Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Անտեսանելին տեսանելի են դարձնում

Գլուխգործոցներ Տրիեստի հին արվեստի ազգային պատկերասրահից

Հայ-իտալական մշակութային կապերը տարեցտարի ավելի ու ավելի են ամրապնդվում։ Տրիեստ քաղաքի հին արվեստի ազգային պատկերասրահից Հայաստանի ազգային պատկերասրահ են բերվել 16—18—րդ դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները։
«Գույնի ձեւը. գլուխգործոցներ Տրիեստի հին արվեստի ազգային պատկերասրահից» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ երեկ։ Ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, այլ պաշտոնյաներ։
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո դել Մոնակոյին՝ նմանօրինակ նախաձեռնության միջոցով մեր երկու պետությունների եւ ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ այս ցուցահանդեսը մեզանում եզակի մշակութային իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը զանազան ձեւաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը։ Ուստի, ի դեմս Ձեզ, ողջունում եմ նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում ձեր նախորդների երախտագործ ջանքը։
Աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ եւ իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող, եւ ուրեմն, միանգամայն օրինաչափ է, որ արդի մշակութային արեալում, այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ, մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաեւ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։
Նույն հոգեւոր արմատից սնուցվող արժեհամակարգային ընդհանրություններով տոգորված, Կիլիկյան Հայաստանից մինչեւ Վենետիկ, մինչեւ Ս. Ղազար կղզի, աշխարհիկ ու հոգեւոր դասի բազմաթիվ նվիրական անուններ լայն իմաստով մշակութապես վեհացրել են հայ—իտալական հարաբերություններն այնքան հիմնավոր ու անտարակուսելի, որ այսօր այստեղ հավաքվածներիս թիկունքը զգալիորեն պինդ է եւ հուսալի։
Եվ հենց այս զգացումով է, որ դարձյալ շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին վենետիկյան դպրոցի հանճարների կենսուրախությամբ ու գեղանկարչության հուզականությամբ լի անկրկնելի աշխատանքները մեր հանրությանը ներկայացնելու համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ստեղծագործություններին։
Ցուցահանդեսի համակարգող Դոմինիկ Լորան միջոցառմանը նախորդած ասուլիսի ժամանակ ասաց, որ ցուցադրության միջոցով փորձել են անտեսանելին տեսանելի դարձնել եւ ներկայացնել մարդկության հոգեւոր ավանդույթները. «Հուսամ՝ այս ցուցահանդեսով նոր պատմություն կպատմենք, հանդես կգանք նոր խոսքով եւ ցույց կտանք, թե ինչն է կապում իտալացի եւ հայ ժողովուրդներին»։ Ցուցադրված կտավների մասին խոսելիս ասաց, որ ներկայացվող հավաքածուն ընդգրկում է 16—18—րդ դարերի իտալացի մի քանի խոշոր գեղանկարիչների գլուխգործոցներ, որոնք հիմնականում հանրությանը հայտնի չեն։
Հավաքածուն ընդգրկում է 51 գեղանկար եւ 4 գծանկար՝ նկարված Ջովաննի Անտոնիո Կանալետոյի, Տինտորետտոյի, Յակոպո Բասանոյի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Պիետրո դա Կորտոնայի, Բեռնարդո Ստրոցցիի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեի, Մորացոնեի, Գվերչինոյի, Ջովան Լորենցո Բեռնինիի, Պոմպեո Բատոնիի, այլ նկարիչների կողմից։ Այս գործերը Տրիեստի Հին արվեստի ազգային պատկերասրահի մշտական հավաքածուի մասն են կազմում։ Ներկայումս պատկերասրահը փակ է հանրության առաջ։ Նախաձեռնողների մեկնաբանությամբ՝ ցուցահանդեսը մի հետաքրքիր եւ անգնահատելի ուղեւորություն է դեպի Արեւմուտքի արվեստի պատմության գեղագիտությունն ու պոետիկան։ Այն նաեւ համակողմանի ներկայացնում է բոլոր ժամանակների այդ երեք մեծագույն դարերի ընթացքում իտալական մշակույթի զարգացման փուլերը։ Ցուցադրվող մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին։ Ֆրանչեսկո Կապելլան, Նիկոլա Գրասսին, Բարտոլոմեո Ռամենգին ստեղծել են կտավներ, որոնք արտացոլում են ժամանակի միտումներն ու ճաշակը։
«Սա մեծ մշակութային նախաձեռնություն է, որը համահունչ է Հայաստանի եւ ՀՀ—ում Իտալիայի դեսպանության առջեւ դրված նպատակակետերին։ Ներկայացված ցուցանմուշների ընտրությունը նպատակային է արված։ Ցուցադրված են գեղանկարներ, որոնք նկարվել են Հյուսիսային Իտալիայի տարբեր դպրոցների ներկայացուցիչների կողմից»,–ցուցահանդեսից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։ Նա նաեւ տեղեկացրեց, որ գարնան ավարտին եւ ամռանը շարունակվելու են համատեղ մշակութային նախաձեռնությունները, քանի որ, իր ձեւակերպմամբ, Իտալիան եւ Հայաստանը հավատում են, որ արվեստը փառահեղ անցյալի տոնակատարությունն ու ցնցումը չէ, այլ ապագայի խորհրդանշումն ու իրականացումը։
ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը հիշեցրեց՝ նախկինում հայտարարել էր, որ կփորձեն կազմակերպել այնպիսի ցուցահանդեսներ, որոնք թանգարաններն ավելի գրավիչ կդարձնեն այցելուների համար։ Այս ցուցահանդեսը այդ նպատակին է միտված։ Կարծում է, որ ժամանակավոր ցուցադրությունները լավագույն տարբերակն են թանգարանները «ոտքի» հանելու համար։ «Մշակույթների համագործակցությունն է նպաստում մշակութային զարգացմանը։ Մշակութային հարաբերություններ ստեղծելով այլ երկրների հետ՝ միանշանակ կհարստացնենք մեր մշակույթը»,—ընդգծեց Գալստյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

06-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO