Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԼՂՀ


Բերձորում մոմաթերթեր են արտադրում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Բերձորում գործում է «Փեթակ. Գումուշճեան» ընկերությունը, որն զբաղվում է էկոլոգիապես մաքուր եւ բնական հումքով մոմաթերթերի արտադրությամբ։ Արտադրամասի մի սենյակը հատկացված է մոմաթերթի արտադրությանը, մյուսը՝ խանութն է, որտեղ վաճառվում են մեղվաբուծությանը վերաբերող ապրանքներ, դեղանյութեր, այգեգործական քիմիկատներ եւ այլն։ Համակարգող Մուրազ Ավետյանը տեղեկացրեց, որ հումքը մաքուր մեղրամոմ է, որն անցնելով մինչեւ պլյուս 140 աստիճան հատուկ ջերմային մշակում՝ դառնում է որակյալ, մանրէազերծ մոմաթերթ։ Հավելեց նաեւ՝ հնարավորություն ունեն արտադրելու եւ ստանդարտ եւ այլ չափսերի մոմաթերթեր։ Մեքենան ունակ է 1 ժամում արտադրել 120 մոմաթերթ, որի հումքը մատակարարում են մեղվաբույծները եւ դրա դիմաց ստանում արդեն պատրաստի մոմաթերթեր։ Անդրադառնալով «Փեթակի»՝ Բերձորում գործելուն՝ Մ. Ավետյանն ասաց. «Արտադրամասի հիմնումը մի շարք հարցերի լուծում տվեց արցախյան եւ Սյունիքի մեղվաբուծության բնագավառում։ Ամենակարեւորը՝ այստեղ արտադրված մոմաթերթերը զերծ են մանրէներից, եւ դրա շնորհիվ որոշ հիվանդություններ, հատկապես՝ փտախտներ, վերացել են։ Տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել համապատասխան ջերմաստիճանը, եւ մոմաթերթերը չեն վարակազերծվում։ Այժմ Արցախում, Սյունիքի մարզում միակ արտադրամասն է սա, եւ նաեւ Վայոց ձորից շատ մեղվաբույծների հետ ենք համագործակցում»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

05-04-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO