Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Շարժ կա, աճ կա, գործն էլ առաջ է գնում

ՊԵԿ նախագահը գոհ է առաջին եռամսյակի ցուցանիշներից

2019թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի հավաքագրումների պլանը գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով։ Հավաքվել է 296.5 մլրդ դրամ՝ նախատեսված 285.1 մլրդ դրամի փոխարեն։ Հարկային մարմինների կողմից հավաքվել է 226.2 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 70.3 մլրդ։ Այս մասին երեկ հրավիրած մամլո ասուլիսում նշեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ միաժամանակ համեմատության համար նշելով, որ 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը հարկայինի մասով 171.7 մլրդ դրամ էր, իսկ մաքսայինի մասով՝ 67.5 մլրդ դրամ։
Ի դեպ, այս տարի ընդհանուր առմամբ նախատեսվում է հավաքել 1 տրլն 401 մլրդ 845.6 մլն դրամ։
Նկատենք, որ Դավիթ Անանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 2018թ. հունվարի 1—ից հետո ընկած ժամանակաշրջանների պետական բյուջեի հարկային եկամուտները բնորոշվում են որպես պետբյուջե փաստացի վճարված հարկային մուտքերի հանրագումար՝ հանած հարկ վճարողներին վերադարձված գումարները (ԱԱՀ, եկամտահարկ եւն), որոնց դիմաց ներկայացվել է հարկային հաշվարկ կամ ստուգման ակտ։ Այլ կերպ՝ մարված հարկային պարտավորությունն է համարվում հարկային եկամուտ։ Կամ՝ ինչպես ավելի պարզ բացատրեց Անանյանը, շեշտը դրվում է ոչ թե այն բանի վրա, թե ինչքան գումար է հավաքվել, այլ՝ թե ԱԱՀ—ի, եկամտահարկի վերադարձից հետո տակն ինչքան է մնում։ Իսկ թվային պատկերը հետեւյալն է՝ եթե 2018թ. վերադարձը 19 մլրդ դրամ է, ապա 2019թ.՝ 26.4 մլրդ (նույն ժամանակաշրջանի հետ համադրելի տեղեկատվության համաձայն)։
Բանախոսը մի խնդրի էլ անդրադարձավ՝ այսպես կոչված գերավճարներին։ 2018թ. հունվարի 1—ի դրությամբ անցումային գերավճարի գծով մնացորդը 132.7 մլրդ դրամ էր, իսկ 2019թ. հունվարի 1—ի դրությամբ արդեն՝ 21.5 մլրդ դրամ, 2019թ. ապրիլի 1—ի դրությամբ՝ 15.4 մլրդ։ Բանն այն է, որ անցումային գերավճարը որեւէ հարկային պարտավորությունից ավելի պետբյուջե փաստացի կատարված վճարումների հանրագումարն է, որը, Անանյանի խոսքով, մինչեւ 2018թ. հունվարի 1—ն ընկած ժամանակաշրջաններում ներառվել է պետական բյուջեի եկամուտներում։
ՊԵԿ նախագահը ամփոփ ներկայացրեց նաեւ հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ցուցանիշները առաջին եռամսյակի կտրվածքով։ Ըստ այդմ, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը 1—ին եռամսյակում լսել է 506 բողոք, որից կեսից ավելին՝ 288—ը, բավարարվել է։ Համեմատության համար նշվեց, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78—ը։ «Այս վիճակագրությունը ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ հավատի վերականգնման մասին է վկայում»,—ասաց Դավիթ Անանյանը։

ՀԴՄ կտրոնների աճի պատճառը 12 հազար տնտեսավարողները չեն

Ինչ վերաբերում է 2019թ. 1—ին եռամսյակի կտրվածքով ՀԴՄ կտրոնների աճի դինամիկային։ Պատկերը ներկայացնենք հենց բանախոսից մեջբերմամբ. «2019թ. 1—ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրամադրված ՀԴՄ կտրոնների քանակի աճը եղել է աննախադեպ։ 2019թ. միայն մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավելի ՀԴՄ կտրոն, իսկ 2019թ. 1—ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է, որով ապահովվել է 55.1 մլրդ շրջանառություն»։
Անանյանն անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ քանի որ 2019 թ. հունվարի 1—ից պարտադիր է դարձել ՀԴՄ կիրառումը նաեւ մինչեւ 58 մլն շրջանառություն ունեցող հարկ վճարողների համար, հետեւաբար այդ ավելի տպված ՀԴՄ—ները կարող են ուղղակի ավելացված ՀԴՄ—ների արդյունք լինել։ Թե ինչու այդ լուրերն արժանահավատ չեն, տվեց պատասխանը. «Թեեւ այդ փաստարկի մեջ կա որոշակի տրամաբանություն, բայց մի քիչ ավելի ազնիվ լինենք ու ասենք, որ այս պահի դրությամբ տնտեսավարողների 12 հազար ՀԴՄ հայտ է բավարարվել, որից շուրջ 3000—ը չեն գալիս ստանալու դրանք հարկային մարմնից, քանի որ մենք հայտարարել ենք, որ այն տնտեսավարողները, որոնք հայտ ներկայացրած կլինեն նոր սերնդի ՀԴՄ ստանալու համար, բայց չեն ստացել, դեռ ձեռնպահ կմնանք նրանց նկատմամբ կոշտ վարչարարություն իրականացնելուց։ Հիմա այդ 3000 տնտեսավարողները, ունենալով հին սերնդի ՀԴՄ, հայտը ներկայացրել են, որը բավարարվել է, բայց նոր սերնդի ՀԴՄ նրանք չեն ստացել... Ու նույնիսկ եթե մենք ընդունենք այդ 12 հազար տնտեսավարողի խնդիրը, կարծում եմ, որ դուք էլ կհամաձայնեք, մինչեւ 58 մլն դրամի շրջանառություն ունեցող հարկ վճարողները չէին կարող իրենց գործունեությամբ ապահովել միլիոնավոր ՀԴՄ—ների ավելի քանակ»։
Օգտվելով առիթից՝ կրկին հորդորեց նրանց այն, ինչ օրեր առաջ էր ասել. ովքեր նոր սերնդի ՀԴՄ ստանալու հայտ են ներկայացրել, եւ այդ հայտը բավարարվել է, բայց չեն ստանում ՀԴՄ—ները, անպայման անեն դա։ Որովհետեւ հնարավոր է՝ վարչարարության հետ կապված ՊԵԿ—ի վարքագիծը փոխվի։ Այլ կերպ՝ ում ՀԴՄ ստանալու հայտը դեռ բավարարված չէ, նրանց մոտ վարչարարություն չի իրականացվի, բայց բավարարված հայտերի պարագայում՝ վարչարարություն չիրականացնելը գուցե խելամիտ չհամարվի արդեն։ Մի խոսքով՝ այն տնտեսավարողները, որոնք հայտեր են ներկայացրել, եւ նրանց հայտը բավարարվել է, պետք է ստանան այդ ՀԴՄ—ները։

Այդ օրենքը ժամ առաջ պետք է ընդունվի

Շրջանառության հարկի վերաբերյալ մի հարցի էլ պարզաբանում տրվեց։ Ֆինանսների նախարարության առաջարկած Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմն ու օրենքին հետադարձ ուժ տալ։ Այսինքն՝ 2019 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտցնելու պայմանով, սակայն միայն այն հարկ վճարողների համար, որոնք մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը։ Այդ դեպքում նրա համար շրջանառության հարկի շեմը դառնում է 115 մլն դրամ, այսինքն՝ նա շրջանառության հարկի համակարգում գործելու ավելի երկար ժամանակ ունի։ Իսկ բոլոր նրանք, ովքեր օրենքը ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ գերազանցել են 58.35 մլն դրամի գործող շեմն ու դարձել են ԱԱՀ վճարողներ, նրանք չեն վերականգնվում շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում։
Սրա հետ կապված մտահոգություններ էին հնչել, որ սա ստիպում է մի շարք տնտեսավարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ հասկանալի է, իրական շրջանառությունը թաքցնելու նպատակով։ ՊԵԿ նախագահն այն կարծիքին է, որ շրջանառության հարկի շեմի վերականգնման օրենքը ժամ առաջ պետք է ընդունվի։ «Գիտեմ, որ այս պահին դեռ չկա հարկ վճարող, որը 58 մլն դրամի շեմը գերազանցել է, բայց ինչքան շուտ, այդքան լավ, որպեսզի հնարավորություն ունենան մեր հարկ վճարողները հետընթաց կիրառելու այդ իրավական դրույթը»,–ասաց նա։

Հարկային բեռը չի բարձրանում

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանել 6 միլիոն, փոխանակման կետերի 50 000 դրամի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք։ Սահմանվել է նաեւ, որ բանկերի 3 մլն դրամ պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։
Սրա հետ կապված դժգոհություններին Անանյանը համամիտ չէ։ Որովհետեւ, ըստ նրա, ճիշտ է, 60 անգամ բարձրանում է գրավատների պետական տուրքի չափը, բայց այդքան չի բարձրանում հարկային բեռը։ Շահութահարկի գծով էլ երկու տոկոսային կետով նվազեցում է լինելու՝ 20—ից դառնալով 18։
Հետո նկատեց, թե պետտուրքի գումարը շահութահարկի հարկման բազան նվազեցնող ծախս է։ Ըստ այդմ, պետտուրքի 18 տոկոսի չափով իրենք հնարավորություն են ունենալու նվազեցնելու իրենց հարկման օբյեկտը։ Եթե գրավատների տերերը հայտարարում են, որ ամբողջությամբ գործել են թափանցիկ ու եկամուտները հայտարարագրել ու հարկերը վճարել ամբողջ ծավալով, ապա որեւէ խնդիր չպետք է տեսնեին տուրքը 100 հազարից 6 մլն դրամ դարձնելու առումով։ 6 մլն—ի 18 տոկոսը կազմում է մոտ 1 մլն 100 հազար դրամ, այսքանով պակաս շահութահարկ պետք է վճարեին։ «Եթե այդքան բողոքում են, վերլուծե՞լ են այս ամենը, կամ գուցե վերլուծել են ու չե՞ն բարձրաձայնում»,—ասաց Անանյանը։
Բացի այդ՝ ըստ նրա, չգիտես ինչու չի նշվում, որ գրավատների պետական տուրքը վերջին 20 տարվա ընթացքում ընդհանրապես չի վերանայվել։
Տարադրամի փոխանակման կետերի մասով էլ, որոնց պետտուրքը նույնպես 60 անգամ բարձրանալու է (50 հազար դրամից դառնալով 3 մլն դրամ), Դավիթ Անանյանը շեշտեց. «Իրենց գործունեությանը համադրելի հարկային պարտավորություն է»։

Պարգեւատրվել են ու պարգեւատրվելու են

ՊԵԿ աշխատակիցները պարգեւատրվել են ու շարունակելու են պարգեւատրվել՝ չթաքցրեց ՊԵԿ նախագահը։ Պարգեւատրվել են հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին էլ են պարգեւատրվելու։ «Օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,—ասաց նա։
Հասարակական աղմուկը նրանց չի՞ կասեցնում. հետաքրքրվեցին լրագրողները։ «Հասարակական աղմուկ չէի ասի, եկեք դրա անունը դնենք հանրային վրդովմունք։ Բայց մենք որոշակի վերադասավորումներ ենք արել, այսօր մենք ոչ թե որպես պարգեւավճարներ ենք տալիս, այլ համարեք, որ դրանք աշխատավարձի հավելավճարներ են, որպես արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ»,—հնչեց Անանյանի պատասխանը։ Եվ հետեւեց հավելումը. «Այո՛, պարգեւատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաեւ առաջիկայում, ամբողջ տարին, բայց լինելու են խելամտության շրջանակում»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

04-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO