլային խմիչքները, եւ ցանկալի կլինի, որ շեշտադրում արվի ավելի շատ տեխնոլոգիական արտադրության արտահանման վրա։
Շատ կարեւոր է, որ Հայաստանը կարողանա օգտվել ազատ տնտեսական գոտու ստեղծման իր առավելություններից, որը կարող է նպաստել ոչ միայն Հայաստան–Իրան երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, այլեւ կապող հարթակ լինել ԵԱՏՄ—ի համար։
Եթե կարողանանք Հայաստանի կամրջող այս առավելությունը իրականացնել հայ—իրանական սահմանին եւ հետո ստեղծել համապատասխան կառուցակարգեր, ապա Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, ցանկացած տնտեսական գործարք այսօր կարող է ներառել քաղաքական բաղադրիչ հատկապես Իրանի հետ հարաբերություներում։ Նկատենք, որ Իրանը շարունակում է անհասանելի մնալ ԵԱՏՄ երկրների արտահանողների համար, վարելով տրամաբանական քաղաքականություն՝ ելնելով երկրի առանձնահատկություններից եւ տնտեսական ոլորտում՝ աշխարհաքաղաքական ընդհանուր վիճակից։ Այսինքն՝ Իրանի տնտեսությունը բարձր մաքսատուրքերի պատճառով սահմանափակելով ներկրումը՝ առավելությունը տալիս է իրանցի գործարարներին, սպառելու իրենց արտադրանքը պետության ներսում։
Փաստաթղթի վավերացմամբ, նախատեսվում է շուրջ 500 անուն ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի նվազեցում։ Ըստ տնտեսագետների, համաձայնագիրը կարող է նպաստել առեւտրի ծավալների ավելացմանը, հաշվի առնելով, որ երկու երկրների առեւտրաշրջանառությունը դեռեւս փոքր է եւ չի գերազանցում 300 մլն դոլարը։ Մինչդեռ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առավել ակտիվ համագործակցում է հենց Հայաստանը։ Հանրապետության արտաքին առեւտրում Իրանի բաժինը կազմում է ավելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում՝ մոտ 0,7 տոկոս, Ռուսաստանում՝ մոտ 0,5 տոկոս։
Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի պարզաբանմամբ, Իրանի եւ Հայաստանի ոչ բավարար առեւտուրն ու առեւտրաշրջանառության խոչընդոտներն ունեն մի քանի պատճառներ։
Նախ Իրանի՝ երկար ժամանակ պատժամիջոցների ներքո գտնվելը ստիպել է երկրի ղեկավարությանը ներքին շուկան պաշտպանելու համար սահմանել ներկրման բարձր մաքսատուրքեր։ Հայաստանից եւ որեւէ երկրից ապրանք արտահանելը դեպի Իրան այդ իսկ պատճառով միշտ խոչընդոտ է եղել բարձր մաքսատուրքերի պատճառով՝ չառաջացնելով մրցակցություն։ Երկրորդ պատճառը, ըստ Մակարյանի, իրանական գործարարների փոփոխական մոտեցումն է պայմանագրերի գների եւ տնտեսական կանոների առումով։ Գործող պատժամիջոցների հետեւանքով արտարժույթով փոխանցումները եւս դարձել են անհնարին։
Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ըստ նրա, ենթադրում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կկարողանան ազատ առեւտուր սահմանել Իրանի հետ որոշակի անուն ապրանքների առումով, սակայն միաժամանակ պետք է հասկանալ խոսքն ի՞նչ ապրանքատեսակների մասին է։ Նա նկատեց, Իրանն իր շուկան պաշտպանելու համար կարող է ոչ բոլոր ապրանքների համար բացառել խնդիրները։ Իրանը դա պետք է սահմանի՝ ելնելով իր պետության կարիքներից եւ առաջնահերթ ապրանքատեսակներից։ Գագիկ Մակարյանը հարկ համարեց նշել, որ թեպետ ազատ առեւտրի գոտին կարող է խթանող մեխանիզմ լինել գործարարների համար, սակայն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս են հայ գործարարները մյուս խոչընդոտները հաղթահարելու հատկապես գումարների վճարումների փոխանցման առումով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

04-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO