Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՇԽԱՐՀ


Լիբիայում բախումների նոր հրաբուխ է ժայթքել

Լիբիայում Քադաֆիի տապալումից արդեն 7 տարի 5 ամիս է անցել, սակայն ոչ միայն խաղաղություն հաստատելու հեռանկարն է դեռեւս խիստ մշուշոտ, այլեւ երկիրը քաղաքացիական նոր պատերազմի շեմին է հայտնվել։
Լիբիան շուրջ 1,8 միլիոն քառ. կմ տարածքով, Աֆրիկա մայրցամաքի մեծությամբ 4—րդ երկիրն է, բնակչությունը՝ շուրջ 7 միլիոն։ Նավթով հարուստ մի երկիր է, որը արտահանման առումով աշխարհում 10—րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Նախահեղափոխական շրջանում կենսամակարդակի, սոցապահովության ու առողջապահության առումով մայրցամաքի լավագույն ցուցանիշ ունեցող երկրներից էր։ Նույնիսկ 2017թ. տվյալներով մեկ շնչի հաշվով ՀՆԱ—ն կազմել է 9600 դոլար։ Երկրում հասարակական փոխհարաբերություններում իշխող համակարգը ցեղային է, ինչը նշանակալից դեր ունի այդ երկրում շարունակվող բախումներում։ Հանգամանք, ինչը նաեւ ուրույն դեր ունեցավ Քադաֆիից հետո երկրում ստեղծված, կարելի է ասել, բազմիշխանության ձեւավորման հարցում, որտեղ գործել են զուգահեռ խորհրդարաններ, կառավարություններ, անգամ բանակներ ու շուրջ հազար հինգ հարյուր տարբեր զինված խմբեր։
2012թ. տեղի ունեցան հետհեղափոխական առաջին ներկայացուցչական «Ազգային կոնգրեսի» ընտրությունները, որտեղ մեծամասնությունը հենց ցեղային ու ազգությունների սկզբունքով էր ընտրվել, ուստի քաղաքական որեւէ ուժի հարող մեծամասնություն չկար, թեեւ դրանք գլխավորապես իսլամականներ էին։ Բնականաբար, տարաձայնություններով ու հակասություններով լի նման կառույցն ի զորու չէր երկիր ղեկավարել։ Կառավարության կազմի նշանակումը փաստորեն անհնար էր դարձել, պագամավորների մի մասը բոյկոտել էր Ազգային կոնգրեսի նիստերը։ Մյուս կողմից իսլամական ուժերը սկսել էին երկրում կիրառել շարիաթի օրենքները։ Ստեղծված իրավիճակը հանգեցրեց 2013թ. ձախողված հեղաշրջմանը, որը իրականացրին բոյկոտող պատգամավորները զինյալ որոշ խմբերի աջակցությամբ եւ փորձեցին իշխանանկ անել վարչապետին։
Երկրում տիրող նման խառնաշփոթի պայմաններում 2014թ. ռազմական թատերաբեմում հայտնվեց գեներալ Խալիֆա Հաֆթարը։ Նա Քադաֆիի մտերիմներից էր, որը 80–ականերին վերջինիս՝ հեղափոխությունը «արտահանելու» ռազմական գործողությունների մասնակից էր, սակայն 1987թ. Քադաֆիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացավ Լիբիայից եւ հաստատվեց ԱՄՆ—ում՝ հեղափոխությունից հետո վերադառնալով հայրենիք։ Նա իսլամականների դեմ պատերազմ հայտարարեց «Վեհանձնության գործողություններ» անվամբ ռազմական գործողություններով, որը սատարեց Քադաֆիի բանակի հիմնական հատվածը։ Այսպիսով, նա ստեղծեց իր բանակը, նաեւ շահեց բնակչության զգալի հատվածի համակրանքը։ Մյուս կողմից՝ 2014թ. երկրի քաղաքական իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ տեղի ունեցան խորհրդարանի ընտրությունները, որոնցում լուրջ պարտություն կրեցին իսլամականներն ու «Ազգային կոնգրեսի» զգալի թվով ներկայացուցիչներ։ Ուստի որոշեցին չճանաչել դրա օրինականությունը եւ «Ազգային կոնգրեսի» հավատարիմ զինյալ խմբերի աջակցությամբ վերահսկողության սահմանեցին մայրաքաղաք Տրիպոլիի վրա։ Իսկ նորընտիր խորհրդարանը, որի անդամները մեծամասնությամբ աշխարհիկ դիրքորոշում ունեն, հաստատվեց երկրի հյուսիս—արեւելյան հատվածում գտնվող Տոբրուք քաղաքում։ Այսպիսով երկրում հաստատվեց երկիշխանություն։
ՄԱԿ—ի հովանավորությամբ ձեւավորվեց նախագահության խորհուրդ, որը Սարաջին ընտրեց որպես երկրի նախագահ, որին ճանաչում եւ հովանավորում է միջազգային հանրությունը, չնայած խորհրդարանի որոշ անդամներ դեմ էին այդ որոշմանը։ 2016թ. նախագահ Սարաջի գլխավորությամբ ընդդեմ դաիշականների լուրջ պայքար սկսվեց։ Մյուս կողմից էլ Հաֆթարը ծայրահեղ իսլամականների դեմ շարունակեց պատերազմը, ինչի հետեւանքով, կարելի է ասել, կողմերը լուրջ հաջողություններ արձանագրեցին՝ Սիրաթն ու Միսրաթան անցան Տրիպոլիի վերահսկողության տակ, իսկ երկրի ողջ արեւելյան հատվածը՝ Հաֆթարի։ Դաիշականներին պարտության մատնելուց հետո միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացավ երկու ուժերին համատեղելու, նոր ընտրությունններ անցկացնելու վրա։ 2018թ. Աբու Դաբիում Ֆաեզ Սարաջի ու Խալիֆա Հաֆթարի բանակցություններում կողմերը համաձայնել էին 2019թ. համընդհանուր ընտրություններ անցկացնելու հարցում։ Սակայն 2017—18թթ. Հաֆթարին հաջողվել է հեղինակավոր ցեղապետերի հետ բանակցելով վերահսկողություն հաստատել երկրի՝ նավթով հարուստ հարավի վրա։
Այսպիսով, առավել հզորանալով՝ նա նպատակամղվել է գրավել նաեւ Տրիպոլին, ինչի մասին ապրիլի սկզբին հայտարարեց ի լուր աշխարհի՝ անտեսելով ՄԱԿ—ի, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ այդ մտքից հրաժարվելու հորդորները։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Լիբիայի արեւեք եւ Հաֆթարի հետ բանակցություններն ապարդյուն անցան։ Սարաջը եւս հայտարարել է, որ պաշտպանելու է երկրի մայրաքաղաքը, որը, որպես իշխանության կենտրոն, շատ մեծ նշանակություն ունի Լիբիայում։
Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ Հաֆթարի ուժերը 7 ուղղություններով մոտենում են մայրաքաղաքին, եւ արդեն մարտեր են տեղի ունենում Տրիպոլիի մոտակայքում գտնվող օդանավակայանի մատույցներում։ ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է գումարել, որտեղ Հաֆթարի գործողությունները գնահատվել են որպես Լիբիայի կայունության համար լուրջ սպառնալիք։ G7—ը եւս դատապարտել է Տրիպոլիի վրա Հաֆթարի հարձակումը։
Նախօրեին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, որտեղ մտահոգություն է հայտնվել Հաֆթարի հարձակողական գործողությունների առնչությամբ, պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մյուս կողմից, Տրիպոլին հայտարարել է, որ «Զայրույթի հրաբուխ» անվամբ գործողությունն է սկսելու Հաֆթարի ուժերի դեմ, միաժամանակ հայտնել, որ մայրաքաղաքի մատույցներում արդեն երկու կողմից զոհվել է 21 մարդ, իսկ 23—ը՝ վիրավորվել։ Իրականում, կարելի է ասել, թե ավելի քան 7 տարի բախումներից ու անորոշություններից հետո, երկրի իրավիճակը կարգավորելու ուղղությամբ հույսերը կրկին ի չիք են դարձել, եւ ավելի շուտ բախումների նոր հրաբուխ է ժայթքելու։ Ըստ ամենայնի, Հաֆթարը, որը վայելում է Եգիպտոսի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հովանավորությունը, ձգտում է Եգիպտոսի օրինակով իշխանություն հաստատել երկրում։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

09-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO