Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ենք օտարաբանությունների եւ նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։
Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին։ Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
խոսելիս եւ գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետեւյալ համարժեքները.
1. ալտերնատիվ՝ 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
2. անեսթեզիա՝ անզգայություն, անզգայացում
3. ասիստենտ՝ ընթերակա, օգնական
4. ասոցիացիա՝ ընկերակցություն, ընկերություն, միություն
5. ասպեկտ՝ հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն
6. բանդա՝ հանցախումբ, ավազակախումբ
7. բուտիկ՝ կրպակ
8. գարնիր՝ խավարտ
9. գլադիոլուս՝ թրաշուշան
10. դեկլարացիա՝ հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն
11. դեպորտացիա՝ արտաքսում, վտարում
12. դեսերտ՝ աղանդեր
13. դետալ՝ 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս
14. դիլեմա՝ երկընտրանք
15. իմպլեմենտացիա՝կիրարկում
16. ինովացիա՝ նորարարություն, նորամուծություն
17. լանցետ՝ նշտար
18. կալա՝ փողաշուշան
19. կատաստրոֆիկ՝ աղետալի
20. կաֆել՝ հախճասալ, սալիկ
21. կուլմինացիա՝ բարձրակետ, գագաթնակետ
22. մանժետ՝ թեզանիք
23. մանիակ՝ մոլագար
24. մարիոնետ՝ խաղատիկնիկ, խամաճիկ
25. մեսիջ՝ 1. հաղորդագրություն, 2. ուղերձ
26. շտամպ՝ դրոշմ, դրոշմակնիք
27. պատենտ՝ արտոնագիր
28. պեդալ՝ ոտնակ
29. պոտենցիալ՝ ներուժ, կարողություն
30. պրեպարատ՝ պատրաստուկ
31. պրոդուկտ՝ արդյունք, արտադրանք
32. պրոդուկտիվ՝ արդյունավետ
33. ռադիկալ՝ արմատական
34. ռացիոնալ՝ բանական, տրամաբանական
35. ռուբին՝ սուտակ
36. վակցինա՝ պատվաստանյութ
37. տելեպատիա՝ հեռազգայություն, հեռազգացություն
38. տենդենց՝ միտում
39. տոտալ՝ ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
40. ֆենոմենալ՝ բացառիկ, արտասովոր, արտակարգ

Լեզվի կոմիտե

05-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO