Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ՄԱՐԶԵՐ


Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում այսուհետեւ կգործի նոր էլեկտրագնացք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումները Շիրակի մարզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղեւորվել Երեւանի երկաթուղային կայարանից՝ Երեւան—Գյումրի—Երեւան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ —2 էլեկտրագնացքով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը։ Նիկոլ Փաշինյանը եղել է նաեւ կայարանի թանգարանում։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին եւ ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ—ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը։ Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը։
Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների։ Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում։
Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նաեւ վագոնավերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոներում։
Ի դեպ, էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ—ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից։ Նոր էլեկտրագնացքի երթեւեկության տեւողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե։ Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09։40 եւ 17։15—ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 09։05 եւ 17։10—ին վերադառնալով մայրաքաղաք։
—2 էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին։ Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2—վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյումրեցիները դիմավորել են մեծ ոգեւորվածությամբ եւ ջերմությամբ։ Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծի փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Փողոցին հարակից բնակելի տների բնակիչները վարչապետին բողոքել են շինաշխատանքների հետեւանքով ստեղծված անհարմարություններից եւ նշել, որ ստիպված են լինում ձյան եւ անձրեւների դեպքում հաղթահարել մի շարք անհարմարություններ, քայլել ցեխակույտերի միջով։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինաշխատանքները նախագծողներն ու իրականացնողները մտածե՞լ են, թե ինչպես պետք է բնակիչները երթեւեկեն եւ քայլեն։ «Երբ շինարարությունն սկսում ենք, պետք է մտածել նաեւ միջավայրի մասին, ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ։ Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ եւ քաղաքացիների համար ապահովենք պայմաններ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանատուներից պահանջել հետագայում հաշվի առնել այս ամենը։ «Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են, ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել»,–ասել է վարչապետը։ Գյումրու քաղաքապետը տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30—ը։ Ներկայում աշխատանքներն ընթանում են ինչպես փողոցի երթեւեկելի մասում, այնպես էլ մայթերում, իրականացվում է նաեւ ենթակառուցվածքային համակարգի թարմացում։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որը զբաղվում է ձկնաբուծությամբ եւ ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ։ Վարչապետը շրջել է ընկերությունում եւ ծանոթացել արտադրական գործընթացին։ Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան։ Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը եւ ընդլայնել մանրաձկան արտադրությունը։

Ի դեպ, Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ։ Ավելի քան 1 կմ երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքներն սկսվել են 2018թ. հուլիսի 24—ին։ Տիգրան Մեծի փողոցում առաջիկայում նախատեսվում է իրականացնել եզրաքարերի փոխարինում, ասֆալտի շերտի տեղադրում եւ լուսավորության ցանցի կահավորում։ ՎԶԵԲ—ի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվելու է շուրջ 40 փողոց։ Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված 2019 թ. սուբվենցիայի ծրագրային հայտով հաստատվել են Գյումրու թվով 5 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 5 կմ երկարությամբ ճանապարհ, եւ կներդրվի 515.5 մլն դրամ, որից 283.5 մլն դրամը՝ պետական բյուջեից։
Ընկերությունը ծրագրում է նաեւ Չերքեզի ձորում իրականացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, իսկ Ուռենու ձորում կառուցել էկո գյուղ՝ ագրոտուրիզմը խթանելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102—րդ ռազմաբազա։ Ռազմաբազայի հրամանատարությունը կառավարության ղեկավարին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային եւ աշխատանքային պայմաններն ու հարմարությունները։ Վարչապետը եղել է ռազմաբազայի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում եւ այցելել ռազմաբազայի տարածքում գործող եկեղեցի։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Գյումրիի քաղաքային ավտոկայան, որտեղ քաղաքային իշխանությունների եւ կառավարության պատասխանատուների հետ քննարկել է ավտոկայանի հետագա գործունեությանը, մասնավորապես՝ հիմնանորոգմանը եւ այն տրանսպորտային հանգույց դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը։ Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը եւ տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր։ Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը եւ լուծել այլ լոգիստիկ խնդիրներ։ Նշվել է, որ տարեկան ուղեւորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը եւ համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը։
Վարչապետն այցելել է նաեւ Գյումրիի քաղաքային ավտոկայանին հարակից տնակային ավան, հանդիպել է տեղի բնակիչների հետ, լսել նրանց բնակարանային խնդիրները։ Կառավարության ղեկավարը եղել է մի քանի տնակներում եւ ծանոթացել բնակիչների կենցաղային պայմաններին։
Երեւան վերադառնալիս վարչապետն այցելել է նաեւ Մարալիկ ու հանդիպել տեղի բնակիչների հետ, զրուցել նրանց հետ եւ լսել խնդիրները։
Ի դեպ, ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 20—ի որոշման համաձայն՝ Շիրակի մարզի քաղաքային եւ գյուղական բնակավայրերում իրականացվել է պետական, համայնքային, ինչպես նաեւ այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթաց։ Փաստագրվել են թվով 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկում՝ 5 եւ 17 գյուղական բնակավայրերում՝ 654։ Վարչապետի նույն որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն իրականացնելու է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու, ինչպես նաեւ խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելու գործընթաց։ Գործընթացն ավարտին է հասցվելու մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30—ը։ Գյումրիի ավտոկայանի տնակային 104—րդ ավանում առկա է 164 տնակ։

06-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO