Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Կողմից» կապով կազմվող կրավորական կառույցները չարաշահելու մասին

Մեր լեզվի քերականական բազմաձեւությունից օգտվելու փոխարեն մենք երբեմն նախապատվություն տալիս ենք միայն մեկ ձեւի, դա դարձնում կաշկանդող կաղապար։
Այս անգամ կխոսենք այդպիսի կաղապարներից մեկի՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին։ Արդեն այնքան է չարաշահվել այս ձեւի գործածությունը, որ ոմանց սխալմամբ թվում է, թե չի կարելի ասել, օրինակ, «Մեր կատարած աշխատանքը» եւ պարտադիր պետք է ասել «Մեր կողմից կատարված աշխատանքը»։ Շատերը խուսափում են «Մեր իրականացրած ծրագրերը» ասելուց եւ նախընտրում են «Մեր կողմից իրականացված ծրագրերը» տարբերակը։ Կարծեք բացառված է, որ կառավարությունը կամ առհասարակ որեւէ մարմին ինչ—որ աշխատանք ձեռնարկի, որոշում ընդունի, կարգ սահմանի։ Այդ աշխատանքը պարտադիր կատարվում է կառավարության կողմից, որոշումն ընդունվում է գերատեսչության կողմից, կարգը սահմանվում է իրավասու մարմնի կողմից։ Խոր մոլորություն...
Արդեն հասել ենք այնպիսի ծայրահեղության, որ օրենքներում, օրենսգրքերում ոչ կրավորական ձեւեր գրեթե չեն հանդիպում։ Որեւէ բան ոչ ոք չի անում, ամեն ինչ նրանց կողմից կատարվում է։ Բերենք օրինակներ. «Հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ»։ «Խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը»։ «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են....»։ «Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից»։
Եթե որեւէ իրավաբանի ասենք, որ այսպիսի դեպքերում կարելի է, առավել եւս գերադասելի է գրել. «Հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում իր նշանակած կառավարչի հետ», «Խախտում է համարվում անձի կատարած անօրինական գործողությունը», «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են....», «Օրենքն ընդունել է Ազգային ժողովը», նա հավանաբար կառարկի. «Դա իրավաբանական լեզու է»։ Դրան էլ առարկում ենք մենք. դա ոչ թե իրավաբանության լեզու է, այլ լեզվի թերիմացության հետեւանք։
Այդ թերիմացության պատճառով էլ երբեմն «մոռանում ենք», որ «կողմից» բառը պահանջում է կրավորական սեռի բայ, եւ գրում ենք. «Դատարանի կողմից ակտն անվավեր ճանաչելու դեպքում….», «Ղեկավարի կողմից.... որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո...», «… ամուսիններից մեկի մահվան կամ դատարանի կողմից մահացած ճանաչելու հետեւանքով»։
Այդպես էլ կողմից—ը սխալ է գործածվում այնպիսի կառույցներում, որտեղ կարող էր պարզապես բացառական հոլովաձեւ լինել։ Այսպես. «Այդ ընթացքում երկու թեկնածուի կողմից ընկերությունը հայտ է ստացել»։ «Լիցենզավորված անձ՝ կարգավորող հանձնաժողովի կողմից.... լիցենզիա ստացած անձ»։
Պարզ է, որ ընկերությունը հայտ է ստացել ոչ թե երկու թեկնածուի կողմից, այլ երկու թեկնածուից, եւ լիցենզավորված անձը ոչ թե հանձնաժողովի կողմից լիցենզիա ստացած անձն է, այլ հանձնաժողովից ստացած անձը։
Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաեւ լեզվի անցանկալի կրավորականացումից խուսափելու նպատակով։
Հորդորում ենք
չչարաշահել «կողմից» կապով կազմվող կրավորական ձեւերի գործածությունը, օգտվել մեր լեզվի քերականական բազմաձեւությունից եւ նախապատվություն տալ ոչ կրավորական կառույցներին։

Լեզվի կոմիտե

06-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO