Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանը խաղաղության բառապաշար չունի

Խաղաղության կոչին իրենց պատասխանը պատերազմն է

«Ղարաբաղում Ադրբեջանի դրոշները կրկին ծածանվելու են». այսօրինակ հայտարարություն է արել Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան հաշմանդամ զինվորականներին այցի ժամանակ՝ վստահեցնելով, որ վերադարձնելու են Ղարաբաղը։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն ժամանակահատվածում Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ—ում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում՝ Ադրբեջանի կանանց, իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում ոչ մի կողմից չզոհվեն երիտասարդներ։
Ղարաբաղյան խնդրի զարգացումների վերաբերյալ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։
–Խնդրեմ Ձեր մեկնաբանությունը երկու երկրների ղեկավարների կանանց գրեթե զուգահեռ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
—Կարծում եմ՝ այդ եւ վերջին օրերին Ադրբեջանից եկող բոլոր հայտարարությունները հենց ռազմատենչ տրամաբանության մեջ են, այնպիսին, ինչպիսին տարիներով որդեգրել են եւ չեն փոխում։ Կարծում եմ՝ իրականում ցույց են տալիս այն արժեհամակարգային հսկայական անջրպետը, որը կար երկու պետությունների միջեւ։ Այո, մենք խոսում ենք խաղաղությունից, որովհետեւ մենք գիտակցում ենք խաղաղության գինը, որովհետեւ մենք չենք ուզում նոր մահեր։ Իսկ եթե իրենց համար իրենց քաղաքացու կյանքը արժեք չունի, պետք է խոսեն պատերազմից, ինչը եւ անում են։ Եվ հենց այսօր էլ իրենց պաշտպանության նախարարը բավականին ռազմատենչ, կոշտ հայտարարություն արեց։
Չգիտեմ՝ ասեմ ցավալի, թե... Անհասկանալի է, որ հենց կինն է նման հայտարարություն անում։ Կանայք սովորաբար խաղաղություն են նշանավորում, իսկ այս պարագայում Ալիեւան եւս խոսում է ռազմատենչ հռետորաբանության շրջանակներում։ Ադրբեջանը որեւէ կերպ չի ընկալում խաղաղության լեզուն եւ չունի անգամ խաղաղության բառապաշար։ Խաղաղության կոչին իրենց պատասխանը պատերազմն է, որն ամբողջությամբ տեղավորվում է իրենց վարած քաղաքականության համատեքստում։
–Ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի հակասական մեսիջները՝ մեկ իբր թե կառուցողական քաղաքականության, խաղաղության հաստատման կողմնակից են, ինչպես, օրինակ, ցույց տվեցին Փաշինյան—Ալիեւ հանդիպման ժամանակ, մեկ՝ ագրեսիայի հավակնություն են ցուցաբերում։
–Չեմ կարծում, թե Ադրբեջանից հակասական մեսիջներ են գալիս։ Ամբողջը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ իրենք տարիներով որդեգրել են։ Իրականում կառուցողականություն, անգամ խաղաղություն ասելիս պատկերացնում են խաղաղության բացառապես իրենց տարբերակը, որը նոր էսկալացիայի տանող ուղի է։ ՀՀ վարչապետը մի քանի անգամ շեշտեց, որ պետք է նաեւ փոխադարձաբար խոսել ժողովուրդների հետ։ Արդյոք Իլհամ Ալիեւը երբեւիցե կկարողանա՞ խոսել հայ ժողովրդի հետ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ապրող, խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության լեզվով։ Դա շատ բարդ խնդիր է։ Եվ ըստ էության այդ ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում եւ խաղաղության, կառուցողականության հետ կապված բառապաշար չունի։ Իր ստեղծած քարոզչական համակարգը տրամադրում է խոսել բացառապես պատերազմի լեզվով, ինչն էլ անում են։
–ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը բանակցություններում նոր թափ է նկատել ու անհրաժեշտ է համարում հնարավորությունը վերածել հստակ քայլերի։ Ի՞նչ քայլերի մասին է խոսքը, կտեսնե՞նք այդ քայլերը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը։
–Գլխավոր քայլը փոխվստահության մթնոլորտն է, որը պետք է ստեղծվի, եւ որին ուղղված քայլեր պետք է ձեռնարկվեն։ Այս պահի դրությամբ դրանից ավելի մեծ, այսպես ասած, հավակնություններ չենք կարող ունենալ։ Պետք է պահեն պայմանավորվածությունները, մասնավորապես Դուշանբեի՝ հրադադարի ռեժիմը հարգվի, կրակոցները որոշակիորեն նվազեն եւ հարաբերական անդորր ունենանք, որից հետո միայն կարող ենք խոսել առարկայական գործողությունների մասին։ Բայց առաջիկայում չեմ տեսնում բովանդակային քննարկման համար նախադրյալ։ Միակ հիմքն ու անհրաժեշտությունն այդ փոխվստահության մթնոլորտի մշակումն է, որի ուղղությամբ էլ փորձում ենք աշխատել, որովհետեւ խաղաղությունը մեզ համար արժեք է, մեր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեզ համար կարեւոր է։
–Ալիեւը վերջին շրջանում մարդկանց մեջ է դուրս գալիս, լուսանկարվում, հարցազրույցներ տալիս։ Իր անսովոր այդ պահվածքով Ադրբեջանի նախագահն ո՞ւմ աչքերում է փորձում իր կերպարը սրբագրել կամ գուցե ՀՀ վարչապետի՞ն է կրկնօրինակում՝ որպես ժողովրդավար ղեկավարի։
–Իրականում Հայաստանի հեղափոխությունից հետո Ադրբեջանում աշխուժացում է նկատվում։ Ներքին տարբեր օղակներ փորձում են Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներն օգտագործել Ալիեւի իշխանության դեմ՝ ցույց տալով առկա հակասությունները։ Նույնիսկ ընդդիմադիր գործիչներից մեկը շարունակ շահարկում է, որ ժողովրդավարության արդյունքում առաջացած կապիտալը հայաստանյան իշխանություններն ուղղորդում են ղարաբաղյան հարցում դիվիդենտներ շահելու համար։ Եվ այդ համատեքստում Ալիեւը փորձում է այնպիսի քաղաքականություն վարել, որ արտաքին ու ներքին լսարանին ցույց տա, թե ինքը եւս հասանելի է։ Բացի այդ ցուցադրական քայլերից, նա օրերս հայտարարել է դատական համակարգի բարեփոխումների մասին։ Նրանց քայլերը հաճախ, այսպես ասած, հայելային արտատպում են լինում։ Այստեղ հնչած հայտարարություններից մեկ, երկու օր անց, նմանատիպ մի բան էլ Ադրբեջանում է հնչում։ Դա գալիս է նրանից, որ Ադրբեջանի հանրությունը եւ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը բավական ուշադիր, ակտիվորեն հետեւում եւ լուսաբանում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Այդ առումով նա զգուշանում է եւ փորձում իրեն ցույց տալ ժողովրդի կողմից սիրված, ընկալելի։ Բացի այդ, Փաշինյանը, քանի որ շրջանառության մեջ է դրել լեգիտիմության թեզը՝ «ես ընտրված եմ», «ունեմ իմ ժողովրդի աջակցությունը», Ալիեւն էլ մեզ է փորձում ցույց տալ, որ ինքը եւս ունի այդ աջակցությունը, ինչը, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

05-04-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO