Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինտենսիվ այգի ու հատապտղանոց հիմնողը կշահի

Պետությունը կփոխհատուցի փաստացի ներդրումների 28 տոկոսը

Վերջին տարիներին նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ինտենսիվ պտղատու եւ հատապտղատու այգիների տարածություններն ավելացել են։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ 2014թ. դրանք կազմում էին այգիների ընդհանուր տարածքի շուրջ 1.5 տոկոսը, իսկ 2016թ.՝ շուրջ 4 տոկոսը։ Պետությունն այս տեմպը դանդաղ համարեց եւ որոշեց աջակցել նրանց, ովքեր 0.5—10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու եւ 0.5— 3 հեկտար հատապտղատու այգիներ կհիմնեն։ Որոշեց ու հաստատեց խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը։
2017թ. նմանատիպ փորձնական ծրագիր կար, ինչո՞ւ նորն ընդունվեց, ի՞նչ տարբերությամբ, ի՞նչն է փոխվել ու ի՞նչ ակնկալիքով։ Այս ամենը փորձեցինք պարզել գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանից։
Նրա պարզաբանման համաձայն՝ 2017թ. ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման պիլոտային ծրագրով նախատեսված էր սուբսիդավորել 1—10 հեկտար ինտենսիվ պտղատու եւ 0.5— 5 հեկտար հատապտղատու այգիներ հիմնող տնտեսավարողների (իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին) ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը այնպես, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 5 տոկոս տոկոսադրույքով, հայկական դրամով, վարկի մարման 7 տարի ժամկետով, մայր գումարի 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6 ամիս մարման պարբերականությամբ։ Պիլոտային ծրագրի շրջանակներում նույն վարկառուին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդը չպետք է գերազանցեր 280.5 մլն դրամը, իսկ հատապտղանոցի դեպքում՝ 116 մլն դրամը։ Պիլոտային ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լիներ կաթիլային ոռոգման ու կարկտապաշտպան ցանցային համակարգերով, որը պարտադիր պետք է տեղակայվեր կապալառու կազմակերպության կողմից։ Այդ ծրագրի համար 2018թ. պետական բյուջեից 398 մլն 875 հազար դրամ գումար է հատկացվել։ Նախորդ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ծրագրին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացվել։ Միայն հոկտեմբերին եւ դեկտեմբերին ծրագրի պահանջներին համապատասխան ինտենսիվ այգի հիմնելու նպատակով «Արդշինբանկի» եւ «ԱԿԲԱ—ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»—ի կողմից տրամադրվել է 540 մլն դրամ վարկ։ Պետությունը համարել է, որ փորձնական ծրագրում խոչընդոտներ կան, եւ քննարկումներ է կազմակերպել բանկերի, կապալառու կազմակերպությունների, այգեգործությամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումներից հետո էլ փորձնական այս ծրագիրը լրամշակվել է։
Ի՞նչ փոփոխություններ կան այս նորում։ Ըստ Գեղամ Գեւորգյանի՝ նախ՝ բացի ինտենսիվ այգի հիմնելու համար տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումից, տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում՝ ինտենսիվ այգիում կատարված փաստացի ներդրումների 28 տոկոսի չափով։
«Նաեւ ծրագրից հանվել է այգեհիմնումը պարտադիր կապալառուների միջոցով իրականացման պայմանը»,—ասաց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող մեր զրուցակիցը։ Եվ միաժամանակ հավելեց, թե ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը կարվի այնպես, որ տնտեսավարողին վարկը 5 տոկոսի փոխարեն տրամադրվի 2 տոկոսով։
«Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ինտենսիվ պտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծությունը զարգանա, պտղի արտադրության ու արտահանման ծավալներն ավելանան»,—նկատեց Գեղամ Գեւորգյանը։
Մինչ ծրագրի այլ մանրամասներին անդրադառնալը նախ փորձենք հասկանալ՝ ինչ ասել է ինտենսիվ այգի, ինչով է տարբերվում սովորական, ավանդական այգուց։ «Ինտենսիվ պտղատու այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի եւ ձեւավորման նոր ձեւերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով եւ այլն, որն այգու լրիվ բերքատվության մեջ մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը»,—բացատրեց Գեղամ Գեւորգյանը։
Ինձ ծանոթ այգեգործներից մեկը, որ, ի դեպ, նախորդ ծրագրի վարկառուներից է, ավելի կարճ բացատրեց. «Ինտենսիվ այգին ավելի շատ բերքի տակ ավելի շուտ մտնող այգին է»։
Եթե մի փոքր ավելի նկարագրենք, ապա ծառերի էտն ու ձեւավորումն այնպես է արվում, որ ցածր լինեն։ Գործածվում է պատվաստված տնկանյութը, որ ծառը թույլաճ լինի։ Այսպես ավելի դյուրին է հենց այգու վերեւում կարկտապաշտպան ցանց ունենալ, նաեւ ցրտահարությունից պաշտպանվելու համակարգ։
Արդյո՞ք սա չի նշանակում, որ ծրագրի հաջողելու դեպքում միրգն ու հատապտուղը ջերմոցային ենք ուտելու։ Դատելով նշածս այգեգործի խոսքից՝ ոչ, քանզի ծառն էլ, պտուղն էլ բաց են, արեւի լույս են ստանում, սննդի պակաս չեն զգում։ Ծառերը կարող են լինել գնդաձեւ, կամ ճյուղերը կախ, կամ՝ ուղղաձիգ։ Ձեւից կախված էլ 1 հա—ում կարող է տնկվել 1000—3000 ծառ։
Հիմա գանք ծրագրի մանրամասներին։
Մինչ դրանք ներկայացնելը մեր զրուցակիցը հակիրճ ոլորտի ընդհանուր պատկերը տվեց՝ ծրագրի հեռանկարներն ու ակնկալիքը ի ցույց դնելու նկատառումով։
Ըստ այդմ, պտղատու այգիների տարածքները 2017թ. 2008թ. համեմատ ավելացել են 5.6 հազար հեկտարով կամ 16 տոկոսով, իսկ միջին բերքատվությունը 2017թ. (2016թ. անբարենպաստ տարի էր) 2008թ. համեմատ ավելացել է 14.5 տոկոսով։ Ի հաշիվ վերջին 15 տարիներին հիմնված այգիների լիարժեքության, սորտային կազմի բարելավման եւ նոր այգիներում իրականացվող լիարժեք ագրոտեխնիկական միջոցառումների՝ կայունացել է այգիների բարձր բերքատվությունը։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2017թ. 2008թ. համեմատ խաղողի այգետարածքները նվազել են շուրջ 1000 հեկտարով։ Այս թիվը չի հերքվում, սակայն, ըստ Գեղամ Գեւորգյանի, հին, ոչ լիարժեք այգիները քանդելու եւ երիտասարդ նոր այգիներ ավելացնելու շնորհիվ խաղողի համախառն բերքը նույն ժամանակաշրջանում ավելացել է շուրջ 12.5 տոկոսով, իսկ 1 հեկտարի բերքատվությունը՝ 10.5 տոկոսով։ Բայց խնդիր կա։
Բանն այն է, որ պտղատու եւ խաղողի այգիների մեկ տնտեսության բաժինը տատանվում է 0.1 — 200 հա, սակայն հիմնականում՝ մինչեւ 1 հա է (54,909 տնտեսավարող կամ 91.4 տոկոս), 1 եւ ավելի հա այգիներ ունեցող տնտեսավարողների թիվը 5,187 է։ Այգետարածքների մասնատվածության պատճառով դժվարանում է մշակության աշխատանքների մեքենայացումը։ Աշխատանքները հիմնականում ձեռքով են արվում։ Հանրապետությունում արտադրվող տնկիներն էլ հաճախ չեն համապատասխանում այգեհիմնում կատարող տնտեսավարողների պահանջներին։
Չթվարկենք բոլոր խնդիրները։ Դրանք շատ են։ Կարեւոր այլ հարց կա։ Օրինակ՝ ինչքա՞ն կլինի 1 հա ինտենսիվ այգի հիմնելու, մշակելու տարեկան ծախսը։ Սա անհրաժեշտ է իմանալ, որպեսզի նաեւ այգի հիմնել ցանկացողի համար պարզ դառնա՝ ինչքան վարկ պետք է վերցնի, կկարողանա՞ արդյոք վերադարձնել, եւ արդարացված կլինե՞ն արդյոք իր ջանքերն ու ներդրումը։
Գեղամ Գեւորգյանը ի պատասխան պարզաբանեց, որ կապալառու կազմակերպության միջոցով 1 հա ինտենսիվ պտղատու այգի, խաղողի այգի եւ հատապտղանոց հիմնելու եւ առաջին տարվա խնամքի հաշվարկային ծախսերը, առանց կարկտապաշտպան ցանցի, կազմում են համապատասխանաբար 18.7 մլն դրամ, 10.8 մլն դրամ եւ 23.2 մլն դրամ։
Ի դեպ, ծրագրի շրջանակում հիմնված այգին կամ հատապտղանոցն էլ պետք է ապահովված լինեն կաթիլային ոռոգման համակարգով։
Այս ծրագիրը մեր երկրի ամբողջ տարածքում կարվի 2019—2023թթ.։
Թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից եւ ինչ պայմաններով, առանձին կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO