Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

Պետությունը կաջակցի 2008 թ. մարտի 1-2-ը տուժած անձանց

Օրենքով կարգավորվում են 2008թ. մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց աջակցություն տրամադրելու հետ կապված հարցերը։
Ազգային ժողովի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ դրական եզրակացություն տվեց վերոնշյալ անձանց աջակցություն տրամադրելու մասին օրենքի նախագծին, որը հեղինակել են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նախագիծն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ։ «Հաշվի առնելով, որ հիմնական աջակցությունը ցուցաբերելու է կառավարությունը, օրենսդիրը կառավարությանն է վերապահել աջակցություն տրամադրելու ձեւաչափը։ Ազգային ժողովը կարեւորել է այն անձանց շահերը, որոնք 2008 թ. մարտի 1—2—ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժել են։ Աջակցության կարգը, ձեւը, բովանդակությունը, տրամադրման ժամկետները կորոշի գործադիրը։ Նիստի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ եռամսյա ժամկետներում կառավարությունը պետք է նախապատրաստի որոշման նախագիծ, որով կսահմանի այդ աջակցության կարգն ու ձեւաչափը»,—մանրամասնեց Վարդանյանը՝ հավելելով, որ այս փուլերից հետո միայն համապատասխան անձինք հնարավորություն կունենան դիմելու կառավարություն՝ աջակցություն ստանալու համար։
Նրա խոսքով՝ իրենք այս հարցի շուրջ առաջնորդվում են նրանով, որ ղեկավար մարմիններում այս կատեգորիայի անձանց նկատմամբ հավելյալ ուշադրություն ցուցաբերելը դիտարկվել է որպես կարեւոր տարր. «Այս եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ պետությունը ստանձնել է որոշակի պատասխանատվություն։ Հիշյալ օրինագիծը կներառվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։ Մեր հանձնաժողովի օրակարգ կմտնեն այն բոլոր հարցերը, որոնք կներկայացվեն օրենսդրական նախաձեռնություն ունեցող սուբյեկտների կողմից եւ որոնք վերաբերելի կլինեն պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասությունների ոլորտին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է սահմանադրաիրավական հարցերին, ընտրական համակարգին, Ազգային ժողովի կանոնակարգին, Սահմանադրական դատարանին, քննչական մարմիններին, քրեակատարողական ծառայությանը, համաներում, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերին եւ այլն»։
Հանձնաժողովի նիստին զուգահեռ Ազգային ժողովում նույն ժամին ընթանում էին նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ—ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ։ Վարդանյանն ասաց, որ ինքը Ազգային ժողովում լսումների ինստիտուտի կայացումը չափազանց կարեւոր է համարում՝ Հայաստանում ժողովրդավարության եւ իրավական պետության կառուցման, խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման տեսնակյունից։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

06-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO