Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԱՅԼՔ...


Սրբություն չունեցողների գործը կբացահայտվի

Ոստիկանապետը անձամբ անմիջականորեն հսկելու է

Մեր սրբավայրերից մեկի՝ «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից գողություն կատարողը սրբություն չունեցող անձնավորություն է։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետը հստակեցրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Նման արարքը, այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է, միանշանակ դատապատում եմ»,– ասաց նա։
Ոստիկանապետը միաժամանակ մի ճշտում արեց. «Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չի եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ դեպքը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ։ Այո, անվտանգության նկատառումներով այնտեղ եղել են ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ արարողակարգային միջոցառումն ավարտվել է, նրանց ծառայությունը նույնպես ավարտվել է։ Եվ դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածում, որտեղ տեսանելի չէր կարող լինել»։
Վ. Օսիպյանը ընդգծեց, որ «դեպքի բացահայտման հարցը վերցնում է իր անմիջական հսկողության տակ»։
Բանախոսն անդրադարձավ նաեւ իր ներդրած խրախուսման համակարգին։ «Հանցագործությունների բացահայտումներն էլ ավելի արդյունավետ դարձնելու, աշխատակիցներին մոտիվացնելու, նրանց միջեւ մրցակցություն ստեղծելու համար ներդրվել է այս համակարգը»,–հակիրճ այսպես ներկայացրեց։ Այլ կերպ՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցատեսակների բացահայտման դեպքում ոստիկանության աշխատակիցը խրախուսանքի կարժանա։

Համաներումից հետո

Ի՞նչ վիճակ է համաներումից հետո։
Եթե հակիրճ, ապա համաներումով ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն։ 71—ից կալանավորվել է 14—ը, մյուսների խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Տվյալները ներկայացնելիս երեկ ոստիկանապետը չհերքեց, որ հանցագործությունների աճը նաեւ պայմանավորված է համաներումով։ Վալերի Օսիպյանը նաեւ ասաց՝ դրանք ավելացել են այն պատճառով, որ քաղաքացիները դարձել են առավել զգայուն. «Եթե նախկինում մարդիկ ուշադրություն չէին դարձնում ինչ—որ արարքի, միգուցե մտածում էին, որ դեպքերին չի տրվի իրավական գնահատական, ապա այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»։
Հարցի այլ կողմն էլ կա. եթե, ըստ բանախոսի, նախկինում դեպքեր են եղել, երբ բնակարանային գողության համար մարդիկ դիմել են ոստիկանություն, բայց այդ հաղորդումը ոստիկանության աշխատակիցները չեն գրանցել, ապա այսօր նման բան չկա. «Ցանկացած հաղորդում, հայտարարություն գրանցվում է»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO