Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետական քաղաքականությունը փոխվել է

Դրա շնորհիվ է, որ բանկերի տոկոսադրույքները նվազում են

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ խոսել ենք հանձնաժողովում քննարկվող եւ հանրությանը հուզող հրատապ հարցերի մասին։
—ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ համագործակցության հուշագիր ստորագրվեց հանձնաժողովի եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ։ Ո՞րն էր անհրաժեշտությունը։
—Քանի որ տնտեսագիտական համալսարանում ամբիոնի վարիչ եմ, քաջածանոթ եմ համալսարանի մտավոր տնտեսագիտական ներուժին։ Այնտեղ կան մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ աշխատում են, համագործակցում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Բացի դասախոսական աշխատանքից՝ զբաղված են նաեւ հետազոտական աշխատանքով։ Թեեւ հանձնաժողովին կից ստեղծվել է գիտափորձագիտական խորհուրդ, բայց նաեւ առանձին հուշագրի անհրաժեշտություն կար, որպեսզի կարողանայինք մեր հարաբերությունները պաշտոնականացնել։ Այդ համագործակցությունը չպետք է լինի անհատական ցանկությունների շրջանակում։ Համալսարանը եւ Ազգային ժողովը պարտավորություններ պետք է ունենան, որպեսզի համագործակցությունը ճիշտ եւ արդյունավետ ընթանա։ Մեր հանձնաժողովի գործառությունների մեջ մտնում են տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման բոլոր հարցերը, ինչը ենթադրում է, որ դրանք միայն տնտեսական հարցեր չեն։ Այստեղ կան միգրացիոն խնդիրներ, ֆինանսական խնդիրներ։ Մենք գիտենք, որ Հայաստանը տարածաշրջանի երկրների հետ սերտ առեւտրատնտեսական հարաբերություններ է ձեւավորում։ Օրինակ՝ Իրանի հետ կնքեցինք ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիր, թե դրանից բխող ինչ զարգացումներ կլինեն, տնտեսագիտական համալսարանը կարող է համապարփակ վերլուծություններ եւ կանխատեսումներ անել։
—2020թ. հունվարի 1—ից, ասել եք, որ ավտոմեքենաների ներկրման հետ կապված լրջագույն խնդիրներ կառաջանան։ Ի՞նչ է սա նշանակում։
—Հայաստանը 2002—ից Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ մաքսատուրքերը եղել են շատ ցածր։ 2020թ. Հայաստանի արտոնյալ ժամկետը լրանում է։ Ամենամեծ բաղադրիչ ունեցող ապրանքատեսակը մեքենաներն են։ ԵԱՏՄ անդամ երկրներում դրանք մաքսազերծվում են շարժիչի հզորությամբ։ Այս պարագայում, եթե մենք անցնենք այս տիպի մաքսազերծմանը, դա կհանգեցնի նրան, որ առնվազն 4—4.5 անգամ կավելանան այդ մեքենաների արժեքները, որը նորմալ չէ։
—Իսկ այս հանգամանքը խուճապ չի՞ առաջացնի ներկրողների շրջանում։
—Եթե մարդիկ իմանան, որ մաքսատուրքերը փոխվելու են, մեծ քանակությամբ մեքենաների ներհոսք է սկսվելու, ընդ որում Ռուսաստանը եւ Ղազախստանը նույնպես բերում են Հայաստանի միջոցով, քանի որ իրենց մոտ թանկ է։ Ես կարծում եմ, որ կառավարությունը այս ուղղությամբ պետք է բանակցություններ ունենա ԵԱՏՄ–ում՝ արտոնյալ ժամկետը որոշ ժամանակ երկարաձգելու համար։ Մենք շատ ենք կարեւորում մաքսային հարաբերությունները։
—Հանձնաժողովում քննարկումներ են նաեւ միասնական տնտեսական շուկա մտնելու մասին։ Ի՞նչ հնարավորություններ այն կստեղծի Հայաստանի համար։
—Նախ՝ ընդհանուր շուկա, հետո՝ միասնական։ Միասնական տնտեսական շուկային մենք այսօր չենք էլ հասել։ Ընդհանուր շուկան հնարավորություն է տալիս ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսական ռեսուրսների ազատ տեղաշարժ՝ առանց մաքսային սահմանի։ Հայաստանի համար առաջին կարեւոր հանգամանքն այն է, որ խոշորագույն՝ մոտ 200 միլիոնանոց շուկան մեր տնտեսության համար բաց է։ Մեծ ծավալի, հատկապես գյուղատնտեսական բնույթի ապրանքներ այսօր չենք կարողանում հասցնել շուկա, քանի որ համապատասխան ծավալներ չունենք։ Պետք է կարողանանք ավելի մեծ ծավալի ապրանքներ արտադրել, շուկան բաց է, պահանջարկը կա։ Սա թույլ է տալիս, որ համապատասխան ներդրումներ կատարվեն։ Եթե մի տեղ մաքսային սահման չկա, կարող են առաջանալ մեծաթիվ համատեղ ձեռնարկություններ, ընկերություններ։ Եթե ամեն ինչ գնա այն սցենարով, որը նախատեսված է, մեր սուբյեկտները կարող են Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել պետական գնումների։ Սակայն այսօր դա անհնար է, քանի որ մենք էլեկտրոնային ռեգիստրում միասնական տեղեկատվական բազա չունենք։ Մեր «Այ Դի» քարտերը չեն անցնում Ռուսաստանում եւ հակառակը։ Սրանք խնդիրներ են, որ պետք է հաղթահարենք։ Լրջագույն խնդիր ունենք ավտոմեքենաներով, խոշոր բեռնատարներով ապրանքների արտահանման հետ կապված։ Օրինակ՝ խմիչքներ, այդ թվում՝ կոնյակ, Ռուսաստանում չլիցենզավորված տրանսպորտային ընկերությունների բեռնատարները չեն տեղափոխում, միայն իրենց ընկերություններն են։ Բավականին խնդիրներ կան, էլ չասեմ, որ մշտապես Լարսի անցակետում կուտակումներ են առաջանում։ Այլընտրանքային ուղիների մասին պետք է մտածել։ Մենք սեփական լաստանավ չունենք եւ քննարկվում է՝ իմաստ ունի՞, որ ունենանք, որովհետեւ միշտ մի ուղղությունը կիսադատարկ է լինում, եւ լաստանավի ծառայությունը կարող է շահութաբեր չլինել։ Բայց եթե ունենանք, այն մոտավորապես 60 վագոն բեռ կարող է տեղափոխել։
—Հանձնաժողովի հերթական նիստում, որին ներկա էր նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, խոսվեց վարկային տոկոսադրույքների եւ բանկային համակարգի մասին։ Կարծես թե բարձր գնահատական տրվեց, այնինչ հասարակության շրջանում մշտապես հնչում են բողոքներ՝ բանկերի ծրագրային քաղաքականության, բարձր տոկոսադրույքների եւ այլ հարակից հարցերի վերաբերյալ։
—Մենք քննարկում ենք միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման հնարավորությունները ԵԱՏՄ—ում, բայց քանի որ մասնագետներ ենք, անդրադարձ կատարեցինք նաեւ այս ոլորտին։ Այո, տարիներ շարունակ բանկային համակարգում շատ բարձր են եղել տոկոսադրույքները՝ 18—20 տոկոս։ Մարդիկ, ովքեր գումար են վերցրել, մինչ օրս չեն ազատվել այդ կապանքներից։ Մենք հարց հնչեցրեցինք, թե նախկինում չի՞ եղել ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու հնարավորություն։ Մեկնաբանությունները լրիվ չէին արտահայտում իրողությունը։ Պատասխանը այն էր, որ էլեկտրոնիզացիայի մակարդակը աճել է, մասնաճյուղի փոխարեն բանկոմատներ կամ տերմինալներ են դրվում։ Սակայն ես չեմ կարծում, որ մեկը մյուսին փոխարինում է, պարզապես բանկերը այդպես շատ խոշոր եկամուտներ են ստացել։ Սա խիստ բացասական ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վճարունակության եւ մրցունակության վրա։ Հիմա իջնում է, որովհետեւ պետական քաղաքականությունն է փոխվել։
—Ինչպիսի՞ միջազգային նոր նախագծեր կան հանձնաժողովի սեղանին դրված։
—Նախորդ նիստում ԵԱՏՄ—Իրանն էր, օրերս կայացած նիստում՝ ԵԱՏՄ—Չինաստան համաձայնագիրը։ Մոտ ժամանակներս ենթադրում եմ՝ մեր սեղանին կդրվեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են արտաքին աշխարհի՝ Վիետնամի, Սերբիայի, Եգիպտոսի հետ։ Կգան նաեւ տեխնիկական կանոնակարգումների, մրցակցության, մտավոր սեփականության, հեղինակային իրավունքների հետ կապված համաձայնագրեր, որոնք պետք է ըստ ոլորտների ներդաշնակեցնենք։ ԵԱՏՄ շրջանակներում պետք է ներդաշնակ լինեն իրավական ակտերը։
—«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով 60 անգամ բարձրանալու է գրավատների եւ փոխանակման կետերի պետական տուրքը։ Այս լուրը նշյալ ոլորտի աշխատակիցների շրջանում խուճապ առաջացրեց։ Դուք եւս անդրադառնալով թեմային՝ խոսել եք հնարավոր ռիսկերի մասին։ Իրո՞ք մեծ են ռիսկերը։
—Վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։ Դա կլինի այն ժամանակ, երբ հարկային օրենսգրքի վերջնական փաթեթը կգա Ազգային ժողով։ Մենք տեսանք, որ տարբեր օրինագծեր, այդ թվում նաեւ գազավորված ըմպելիքների, փաստաբանների, հաշվապահների վերաբերյալ, վերադարձվեցին կառավարություն։ Կարծում եմ՝ այս որոշումը պետք է հետաձգվի, կամ գոնե բարձրացման չափերը պետք է վերանայվեն, ինչը միանշանակ ընկալելի չէ։ Կարծում եմ՝ արդյունավետ չի լինի այս միջոցով պայքարել ստվերի դեմ։ Միեւնույն է՝ ստվերը իր տեղը գտնելու է։ Սա ճիշտ ձեւը չէ։ Կացնով ուզում ենք արմատից կտրել, որը կհանգեցնի շատ ծառայությունների կասեցման։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

04-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO