Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հարկային բեռի ավելացում չի լինելու

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց

ԱԳԼՃԿ-ներում գազն այլեւս կվաճառվի բացառապես կիլոգրամով։ Ազգային ժողովը երեկ գումարած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը։ Նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ)։
Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ անձամբ ինքը ունեցել է մտավախություն, որ այս փոփոխությունը տնտեսավարողների մոտ կհանգեցնի հարկային բեռի բարձրացման, եւ ըստ այդմ կբարձրանա նաեւ գազի գինը, սակայն կառավարության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ փոփոխությամբ հարկման բեռի ավելացում չի լինի։ Հետեւաբար այս փոփոխությունը, ըստ նրա չի կարող հիմք հանդիսանալ գազի գնի բարձրացման։ «Ես նաեւ խնդրել եմ, որ պաշտոնապես լինի հավաստիացում, որ սրանով մենք ուզում ենք միայն սպառողների շահերը պաշտպանել։ Մարդկանց չխաբեն, կիլոգրամով, ճիշտ զանգվածով գազ մատակարարեն հաճախորդներին։ Հարկային բեռի ավելացում չի լինի, հետեւաբար՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միշտ կհսկի, որպեսզի անհիմն գազի գնի բարձրացում եւ թանկացում տեղի չունենա։
Ուզում եմ հստակեցնել՝ ակցիզային հարկը նախկինում 1000 մետր խորանարդի համար եղել է 25 հազար դրամ, այսուհետ 1 տոննայի համար վճարվող հարկը կկազմի 34 հազար։ Եթե տնտեսավարող սուբյեկտները աշխատում են ճիշտ եւ գիտականորեն հիմնավորած նորմատիվի շրջանակներում, ապա պետք է լինի բացարձակապես նույն ակցիզային հարկը»,—մանրամասնեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ կառավարության կողմից սահմանված տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ Հայաստանում սեղմված գազի վաճառքի չափման միավորը պետք է լինի կիլոգրամը։
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս չի վաճառվել այս մեխանիզմով, Արկադի Խաչատրյանն ասաց. «Տեխնիկական կանոնակարգը մի բան է պահանջել, հարկային օրենսգիրքը մեկ այլ բան։ Այսպես անցում է կատարվում միասնական կիլոգրամային հաշվարկի, սակայն մեր միակ մտավախությունն այն էր, որ գործնականում կարող են այլ նորմատիվներ գործել, ինչի արդյունքում մարդկանց մոտ կառաջանան լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Մեզ վստահեցրին, որ գազի գնի թանկացում չի լինի։ Կողմ եմ քվեարկել որոշմանը։ Հանձնաժողովի խնդիրն է լինելու անհիմն թանկացումները բացառելը»։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ բացի այս ՀՀ հարկային օրենսգրքում սպասվում են նաեւ ծավալուն այլ փոփոխություններ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը փոփոխությունը միանշանակ դրական է համարում։ Ասում է՝ եթե որեւէ մեկը գազի վաճառքը շարունակի իրականացնել խորանարդ մետրով, կպատժվի օրենքով. «Այն պրակտիկան, երբ գազալցակայանում խաբում էին, թե լիցքավորումն արվում է կիլոգրամով, բայց խորանարդով էր հաշվարկն իրականացվում, այլեւս չի լինելու։ Վարորդներն են ասում՝ խաբեություն է եղել։ Պատկերացրե՛ք, վարորդի արձագանքը, երբ նույն ծավալով գազ է լցնում մի տեղ եւ վարում է մեքենան ավելի երկար կիլոմետր, մեկ այլ ԱԳԼՃԿ—ում՝ նույն ծավալով լցնելիս վարում է 30 կիլոմետր պակաս»։ Հովակիմյանի խոսքով՝ «Գազպրոմը» շատ հետեւողական է իր եկամտի հաշվարկում եւ վաճառքը գազալցակայաններին իրականացնում է կիլոգրամով, իսկ ԱԳԼՃԿ—ները վաճառում են խորանարդով՝ պատճառ բերելով ՀՀ հարկային օրենսգիրքը, որտեղ տուրքը նշված է խորանարդով։ Այս փոփոխություններն արդեն դժգոհությունների ալիք է բարձրացրել գազալցակայանների աշխատակիցների մոտ։ Պատգամավորի խոսքով՝ բողոքում են, որովհետեւ նախկինում գործող կարգավորումներով հնարավորություն ունեին խաբել վարորդներին։ «Քանի—որ նույն կերպ են վաճառելու, ստիպված են լինելու հնարավորինս գին իջեցնել այնքան, որ իրենց բիզնեսը չտուժի։ Երբ խաբելու հնարավորություն այլեւս չլինի, գազալցակայանները ստիպված կլինեն մրցել իրար հետ։ Հետեւելու են, որպեսզի երբեք գազի որակը չընկնի, ֆիլտրերը նորմալ լինեն, լրացուցիչ ծառայություններ կավելացնեն, օրինակ՝ երեխաների համար խաղահրապարակներ եւ այլն»,—նշեց Հովակիմյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը նույնպես համոզված է՝ գազի թանկացում չի լինելու։ Օրենքի տակ դավադրություններ բացարձակ չի տեսնում։ Այս մասով անձամբ է կատարել ուսումնասիրություններ։ «Խոսքը ընդամենը վերաբերում է հետեւյալին. քանի—որ լիցքավորելիս երբեմն ճնշման տատանում էր տալիս, վարորդները դժգոհում էին։ Ստացվում էր՝ վճարում ես ավելին, բայց քիչ ես ստանում։ Կիլոգրամով գազի մատակարարում իրականացման փորձ կա Ռուսաստանում, մի շարք այլ երկրներում, արդարացված է»,—ընդգծեց Գրիգորյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

09-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO