Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ենթարկվել օրենքին

Վարչապետն անձնական օրինակով է ցույց տալիս իրավական պետություն կառուցելու ճանապարհը

Երեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր։ Այնուհետեւ, ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշվել է առիթը. Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի միջեւ 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31—ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում։
Թվում է՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, որովհետեւ հաճախ ենք լսում այս կամ այն երկրի ղեկավարին որեւէ հարցով դատարան հրավիրելու կամ քննչական գործողությունների մասնակից դարձնելու մասին։ Սակայն մեզանում սա անկախության տարիների ողջ ընթացքի համար աննախադեպ երեւույթ է, երբ ինչ—որ դատավոր կարող է «հանդգնել» երկրի ղեկավարին հրավիրելու դատարան եւ հարցեր տալու, իսկ վերջինս էլ պատրաստակամորեն կներկայանա եւ կպատասխանի դրանց։ Սա անսպասելի իրավիճակ էր նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որոնք այնուամենայնիվ չեն դիմացել սրա վերաբերյալ վարչապետին հարց ուղղելու գայթակղությանը։
Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը, ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել ներկայանալ դատարան, նշել է. «Դա ե՞ս եմ որոշում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»։
Բացի այդ, անդրադառնալով «Մարտի 1—ի» գործի շրջանակում իր հարցաքննվելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դրական է պատասխանել. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»։

04-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO