Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հետհաշվարկը տրվեց, իսկ հավաքականի մարզիչը չի փոխվի

Հուլիսի 14-27-ը Երեւանում անցկացվելիք մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հին աշխարհամասի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկից 100 օր առաջ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի Եվրոպայի հրապարակում գործարկեցին մրցաշարին մնացած ժամանակի հետհաշվարկի էլեկտրոնային ժամացույցը։
Այդ կապակցությամբ հայկական ֆուտբոլի ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Ազդարարեցինք մի մեծ մարզական իրադարձության մեկնարկը։ Հուլիսին Երեւանը լինելու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը։ Դա ավելի մեծ ճանաչում է բերելու մեր քաղաքին։ Շնորհակալ եմ քաղաքապետին եւ քաղաքապետարանին ՀՖՖ—ին այս գործում օգնելու եւ աջակցելու համար։ Կարծում եմ, որ մնացած բոլոր պետական գերատեսչությունները եւս աջակցություն կցուցաբերեն ՀՖՖ—ին եւ մենք կկարողանանք կազմակերպել իսկապես մեծ ֆուտբոլային տոն։ Հաջողություն մաղթենք մեր 19 տարեկանների հավաքականին։ Նրանք ունեն աննախադեպ հնարավորություն ուրախացնելու մեր երկրպագուներին»։
Արդեն լրագրողների հետ շփման ընթացքում Ա. Վանեցյանը հայտնեց, որ առայժմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի ծրագրվում։ «Հավաքականի մարզիչի փոփոխություն այս պահին չենք նախատեսում։ Չեմ կարող ասել, որ գործող մարզիչը 100 տոկոսով թերացել է իր աշխատանքում։ Իրականում ունենք բավական դրական տեղաշարժ։ Մարզչին քննադատելու փոխարեն, պետք է ոգեշնչենք ու օգնենք նրան, որպեսզի կարողանա մեր հավաքականին հասցնի այն մակարդակին, որ հաղթանակներ ունենանք։ Իհարկե, տեսնում ենք լավ խաղ, բայց չենք կարող բավարարված լինել, երբ դա ավարտվում է պարտությամբ։ Հիմա հավաքական են հրավիրվել երիտասարդ շատ ֆուտբոլիստներ ու սկսվել է սերնդափոխություն։ Հեշտ չի լինելու, բայց դա պարտադիր է։ Առաջիկայում կտեսնենք արդյունքները»,–ասաց Ա. Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ իր ընտրվելուց հետո ֆեդերացիան բանակցել է համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների հետ, իսկ մի քանիսին էլ նույնիսկ հրավիրել Հայաստան։ «Որոշ դեպքերում անգամ նախնական պայմանագիր ենք կնքել ու նրանց տրամադրել մեր ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները, անհրաժեշտ բազան։ Դրանից հետո նրանք հրաժարվել են մեր հավաքականը գլխավորելուց։ Սխալվում եք, եթե մտածում եք, որ ֆեդերացիան չի ցանկանում ունենալ բարձրակարգ արտասահմանցի մարզիչ։ Մենք որոշեցինք այդ գումարը տրամադրել փորձառու տեխնիկական տնօրեն հրավիրելուն, որը կզարգացնի մեր մանկապատանեկան ֆուտբոլը, կկրթի մեր մարզիչներին եւ երեխաներին։ Այդ պաշտոնին հրավիրել ենք իսպանացի շատ լուրջ մասնագետի։ Մի քիչ համբերություն եւ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլ»,–հորդորել է ֆեդերացիայի նախագահը։
Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին Երեւանում մասնակցելու են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի պատանեկան հավաքականները։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO