Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասը՝ հայ ինքնության բացահայտող

Նախօրեին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդյանց եկեղեցում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150—ամյակին նվիրված մեծ հանդիսություն՝ հովանավորությամբ թեմի առաջնորդ տ. Հովնան արք. Տերտերյանի։ «Վերագտնենք մեր արժեքները» ծրագրի շրջանակներում անցկացվող հագեցած միջոցառումների շարքը սկսվեց առավոտյան, շաբաթօրյա հայկական դպրոցների սաների կոմիտասյան երգեցողությամբ։ «Կոմիտասն այս պահին երկնքից պիտի նայի եւ զմայլվի մեր նոր սերնդի ընդունակությունը տեսնելով»,–իր խոսքում ասաց ողջ օրվա հանդիսավար տ. Վազգեն քահանա Մովսիսյանը։
Այնուհետեւ ասպարեզը տրամադրվեց Կոմիտասին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։ Հովնան սրբազանը, տ. Վազգեն քահ. Բոյաջյանը, տ. Զաքարիա քահ. Սարիբեկյանը, Հայկ Մադոյանը ներկայացրին համապատասխանաբար «Կոմիտասյան ս. պատարագը», «Կոմիտասը իբրեւ հոգեւորական», «Կոմիտասը՝ հայ ինքնության բացահայտող», «Կոմիտասի բնութագիրը ըստ իր նամակների» զեկուցումները։ Աշխույժ քննարկումների մթնոլորտում անցած գիտաժողովի վերջում դաշնակահար պրոֆ. Վաչե Մանկերյանը մեկնաբանեց Կոմիտասի ժողովրդական երգարվեստի որոշ կողմեր, ապա առաջին անգամ ունկնդրին ներկայացրեց «Հով արեք» երգը դաշնամուրային իր մշակումով։ «Այս մեղեդիները լսելով տեղափոխվում ես մեր երկիրը։ Կոմիտասի երգերը պետք է կատարել ոչ թե դրամատիկ, այլ պարզ կերպով»,–համոզմունք հայտնեց Վ. Մանկերյանը։
Գիտաժողովի մասնակիցները հյուրասիրություններով հագեցած ու բազմաբովանդակ ծրագրի ընթացքում առիթ ունեցան մասնակցելու խմբային երգեցողության, այցելեցին եւ ծանոթացան Արեւմտյան թեմի թանգարանային ցուցանմուշներին։
Երեկոն եզրափակվեց Ս. Ղեւոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում հրավիրված մեծ համերգով, որի ունկնդիրներն էին հարյուրավոր հայորդիներ ու հյուրեր։ «Տեսլապաշտ ու երաժշտագետ մեր հոգեւորականի՝ Կոմիտաս վարդապետի հանճարի գաղտնիքներից մեկն այն է, որ նա կարողացավ իր երաժշտությամբ եւ մասնավորապես ս. պատարագով հավատացյալին բարձրացնել առ Աստված»,–իր խոսքում նշեց թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսը։ Ներկաները տաճարի ակուստիկ խորհրդի մեջ ունկնդրեցին Ս. Ղեւոնդյանց եկեղեցու «Շնորհալի» երգչախմբի (ղեկ.՝ Ալենուշ Եղիազար), լարային քառյակի կոմիտասյան կատարումներ, Վաչե Մանկերյանի դաշնամուրային մշակումներից։
Լոս Անջելեսի հայկական շրջանակները ողջ օրվա ընթացքում Կոմիտասի արվեստի մթնոլորտում գտնվելու հիանալի հնարավորություն ունեցան, շնորհիվ Արեւմտյան թեմի առաջնորդարանի աշխատակազմի պատրաստած՝ հագեցած ու սահուն ծրագրի։ Եվ ահա Կոմիտասի հանճարի եւս մեկ առանձնահատկություն. նրա շնորհիվ, նրա հովանու ներքո աշխարհի ցանկացած ծագերում միավորվում են հայերի տարբեր շերտերը, զգում իրական արժեքի ներգործությունը, եւ ինչու չէ՝ առավել կապվում հայաշխարհին։

Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ
Բ. գ. դ.
Լոս Անջելես

09-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO