Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԱՅԼՔ...


Ազատության եւ «մանիպուլյացիայի» արանքում

ԱԱԾ-ն պայքարելու է կեղծ օգտատերերի դեմ

Գործադիր իշխանության ղեկավարը երեկվա նիստում հայտարարեց, որ մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց «որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար»։
Այնուհետեւ նկատելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է, դիմեց ԱԱԾ տնօրենին՝ հույս հայտնելով, որ ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։ «Այդ մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան»,–ասաց վարչապետը։ Միաժամանակ երկրորդեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը կասկածի տակ չի դրվում. «Սա անառարկելի արժեք է մեզ համար եւ կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։
Նիստից հետո լրագրողները ցանկացան որոշ պարզաբանումներ ստանալ ԱԱԾ տնօրենից՝ ինչ է դա նշանակում, ինչպես է տարվելու այդ պայքարը։ Ի պատասխան՝ Արթուր Վանեցյանը պարզաբանեց, որ կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված։ «Ու եթե գրառումների մեջ, լինի ֆեյք թե սովորական անձ, չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որեւէ գործունեություն իրականացնելու առիթ չեն ունենա»,–նշեց Վանեցյանը։
Իսկ եթե գրառման մեջ հանցակազմ կա, այդ դեպքում ԱԱԾ—ն ու մնացած իրավապահ մարմինները «պարտավոր են արձագանքել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն ու բացահայտեն այդ հանցագործությունը»։
Հարց է ծագում՝ «մանիպուլյացիա» ասվածի տակ ի՞նչ է հասկացվելու։ «Մանիպուլյացիան այն է, որ արտահայտությունները կամ գրառումները, որոնք արվում են, այն թեմաները, որոնք տարածվում են սոցցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրություններ, որոնք կարող են հանգեցնել ինչ—ինչ հետեւանքների»,—բացատրեց Վանեցյանը։ Հետո, երբ կրկին հարցադրումներ հնչեցին, ԱԱԾ տնօրենը հստակեցրեց, թե չի ուզում մտնել բառախաղի մեջ, բայց շեշտեց՝ գործընթացը կատարվելու է «շատ ուշադիր, շատ զգույշ, որեւէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»։
Իսկ ի՞նչ ձեւով է տարվելու պայքարը՝ օրենսդրական փոփոխությա՞մբ, թե՞... «Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել,–ասաց ԱԱԾ տնօրենը,–տեսաք, նոր տեղի ունեցավ այդ խոսակցությունը, հարցերը նոր առաջացան, այդ իսկ պատճառով թողեք, որ մի քիչ ուսումնասիրենք եւ բոլոր հուզող հարցերին կպատասխանենք։ Վարչապետն իր հանձնարարության վերջում շատ կարեւոր հայտարարություն արեց, որ այդ բոլոր աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հանկարծ վնաս չտրվի խոսքի ազատությանը, դա ամենակարեւոր սկզբունքն է, որին մենք հետեւելու ենք»։

Կաշառք տվողը չէ հայտնողը

Անդրադարձ եղավ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանի ձերբակալության հարցին։ «Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննությունը ցույց կտա»,—առայժմ այսքանն ասաց Վանեցյանը։
Իսկ ինչո՞ւ կաշառք տվողը չի ձերբակալվել, նա՞ է եղել ԱԱԾ—ին հայտնողը։ «Եթե կաշառք տվողը ԱԱԾ—ին նախօրոք ասեր, նրա նկատմամբ մեղադրանք չէր առաջադրվի եւ կազատվեր պատասխանատվությունից»,—հնչեց պատասխանը։
Այդ դեպքում ինչո՞ւ է կաշառք վերցնողը կալանավորվել, իսկ տվողը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ «Առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու տարիքը՝ խափանման միջոցը կալանք չի ընտրվել»,—պարզաբանեց Վանեցյանը։
Հ. Գ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսելով մոր՝ Մարգարիտ Ազարյանի, վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատման մասին՝ նկատեց, որ չի ուզում այդ հարցը քննարկել, քանզի վարչապետի որոշումները առհասարակ չեն քննարկվում, դրանք պետք է կատարվեն։
Այո, բայց այդ ազատումը շատերը հենց Վանեցյանի դեմ քայլ են համարում։ «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում, ազատվել է իր դիմումի համաձայն»,–ասաց ԱԱԾ տնօրենը։
Լրագրողները դիտարկեցին, որ վարչապետի խոսնակն այլ բան է ասել։ «Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը ես որեւէ կերպ մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ինչ ասվել է, ասվել է։ Այս գործընթացը մի անձնավորեք։ Իմ մայրն աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես դպրոցական եմ եղել, նա շարունակել է աշխատել պետական համակարգում այն ժամանակ, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, եւ իմ աշխատանքն ու իմ մոր աշխատանքը իրար մի կապեք»,—եզրափակեց ԱԱԾ տնօրենը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO