Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հանձնարարականները չկատարողները պետք է պատասխան տան

Վարչապետը բարձրացրել է սոցիալական նպաստների ուշացման խնդիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան.
–Տիկին Բաթոյան, մի քանի օր առաջ կրկին խնդիր է ծագել, եւ քաղաքացիները նպաստները չեն ստանում։ Այս հարցը մենք արդեն լուծե՞լ ենք։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան.
–Պարոն վարչապետ, նպաստների ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, մի քանի գերատեսչության եւ տեխնիկական գործընթացների հետ է կապված։ Նշեմ, որ հիմնադրամի կողմից նպաստների վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների եւ ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում տեխնիկական խնդիրներ են եղել նոր համակարգի ներդրման հետ կապված։ Դրա մասին մանրամասն պարոն Ջանջուղազյանը կտեղեկացնի։ Մյուս փուլում մենք խնդիր ենք ունեցել տեղում՝ Սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի աշխատանքի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ վճարումներն իրականացնելու հետ կապված։ Այս ծառայությունները գործում են նաեւ մարզպետարանների ենթակայությամբ, բայց նաեւ մեր կողմից ծանուցման խնդիրը 2018 թվականի վերջին համապատասխան չի եղել, սակայն տեղեկություն ունենք, որ ֆինանսների նախարարությունից ծանուցումը եղել է ուղղակիորեն նաեւ մարզպետարաններին, այսինքն, այստեղ տեխնիկական պատրաստվածության խնդիր կա։ Այս պահի դրությամբ լուծվել է հարցը։
Նիկոլ Փաշինյան.
–Բոլորը ստացե՞լ են իրենց նպաստները։
Զարուհի Բաթոյան.
–Մարտի 29—ից բացվել է վճարումը, օրենքով սահմանված կարգով բացման օրվանից 10 օրվա ընթացքում «Հայփոստը» պետք է տրամադրի։ Այսինքն, բոլոր տարածքներում վճարումները սկսվել են եւ ամենաուշը 10 օրվա ընթացքում պետք է լինեն։ Բայց մենք տեխնիկական խնդիր ունենք։ Այս պահին մենք համագործակցության արդյունքում գործընթացն իրականացրել ենք թղթային տեղեկանքների միջոցով, բայց հաջորդ ամիս մենք պետք է տեխնիկական ապահովությունն իրականացնենք, որպեսզի որեւէ այլ խնդիր չառաջանա։ Հաջորդ ամսվա համար շրջաբերական է ուղարկվել, եւ քննարկումներն իրականացվում են տարբեր գերատեսչությունների եւ գործընկերների հետ։
Նիկոլ Փաշինյան.
–Այսինքն մենք երաշխավորված ենք, որ մյուս ամիս ուշացումներ չե՞ն լինի։
Զարուհի Բաթոյան.
–Դրանք տեխնիկական հարցեր են, եւ գործընկերները կմանրամասնեն։ Տեխնիկական ապահովվածությունը մեր ոլորտում չէ։ Այսինքն, քարտերի եւ էլեկտրոնային ստորագրության համակարգիչների մասով պետք է ապահովված լինեն բոլոր տարածքայինները, դրանք 55—ն են, որպեսզի մենք կարողանանք իրականացնել։
 Նիկոլ Փաշինյան.
–Ինչո՞ւ նախապես դա չենք ապահովել։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան.
–Վստահ չեմ, որ լիարժեք կլինի պատասխանը, բայց իրավիճակը հետեւյալն է։ 2017 թվականի մայիսին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրությունների կիրառման կարգը, դրանով նախատեսվել է, որ մեր երկրում էլեկտրոնային ստորագրությունները կլինեն վավեր բացառապես «Էկենգի» կողմից թողարկված հավաստագրերի դեպքում։ Թողարկված մյուս հավաստագրերը, որոնք կիրառվում էին մեր երկրում, չեն ունենա վավերության աստիճան։ Մենք դրա համար ունեցել ենք բավարար չափով ժամանակ եւ այդ ժամանակն ինչու է համընկել մարտի վերջին եւ հենց նպաստների դեպքում սրվել, որովհետեւ մինչ այս պահն օգտագործվել են ֆինանսների նախարարության կողմից թողարկված հավաստագրերը, համաձայնեցված գործունեության շրջանակում, եւ այդ հավաստագրերի ժամկետը սպառվել է մարտի 22—ին։ Դրանով է պայմանավորված, որ դրանից հետո բոլոր այն օգտատերերը, որոնք էլեկտրոնային գանձապետարանի օգտատերեր են եւ պետք է կարողանան իրենց հաշիվն էլեկտրոնային եղանակով կառավարել՝ պետք է կառավարեին միայն «Էկենգի» կողմից թողարկված հավաստագրով։ Մենք մոտավորապես այս իրավիճակը կանխատեսելով՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2—ին շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին եւ խնդրել ենք, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը։ Մոտ 10 հազար օգտատերից մոտ 3000—ինն է մարտի 22—ի դրությամբ եղել վավեր մեզ մոտ հաշվառված։ Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ դա սոցիալական ծառայություններն են, պետական մարմիններն են, համայնքները, անցած տարվանից նաեւ ՊՈԱԿ—ները։ Խոսքը վերաբերում է այսպես ասած՝ գանձապետարանի հաճախորդներին, ոչ թե նպաստառուներին։
Նիկոլ Փաշինյան.
–Նրանք, ովքեր այդ գումարների վճարումն ապահովո՞ւմ են։
Ատոմ Ջանջուղազյան.
–Այո։ Այդ հաշիվը կառավարվում է հաշվետերերի կողմից էլեկտրոնային եղանակով, այսինքն իրենք իրենց կողմից գործարքը ձեւակերպում են։ Մեկ անգամ էլ, փետրվարի 2—ին արդեն աշխատանքային կարգով մեր նախարարության այն ստորաբաժանումը, որը հաշիվներն է վարում, իրազեկել է բոլոր օգտատերերին՝ տեղեկացնելով, որ սա պետք է ապահովել մինչեւ մարտի 21—ն ընկած ժամանակահատվածում։ Այդ 10 հազարի մեջ կային նաեւ երրորդ ստորագրությունները, սակայն որոշմամբ, կարգավորումներով նախատեսված է, որ առաջին ու երկրորդ ստորագրությունն է պարտադիր, որպեսզի գործարք կատարվի, խոսքը վերաբերում է էլեկտրոնային ստորագրությանը։ Բայց համակարգում հնարավորություն էր տրված, որպեսզի երրորդը՝ կատարողը, նույնպես իր ունեցած հավաստագրով հաստատի այդ գործարքը, որպեսզի առաջին, երկրորդ ստորագրողի համար դա լինի բավարար հիմնավորում, որ գործարքին ընթացք տան։ Մենք մեր գործընկերների՝ «Էկենգի», կառավարության աշխատակազմի եւ Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնություն ձեռք բերեցինք, որպեսզի հենց այդ երրորդ ստորագրությունով կատարվեն՝ մեր ստորագրած հավաստագրերով, այն տրամաբանությամբ, որ այն առաջին ու երկրորդն արդեն անվտանգության խնդիրն ապահովում են եղած կարգավորումների շրջանակում։ Դրանով մի փոքր նվազեց այդ կարիքը, բայց այնումանայնիվ դեռեւս շարունակում է մնալ չբավարարված առաջին ու երկրորդ ստորագրությունների այն մասը, որ ունեն «Էկենգի» թողարկած հավաստագրեր։ Ինչպես տիկին Բաթոյանն ասաց, այո մենք համաձայնեցված՝ թղթային տարբերակով գործարքներին ընթացք տվեցինք, որպեսզի շահառուները ստանան իրենց հասանելիք գումարները, բայց դա հարցի վերջնական լուծում չէ։ Պետք է խնդրեմ բոլորին, որ այս ժամանակահատվածում ապահովեն այդ որոշման պահանջը։
Նիկոլ Փաշինյան.
–Փաստորեն այդ 10 հազար մարդիկ պետական պաշտոնյանե՞ր են։
Ատոմ Ջանջուղազյան.
–Պետական մարմինների եւ համայնքային ծառայողներ։
Նիկոլ Փաշինյան.
–Իսկ ինչո՞ւ չեն կատարել այդ հանձնարարականը։ Ո՞ւմ ենթակայությամբ հիմնարկներ են։
Ատոմ Ջանջուղազյան.
–Բոլորի։
Նիկոլ Փաշինյան.
–Տիկնայք եւ պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը։
Զարուհի Բաթոյան.
–Պարոն վարչապետ, նպաստների վճարման մասով իրենց վերադաս մարմինը մարզպետարանն է։ Այսինքն, փոխանցում ենք գումարները, ապահովում ենք հոսքերը եւ բացում ենք վճարման համար բոլոր հնարավորությունները, բայց վճարումները տեխնիկապես իրականացնում են վերադաս մարմինները՝ մարզպետարանները։ Այստեղ խնդիր ունենք այդ տեխնիկական մասն ապահովելու։
Նիկոլ Փաշինյան.
–Որ ասում ենք պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա՝ ասում եք՝ չէ, այդպես չէ։ Պարոն Պապիկյան, ինչո՞ւ չեն կատարել հանձնարարականը։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյան.
–Պարոն վարչապետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մինչ օրս սրա մեջ բավարար չափով ներգրավված չի եղել։ Ես մեր ներգրավվածությունը կապահովեմ եւ հավաստիացնում եմ՝ կարճ ժամանակում կփորձենք խնդիրը կարգավորել։
Նիկոլ Փաշինյան.
–Ոչ միայն կարճ ժամանակում խնդիրը կարգավորեք, այլ նաեւ հանեք այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդուց բաղկացած, որոնք այդ հանձնարարականը ստացել են եւ չեն կատարել, ու որոնց անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավերը ժամանակին չեն ստացել իրենց նպաստները։ Եվ երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, այդ մարդիկ, ուրեմն ովքեր չեն կատարել հանձնարարականը, պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում։ Հասկանալի՞ է։ Ես բառացիորեն այդ ցուցակը Ձեզնից ուզում եմ, թե ովքեր են, որ հանձնարարականը ստացել են ու չեն իրականացրել. անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրի համար։
Սուրեն Պապիկյան.
–Պարոն վարչապետ, մեր ներգրավվածությունը մինչ օրս չի եղել, նորից եմ կրկնում, ես հետեւողական կլինեմ։
Նիկոլ Փաշինյան.
–Շատ լավ, բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ֆինանսների նախարարությունից հանձնարարական է գնացել, այսինքն պարտադիր չէր, որ ձեր նախարարության ներգրավվածությունը լիներ, պետք է իմանալ, թե ովքեր են այն պաշտոնյաները, որոնք ստացել են դա, իմացել են, որ նպաստը սրանից հետո վճարվելու է այլ համակարգով եւ դրա համար իրենք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն եւ իրենք այդ էլեկտրոնային ստորագրությունն ունենալու համար միջոց չեն ձեռնարկել։ Դրա համար պետք է անձնական ծախսեր անեի՞ն, այդինքն իրենց գրպանից պետք է վճարեի՞ն դրա համար։
Ատոմ Ջանջուղազյան.
–Ճիշտն ասած, պարոն վարչապետ, այդ մասը մինչեւ վերջ կարգավորված չէ, բայց կա մի կարեւոր բան, որ որեւէ սահմանափակում չկա հիմնարկի հաշվին այդ ստորագրություններն ունենալ։ Այդ հավաստագրի թողարկումը տարեկան 3 հազար դրամ է։ Ցանկանում եմ մի բան էլ ավելացնել, այստեղ ոչ միայն ըստ էության հանձնարարությունն ենք փոխանցել, այլ սա եղել է կառավարության որոշմամբ տրված հանձնարարական։ Մենք ընդամենը հիշեցրել ենք, որ պետք է կառավարության որոշումը կատարել։
Նիկոլ Փաշինյան.
–Շատ լավ։ Պարոն Աղաջանյան, մենք ինչպե՞ս ենք ապահովում կառավարության որոշման կատարումը, մանավանդ, որ «Էկենգն» էլ այդտեղ ներգրավված էր։ «Էկենգը» ժամկետից առաջ չի՞ տիրապետել, թե այդ ստորագրությունը քանի մարդ ունի, ամսի 21—ի դրությամբ, երբ ժամկետ է դրված եղել, իր մոտ չի՞ եղել տվյալ, որ այս 10 հազար մարդուց այսքանն ունի այդ ստորագրությունը, այսքանը՝ չունի։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան.
–Ոչ, պարոն վարչապետ, «Էկենգը» ծառայություններ մատուցող կազմակերպություն է եւ ծառայությունները մատուցում է ըստ ներկայացված հայտի։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է համապատասխան մարմիններից այդ հայտը գար, եւ այդ ծառայությունները կմատուցվեին, ինչը չի եղել։
Ատոմ Ջանջուղազյան.
–«Էկենգն» իսկապես չէր կարող իմանալ, որովհետեւ ինքը չգիտի, թե քանի օգտատեր ունի օրինակ մեր համակարգը կամ մեկ ուրիշ համակարգ, որը էլեկտրոնային ստորագրություններ է անում։ Դա ավելի շուտ կոնկրետ օգտատերերի պատասխանատվությունն է, որ իրենք պետք է որոշման համաձայն ապահովեին իրենց ստորագրած հավաստագիրն արդեն «Էկենգի» թողարկած հավաստագրով։ «Էկենգը» եթե չտրամադրեր, դա կդառնար «Էկենգի» պատասխանատվությունը, բայց ենթադրում եմ, որ «Էկենգը» ծառայություն մատուցելու խնդիր չունի այստեղ։
Նիկոլ Փաշինյան.
–Շատ լավ, ուրեմն պայմանավորվեցինք։

05-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO