Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերի եւ եզդիների կապերն ամուր են ամենուր

Հայաստանաբնակ եզդիների խնդիրների մի մասը օրենսդրական դաշտում է

Հայաստանում պաշտոնական տվյալներով ապրում է ավելի քան 35 հազար, իսկ ոչ պաշտոնականով՝ շուրջ 50 հազար եզդի։ 7—րդ գումարման Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը, որն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական երկրորդ ցուցակով։
«ՀՀ»—ի հետ զրույցում պատգամավորը խոստովանում է, որ բավականին դժվար է մեկ պատգամավորի կողմից բարձրաձայնել մի քանի տասնյակ հազարի հասնող համայնքի բազմաթիվ խնդիրները։ Դրանց մի մասը ներհամայնքային են՝ կապված լեզվի, կրոնի եւ ընդհանրապես եզդիների ազգային ինքնության պահպանման հետ, իսկ մյուս մասը՝ սոցիալ—տնտեսական եւ վերաբերում են ոչ միայն եզդիական համայնքի ներկայացուցիչներին, այլեւ ՀՀ քաղաքացիներին։ «Այսօր մեր համայնքի առաջնային խնդիրներից է՝ կանգնեցնել եզդիների արտագաղթը։ Հայաստանից հեռացած եզդիների զգալի մասը ձուլման վտանգի առջեւ է կանգնած, իսկ այստեղ նախադրյալներ ունենք եզդիական համայնքը, եզդիական ինքնությունը պահպանելու համար։ Պարզապես պետք է նոր գործիքակազմ մշակել եւ այն դնել կիրառության մեջ։ Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդված ձուլման քաղաքականություն գոյություն չունի, բայց, այնուամենայնիվ, եղած հնարավորությունները դեռ թույլ չեն տալիս, որ համայնքը խնդիրների չբախվի։ Պատահական չէ, որ եզդիները Հայաստանը համարում են իրենց երկրորդ հայրենիքը»,–ասաց Բաքոյանը։
Մեկ հոգին համայնքի բոլոր խնդիրները լուծել կամ համայնքն ամբողջությամբ ներկայացնել չի կարող, բայց եթե բարձրագույն կրթությամբ 1000 եզդի երիտասարդներ ունենան, ապա պատգամավորի համոզմամբ՝ համայնքի կյանքում կարելի է ինչ—որ բան փոխել։ «Համայնքի զարգացման եւ ազգային ինքնությունը պահելու ամենագլխավոր նախապայմանը կրթությունն է։ Իմ գործունեության հիմնական ուղղություններից մեկը լինելու է համայնքում կրթության դերի բարձրացումը։ Նախադպրոցական կրթությունը շատ կարեւոր է, հենց այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի զարգացած համայնք ունենանք»,–շեշտեց զրուցակիցս՝ նշելով, որ շատ տեղերում, հիմնականում գյուղական համայնքներում, մանկապարտեզներ, նախակրթարաններ չկան, եւ արդեն դպրոց հաճախող եզդի երեխաների համար լրացուցիչ խոչընդոտներ են ի հայտ գալիս։
Ներկայումս եզդիերենով կրթություն ստանալու հնարավորություն կա, սակայն այն լիարժեք օգտագործելու համար նոր ռազմավարություն եւ գործիքակազմ է պետք մշակել։ Այդ ուղղությամբ Ռուստամ Բաքոյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Դեռեւս անցած տարի շրջանառության մեջ դրվեց «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը, պատգամավորի դիտարկմամբ, բավականին բացեր ունի, եւ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում։
«Ազգային փոքրամասնություններին մի փոքր զգուշավորությամբ է պետք վերաբերվել, որովհետեւ ավելի խոցելի եւ զգայուն են, հետեւաբար ազգային փոքրամասնությունների նկատմամբ դրական գործողությունները խրախուսվում են խնդիրների լուծման եւ որոշակի հարցերի կարգավորման համար։ Եզդիական համայնքում խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին»,–նշեց Բաքոյանը։ Պատգամավորն ընդգրկված է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում եւ արդեն բազմաթիվ դիմումներ է ստացել տնտեսական, աշխատանքի ոլորտում խտրականության դրսեւորման, մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Դիմում են ոչ միայն եզդիներ, այլեւ ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ հայեր։
Մշակութային ոլորտում նույնպես խնդիրներն ու մարտահրավերները քիչ չեն, մինչդեռ, պատգամավորի գնահատմամբ, այստեղ եւս համայնքը ժամանակի ընթացքում հետ է մնացել եւ պատրաստ չէ 21—րդ դարի մարտահրավերներին։ Խնդիրն այն է, որ երիտասարդ սերունդը հիմնականում եզդիական մշակույթի կրողը չէ կամ էլ կիսով չափ է ծանոթ իր մշակույթին, ավանդություններին եւ սովորույթներին։ Այստեղ եւս անելիքները շատ են, եւ հրատապ լուծման կարիք ունենք։
Կրոնի մասով եզդիական համայնքում խնդիրներ կան, քանի որ համայնքի ներկայացուցիչների մի ստվար զանգված հեռացել է իր կրոնից։ «Եզդիական համայնքը էթնոկոնֆեսիոնալ համայնք է եւ առանց կրոնի չի կարող գոյություն ունենալ»,–շեշտեց Բաքոյանը։ Նշենք, որ եզդիների կրոնը Շարֆադինն է, որի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը եռաստիճան համակարգով՝ ի պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Տաուսե Մալակ, Շիխադի եւ Սուլթան Էզդի։ Եզդիների նոր տարին նշվում է գարնանը՝ ապրիլի 13—ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը եւ կոչվում է «Տարեգլխի չորեքշաբթի»։ Համայնքը մեծ շուքով է նշում այն Հայաստանի եզդիական սրբավայրում։ (2012 թվականի սեպտեմբերի 29—ին Արմավիրի մարզում բացվեց «Սուլթան Եզիդի» եզդիական տաճարը։ Այն առաջին եզդիական տաճարն է հայրենիքից՝ Սինջարից եւ Շեխանից (սրբավայր Լալեշի տարածքից) դուրս)։
Տասնամյակներ շարունակ հայերն ու եզդիներն ապրում են կողք կողքի, բայց պետք է փաստենք, որ ամբողջությամբ չենք ճանաչում մեր բարեկամ եզդի ժողովրդին։ Բաքոյանի կարծիքով, եզդիական համայնքը հայերին ներկայացնելու կարիք կա, նման հնարավորություն նախատեսված էր օրենքով, որով ազգային փոքրամասնությունները պետք է Հանրային հեռուստատեսությամբ շաբաթական կես ժամ հաղորդում ունենան իրենց մայրենի լեզվով։ Բազմաթիվ դիմումներ անարձագանք մնացին, եւ 2017 թ. օրենքում փոփոխություն կատարվեց, որի արդյունքում ազգային փոքրամասնությունների մասին ընդամենը հաղորդումներ սկսեցին պատրաստվել, բայց նույնիսկ այդ դեպքում դրական արձագանքներ կային ճանաչելիության եւ լավ ընկալման առումով։ «Երբ խոսում ենք, որ հայերը մեր նկատմամբ բավականին լավ են տրամադրված, ապա պետք է շեշտենք, որ այդ վերաբերմունքը փոխադարձ է։ Քչերը կիմանան, որ Հայոց ցեղասպանության ժամանակ եզդիական բնօրրան Սինջարում 6 հազար հայեր են փրկվել, որոնց իրենց տներում թաքցրել են եզդիները՝ առաջնորդների նախաձեռնությամբ։ Դրա հետեւանքով թուրքերի կողմից ենթարկվել են ճնշումների, բայց նույնիսկ այդ դեպքում հայերին չեն դավաճանել»,– ասաց Բաքոյանը՝ անհրաժեշտություն տեսնելով բարեփոխել օրենքի մի շարք դրույթներ։

Աշխարհի եզդիական համայնքների եւ կազմակերպությունների հետ կապերը

Պաշտոնական տվյալներ չկան, բայց ըստ որոշ հաշվարկների՝ աշխարհում եզդիների թիվը հասնում է 3 մլն—ի։ Ամենամեծ եզդիական համայնքը Իրաքում է՝ բնօրրան Սինջարում ու Շեխանում, երկրորդը՝ Գերմանիայում (200 հազար), եզդիներ կան Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Բելգիայում, Դանիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Սիրիայում, Վրաստանում, ԱՄՆ—ում։ 2014 թվականին եզդիների ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված եզդիական համայնքների եւ եզդիական կազմակերպությունների միջեւ ստեղծված կապերն ավելի են ամրապնդվում։
Գարնանը եւ ամռանը Բաքոյանը հրավերներ ունի եվրոպական մի շարք երկրների եզդիների կողմից։ «Հանդիպումներ պետք է լինեն քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում կարեւոր հարցեր ենք քննարկելու, այդ թվում նաեւ՝ Իրաքի եզդիաբնակ Սինջարին ինքնավարություն տալու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։ Ցեղասպանությունից հետո եզդիների զգալի մասը կարծես թե ավելի սթափ է մտածում եւ գիտակցում է, որ մեր գոյության գլխավոր նախապայմանը հայրենի բնօրրանում անվտանգության գոտու ստեղծումն է։ Միայն այդ պայմաններում կարող ենք անվտանգ եւ ապահով լինել, որպեսզի պահպանենք ոչ միայն եզդի տեսակը, այլեւ մեր արժեքները»,–ասաց նա։ Պատգամավորը փաստեց, որ աշխարհի տարբեր անկյուններում հայկական եւ եզդիական սփյուռքը բավականին լավ հարաբերությունների մեջ են եւ աջակցում են իրար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO