Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մարդու իրավունքները ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում

Մեր պատվիրակները կբարձրացնեն Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 8—ին Ստրասբուրգում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաեւ Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը։
ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին զրուցել ենք հայկական պատվիրակության անդամների հետ։
«ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակացույցը եւ թեմաները բազմազան են, եւ բոլորն այս կամ այն կերպ առնչվում են ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին։ Եվ մեր պատվիրակության անդամները խոսելու են ոչ միայն մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից՝ Հայաստանի համատեքստում, այլեւ առհասարակ համաեվրոպական եւ համամարդկային համատեքստում»,–ասաց հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրվում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, անցկացված ազատ եւ արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման եւ ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին։ Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները եւս կլինեն նմանատիպ։
Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց հատկապես նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի զեկույց, որը վերաբերում է ռասիզմին, անհանդուրժողականությանը եւ այլակարծությանը՝ հատկապես երկրների պաշտոնյաների, քաղաքական գործիչների ելույթներում եւ հռետորաբանության մեջ։ Եվրոպայի խորհրդի կողմից հստակ հանձնարարականներ են եղել անդամ պետությունների ղեկավարներին՝ մշակել էթիկայի վարքականոններ քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմը, անհանդուրժողականությունը զսպելու համար։
Զոհրաբյանն իր ելույթի համար նախանշել է երեք թիրախ։ «Քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմի եւ անհանդուրժողականության հռետորաբանության կոնտեքստում ես շատ լուրջ ասելիք ունեմ։ Ես բնականաբար բարձրացնելու եմ նաեւ վերջերս Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը։ Թեեւ նա քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանի կողմից գնահատվել է որպես դիվերսանտ ու դատապարտվել նման բարձր պատժաչափի»,–ասաց նա։
Զոհրաբյանը բարձրացնելու է նաեւ Արցախի ժողովրդի կրթության եւ առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը։ Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվելու Եվրոպայի կրթական եւ առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

05-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO