Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են

Վարչապետն անդրադարձել է գազալցակայանների խնդրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.
–Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Սկսում ենք 2019 թվականի ապրիլի 4—ի կառավարության հերթական նիստի աշխատանքները։ Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը երկու հարցի վերաբերյալ, կարծում եմ, արժե, որ պարզաբանում ստանանք։
Առաջինը՝ երեկվանից հեղեղված են սոցիալական ցանցերը տեղեկատվությամբ, թե ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել։ Ես հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար պարոն Կոտոլյանին, որպեսզի մեզ տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում։ Պարոն Կոտոլյան, ի՞նչ կարող եք ասել։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյան.
–Բարեւ ձեզ։ Պարոն վարչապետ, որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3—4 օրվա ընթացքում «Գազպրոմ—Արմենիա»—ից գազի միջին խտությունը գալիս է 7.9—ով, այսինքն՝ աճել է, հետեւաբար, տնտեսավարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել։ Հետեւաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսավարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում եւ ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել։
Նիկոլ Փաշինյան.
–Բայց ինչո՞ւ չեն մտցրել այդ ծրագիրը, այսինքն՝ ավելի մե՞ծ խտությամբ են տալիս գազը հիմա «Գազպրոմ—Արմենիա»—ից, քան նախկինում։
Արմեն Կոտոլյան.
–Ոչ, «Գազպրոմ Արմենիան» ամեն օր գազի խտություն է տալիս, պարոն վարչապետ, ու ԱԳԼՃԿ—ներում ամեն օր այդ խտությունը պետք է փոփոխեն, որի համար ես դիմել էի. եթե հիշեք, փետրվարի 15—ի նիստում որոշում ընդունեցինք, որպեսզի գազի վաճառքն իրականացվի կիլոգրամներով, որպեսզի այս խտության խնդիրը մենք այլեւս չունենանք։ Բայց քանի դեռ այդ օրենքն ուժի մեջ չի մտել, Ազգային ժողովում է ներկա դրությամբ …
Նիկոլ Փաշինյան.
–Չի էլ ընդունվել այդ օրենքը դեռ, այսինքն՝ ոչ միայն ուժի մեջ չի մտել, այլեւ չի էլ ընդունվել՝ առաջին կամ երկրորդ ընթերցմամբ։
Արմեն Կոտոլյան.
–ԱԳԼՃԿ—ների տերերի հետ զրույց ենք ունեցել, խնդրել ենք, որ ամեն օր հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ, որպեսզի քաղաքացիներն ստիպված չլինեն ավելի վճարել, այսինքն՝ դա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում։
Նիկոլ Փաշինյան.
–Պարոն Անանյան, սա կարո՞ղ է կապ ունենալ այն գործընթացի հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրականացնում ենք, այն է՝ գազալցակայաններում ստվերի կրճատման եւ չարաշահումների դեմ պայքարը, այսինքն՝ հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ—որ պրովոկատիվ գործողություններով, իրենց խելքով, այսպես ասած, որոշակի դժգոհություն հարուցել։ Կարո՞ղ է այդպիսի սցենար լինել։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան.
–Տեսականորեն հնարավոր է, պարոն վարչապետ, որովհետեւ, ինչպես մեր գործընկերն արդեն նշեց, գազալցակայանների աշտարակները դեռեւս 2008 թվականին ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն ե՛ւ կիլոգրամներով, ե՛ւ խորանարդ մետրերով ցուցմունքներ ապահովել, բայց այդ խտության ցուցմունքն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված, այսինքն՝ ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից, եւ տարիներ շարունակ մենք այդպիսի տեսակետ ունենք, որը դեռ ճշգրտման կարիք ունի, որ նաեւ այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պայմաններում կարող էր ապահովել որոշակի ինչ—որ ծավալների փոփոխություն։ Կարող է այդպես պայմանավորված լինել։
Նիկոլ Փաշինյան.
–Ես հետեւյալի վրա ուշադրություն դարձրի, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, եւ այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել։ Նախ՝ ուզում եմ արձանագրենք, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել, երկրորդը՝ նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունն այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված։
Ես ուզում եմ ասել՝ նախ, այդ օրենքն Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն՝ առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ։ Երկրորդն էլ, մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ։ Հետեւաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, եւ այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ։ Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են։ Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության։ Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու։ Ես սա շատ ուղիղ եմ ասում եւ շատ հասցեական եմ ասում։ Հետեւաբար, շուկայի վերահսկողության տեսչությունը, պետական եկամուտների կոմիտեն, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են եւ գտնում են շատ խիստ պատժի ենթարկելով այն տնտեսավարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել։
Եվս մի բան, պարոն Անանյան։ Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք։ Չլինի՛ Հայաստանում որեւէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի՛ այդպիսի գազալցակայան ուղղակի։ Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան։ Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, եւ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք։
Եվ այստեղ, ես ասեմ, պարոն Վանեցյան, նաեւ ազգային անվտանգության խնդիր է, դրա մասին մի քանի անգամ մենք խոսակցություն ունեցել ենք իրար հետ։ Այո՛, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, եւ ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները՝ ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք է մեզ համար եւ կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել։
Բայց այս քննարկման արդյունքում ես ուզում եմ արձանագրենք, որ գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի խորանանք այդ մանիպուլյացիաների արդյունքների մեջ։ Պարոն Կոտոլյան, 1-2 օրվա ընթացքում ինձ կզեկուցեք կոնկրետ պատճառների եւ մեր արձանագրած արդյունքների մասին, պարոն Անանյան, Դուք էլ։

05-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO