Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ—գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները։ Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորել է նախօրեին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա ազդակ կհանդիսանա նաեւ ԵՄ անդամ մյուս երկրների կողմից վավերացման համար։ Անդրադառնալով իրավական ոլորտում հայ—գերմանական համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական քաղաքական փոփոխություններ, որոնց նպատակը օրենքի եւ իրավունքի գերակայության հաստատումն է եւ ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումը։ Այս համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարեւորությունը եւ միջազգային առաջադեմ, այդ թվում՝ գերմանական փորձի ուսումնասիրությունը եւ փոխանակումը։
Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն նշել է, որ գոհունակությամբ հետեւում են Հայաստանում ընթացող գործընթացներին եւ պատրաստ են աջակցել մեր երկրին՝ ժողովրդավարության զարգացման ճանապարհին։ Նա ընդգծել է առհասարակ սահմանադրական դատարանների դերի կարեւորությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների հաջող իրականացման գործում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր, վերահաստատել այդ ուղղությամբ արդեն իսկ առկա արդյունավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի գործունեության շուրջ։

06-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO